Արմավիրի մի շարք բնակավայրերում մինչև օրս խմելու ջուր բնակիչները ստիպված են գնել:
Օգնության հասնողներն էլ շրջիկ ջրավաճառներն են: Մեքենաները լիցքավորում են ջրով ու վաճառում դրա կարիքն ունեցողներին: Շրջիկ ջրավաճառությունը պարզվում է, սակայն, վերահսկողության չի ենթարկվում:
Ու դեռ անհայտ է, թե որ կառույցը պետք է լրացնի վերահսկողության բացակայությունը: Իսկ մինչ այդ բնակիչները ջուր գնում են ջրավաճառի խղճին ապավինելով: