Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտարարություն է տարածել:
«Ես ամենախիստ կերպով դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում: Ռազմական գործողությունները, մասնավորապես, բնակելի վայրերում, պետք է անհապաղ դադարեցվեն, և խաղաղ բնակիչների կյանքը պետք է պաշտպանված լինի։ Ադրբեջանը պետք է ենթարկվի իր միջազգային պարտավորություններին»,- X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում
գրել է նախարարը: