• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի հետ համաձայնության գալն ավելի բարդ է դարձել. Թրամփ. «Հարևաններ» Իրանի հետ համաձայնության գալն... 20:49
Օրը՝ 60 վայրկյանում | 21.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 21.08.2026 20:42
Բաց հարթակ․ 30 տարի եղել է քրեաօլիգարխիկ իշխանություն, որի ներկայացուցիչները հիմա ԱԺ-ում են. Ղուլյան Բաց հարթակ․ 30 տարի... 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանն ազատ են արձակվել
Հասարակություն
22:5408 Սեպ, 2023

Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանն ազատ են արձակվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՔԿ-ից, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023 թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Վերիշեն բնակավայրի բնակիչ, 32-ամյա Մ.Պ.-ի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստեր առ այն, որ նա ապօրինի կերպով փոխադրել, պահել և, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի իրացրել է հրազեն և ռազմամթերք, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ.Պ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK» տեսակի 2 ինքնաձիգ, ինչպես նաև՝ մարտական փամփուշտներ և նռնակ, որոնք ապօրինի փոխադրել և պահել է իր բնակության վայրի հարակից այգում:

2022 թ. ընթացքում ինքնաձիգներից մեկը ապօրինի կերպով փոխադրել և պահել է իր՝ Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի տան հարակից այգում, իսկ մյուս ինքնաձիգը մտադրվել է ապօրինի կերպով իրացնել: Ինքնաձիգների և փամփուշտների առկայության և դրանց իրացման մտադրության մասին տեղեկացրել է իր քենակալ, նույն բնակավայրի բնակիչ Ա.Մ.-ին՝ նրան առաջարկելով վաճառել դրանցից մեկը և հրազենն իրացնելու հարցի շուրջ նրա հետ նախնական համաձայնություն ձեռք բերել:

Վերջինս իր հերթին ձեռնամուխ է եղել ինքնաձիգի վաճառքին և Երևան քաղաքի բնակիչ Մ.Ն.-ից տեղեկանալով ինքնաձիգ գնելու ցանկության մասին՝ այդ մասին տեղեկացրել է Մ.Պ.-ին: Դրանից հետո վերջինս, նախնական համաձայնության գալով մոր հետ, նրան հանձնարարել է Ա.Մ.-ին փոխանցել հրազենն ու ռազմամթերքի պահանջվող քանակը:

Մ.Պ.-ի մայրը, պոլիէթիլենային պարկի մեջ տեղավորելով AK տեսակի վերոնշյալ ինքնաձիգը, ինչպես նաև 190 փամփուշտ, 6 պահունակ՝ լիցքավորված ևս 180 փամփուշտներով՝ ընդհանուր 370 փամփուշտ, նռնակ, 2023 թ. օգոստոսի 19-ից օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով փոխադրել և պահել է տան տարածքում, ապա փոխանցել Ա.Մ.-ին:

2023 թ. սեպտեմբերի 6-ին վերջինս նշված ինքնաձիգն ու փամփուշտներն ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքում գործող հյուրանոցի մոտ, որտեղ ապօրինի կերպով վաճառել է Երևան քաղաքի վերոհիշյալ բնակչին, ով դրանք տեղավորել է Ա.Գևորգյանին պատկանող SUBARU FORESTER 2.5 մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից: Քննչական գործողությունների կատարման ժամանակ, Ա.Գևորգյանին պատկանող SUBARU FORESTER 2.5 մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ, Մ.Ն.-ն մատնացույց է արել հիշյալ մեքենայի բեռնախցիկում եղած փաթեթը և հայտարարել, որ այդ փաթեթը բեռնախցիկում դրել է Ա.Մ.-ն, ումից ինքը խնդրել է ձեռք բերել ինքնաձիգ:

Ներկայացված փաթեթում եղել է մասնատված մեկ հատ ինքնաձիգ, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտով, 190 հատ փամփուշտ, «Ջ1» տեսակի նռնակ` իր պայթուցիչով, «M 75» տեսակի նռնակ և դանակ:

Ձերբակալվածներ Ա.Մ.-ն և Մ.Ն.-ն, մատնացույց անելով Գորիս քաղաքում գտնվող հյուրանոցի դիմային հատվածը, հայտարարել են, որ 2023 թ. սեպտեմբերի 6-ին զենքը նշված հատվածում, առանց Ա.Գևորգյանին տեղեկացնելու փաթեթի պարունակության մասին, իրենք են դրել վերջինիս պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Քննությամբ նաև պարզվել է, որ ավելի վաղ ձերբակալված Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն Ա.Գևորգյանի հետ գտնվել են նույն ավտոմեքենայում: Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել նաև ձերբակալվածների բնակության վայրերում, որի ընթացքում Ա.Մ.-ի տանը հայտնաբերվել է 484 հատ 5.45 մմ տրամաչափի, 290 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի 4 պահունակ, «Ֆ-1», «Ջ-1» տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, սվին դանակներ, գազային ատրճանակ, օպտիկական սարք, կողմնացույց, դանակներ, սաղավարտ, զրահաբաճկոն, զինվորական համազգեստ, իսկ Մ.Ն.-ի՝ Երևան քաղաքի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ, 3 փաթեթ փամփուշտներ:

Խուզարկություններով ռազմամթերք հայտնաբերելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են նոր քրեական վարույթներ, որոնք միացվել են ավելի վաղ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված վերոհիշյալ քրեական վարույթին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, և նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, մեկին` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ մյուսին` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Ձերբակալված Ա.Գ.-ն, Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվել են արգելանքից: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը և նպատակները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ818
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վթարային ջրանջատում Երևանում 10:0622 Օգս, 2026
  • Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման 09:5722 Օգս, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում 09:4522 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ 09:2722 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը 09:1022 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանին արձակուրդ է տրամադրվել 08:5722 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության պայքարում 08:2322 Օգս, 2026
  • Եզակի հետազոտություններ՝ նորաբաց ախտորոշիչ կենտրոնում 00:5122 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների 00:3822 Օգս, 2026
  • Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները 00:0922 Օգս, 2026
  • Երկխոսություն տեքստիլի շուրջ. միջազգային ցուցահանդես՝ Դիլիջանում 00:0322 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը 23:4221 Օգս, 2026
  • Միայն Հերացի համալսարանական հիվանդանոցն ինքնագլորներից վնասվելու 23 դեպք է արձանագրել 23:2721 Օգս, 2026
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանում օդի որակի բարելավմանը 23:1821 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 21. 2026 23:0921 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է. Իրանի նախագահ 23:0021 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 22:5221 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նոր ֆեյք սերիալ է նկարում. ՔՊ պատգամավորը՝ դեֆոլտի հավանականության մասին 22:4221 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել 22:1521 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ 22:0621 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր 22:0021 Օգս, 2026
  • Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն 21:5121 Օգս, 2026
  • Պատրաստվում ենք Վարչաֆեստին․ Նիկոլ Փաշինյան 21:4321 Օգս, 2026
  • Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 21:3921 Օգս, 2026
  • Պապիկյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի և ռազմական կցորդների հետ 21:2721 Օգս, 2026
  • Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության խորացումը 21:1821 Օգս, 2026
  • Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ 21:0721 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «300 հազար ադրբեջանցիներից» մինչև Լիբանանի դեֆոլտ․ ԱԺ-ում կրքերը թեժացան 21:0021 Օգս, 2026
  • Օգոստոս 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5921 Օգս, 2026
  • Շվեդիայում թրով զինված տղամարդը հարձակվել է դպրոցի վրա, կան վիրավորներ 20:5321 Օգս, 2026
  • 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:4721 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.08.2026 20:4221 Օգս, 2026
  • Թուրքիան Ինտերպոլից Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է խնդրել 20:3521 Օգս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի «Արաբկիր» մասնաճյուղի բացմանը 20:3021 Օգս, 2026
  • Ռուսական բանակը հարվածել է Կրիվոյ Ռոգի ամենամեծ առևտրի կենտրոնին 20:2421 Օգս, 2026
