Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի պատմական շենքը կվերադարձվի պետությանը: Գլխավոր դատախազությունն ու սեփականատերերը հաշտության համաձայնություն են կնքել:
Ըստ մեղադրանքի՝ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ընդգրկված շենքն ապօրինի մասնավորեցվել էր: Գործով մեղադրյալ են Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, ԱՕԿՍ ընկերության տնօրենը, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, նրա հարսը:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: