ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն Al Jazeera-ի հետ հարցազրույցում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել «կայուն և ընդգրկուն երկխոսություն»։
Նա նշել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ, որոնք այս պահին Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։