Նյու Դելիում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկվել է Հնդկաստանը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը:
Քննարկման արդյունքում ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն համաձայնագիր են ստորագրել Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի վերաբերյալ, որը, ըստ կողմերի հայտարարության՝ «կկապի երեք տարածաշրջանները ժամանակակից կապի ենթակառուցվածքների միջոցով՝ նրանց միջև տնտեսական հարաբերությունները տեղափոխելով ավելի բարձր մակարդակ և ապահովելով ապրանքների, էներգիայի և տվյալների բարելավված հասանելիություն քաղաքացիների և ձեռնարկությունների համար»:
Մանրամասները` տեսաշարում: