«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քարոզարշավի կենտրոնում ոչ թե քաղաքային խնդիրներն են, այլ անվտանգայինը: Քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը համարում է, որ աղբահանության ու ասֆալտապատման աշխատանքներով քաղաքապետարանը այսպես թե այնպես պետք է զբաղվի, Հայաստանի իրական առաջնահերթություններն այլ են: Նա նաև կոչ է անում վերջ տալ «մեզանից ոչինչ կախված չէ» սին մտայնությանը:
Մանրամասները՝ Լիլիթ Դանիելյանի ռեպորտաժում։