Կրեմլը դեռևս որևէ պատճառ չի տեսնում խոսելու Լեռնային Ղարաբաղում «էթնիկ զտումների» մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի Առաջին ալիքի հետ հարցազրույցում։
«Առայժմ պատճառ չկա խոսելու էթնիկ զտումների մասին, դրա համար կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում մենք փոխանցում ենք մեր մտահոգությունները»,- ասել է նա։
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի իր խոստումը` չխոցել քաղաքացիական օբյեկտները, նշել է Պեսկովը։ «Մենք Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ իրենց թիրախում միայն ռազմական օբյեկտներն են, իսկ քաղաքացիական թիրախները իրենց ուշադրության կենտրոնում չեն: Մենք ցանկանում ենք հուսալ, որ դա ճիշտ է»,- ասել է Կրեմլի խոսնակը:
«Մենք համոզված ենք, որ պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը»,- ընդգծել է նա։