  • «Բոլորը՝ թռչուններ». Մուաուադի պիեսը թարգմանվել է հայերեն 20:1921 Օգս, 2026
  • Սևանում ջրահեղձությունը եղել է մասնավոր տարածքում, ՆԳՆ պատասխանատվության գոտում դեպքեր չեն եղել 20:1321 Օգս, 2026
  • Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադառնում են Մեծ Բրիտանիա. BBC 20:0821 Օգս, 2026
  • Քննարկել ենք կրիպտոակտիվների ոլորտի ՀՀ օրենսդրական կարգավորումները. ՊԵԿ նախագահ 20:0321 Օգս, 2026
  • ՀՀ-ի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ 19:5621 Օգս, 2026
  • Պետք է պատրաստվել ամերիկյան պատժամիջոցների հաղթահարմանը. Ղալիբաֆ 19:4921 Օգս, 2026
  • Անակնկալ ստուգայց՝ մեկ այլ զորամաս. Պապիկյան 19:4221 Օգս, 2026
  • Նվազել են արտակարգ դեպք-պատահարները, դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվը․ ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակում Փրկարար ծառայության գործունեության արդյունքները 19:3821 Օգս, 2026
  • Ավելի լավ է պատերազմն ավարտել հիմա. Փեզեշքիան 19:3221 Օգս, 2026
  • Պատրաստվում ենք Վարչաֆեստին. Փաշինյան 19:2621 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը 19:2121 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին 19:1321 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | 6 421 արտակարգ դեպք և 68 փրկված կյանք․ ՓԾ-ն ամփոփել է կես տարվա աշխատանքը 19:0021 Օգս, 2026
  • Այցելեցինք զինված ուժերի շարժական մարզական ավան. Սուրեն Պապիկյան 18:5221 Օգս, 2026
  • Փորձել է կաշառել դատավորին. գործն ուղարկվել է հսկող դատախազին 18:3621 Օգս, 2026
  • Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումը 18:2721 Օգս, 2026
  • Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել 18:2221 Օգս, 2026
  • Եգիպտոսը «Ռոսատոմին» մեղադրում է ԱԷԿ-ի կառուցման ընթացքում անվտանգության կանոնների խախտման համար. Politico 18:1321 Օգս, 2026
  • Լիանա Մանուկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 18:0321 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ 17:4621 Օգս, 2026
  • Շուտով սահմանը հնարավոր կլինի հատել առանց սահմանապահի հետ հանդիպման 17:3821 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:3021 Օգս, 2026
  • Դատախազական ներգործությամբ զբոսայգիները վերադարձվում են համայնքներին 17:2621 Օգս, 2026
  • Կրեմլը զարմացած է Տուսկի՝ «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ հայտարարությունից 17:1521 Օգս, 2026
  • «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել 17:0321 Օգս, 2026
  • Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 17:0121 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը 17:0021 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Որդուն պատժից ազատելու համար դատավորին փորձել է կաշառել. նախաքննությունն ավարտվել է 17:0021 Օգս, 2026
  • Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո 16:5221 Օգս, 2026
  • Ինչու առաջադրվեց և ինչու չընտրվեց Հայկ Ֆարմանյանը․ պարզաբանում՝ խմբակցությունների անունից 16:4121 Օգս, 2026
  • Ով կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը 16:3121 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3021 Օգս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են տելեգրամյան ալիքների տնօրինողներ և 2 կգ-ից ավելի մեթամֆետամին. 7 անձ ձերբակալվել է 16:2421 Օգս, 2026
  • Կարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամաս 16:1521 Օգս, 2026
  • Լեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին 16:1021 Օգս, 2026
  • Եվրոպա լիգայի որակավորման փլեյ օֆֆ-ում Հայաստանի ու Ռումինիայի չեմպիոնները փոխանակեցին մեկական գնդակ 16:0621 Օգս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր 15:5521 Օգս, 2026
  • Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է 15:5221 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 630 քմ մակերեսով հողամասը 15:4721 Օգս, 2026
  • «Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է 15:4321 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:3521 Օգս, 2026
  • Մի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվել 15:3221 Օգս, 2026
  • Ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով 15:1821 Օգս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 15:0721 Օգս, 2026
  • Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար 15:0621 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | «Լավանդայի Արայիկի»՝ Արայիկ Հայրապետյանի հետ կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցվել է 15:0021 Օգս, 2026
  • Գառնեցի փոքրիկները կհաճախեն բարեկարգված մանկապարտեզ 14:5121 Օգս, 2026
  • ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին քննարկվել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող հարցեր 14:3721 Օգս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը 14:2821 Օգս, 2026
  • Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ 14:1921 Օգս, 2026
  • Տնտեսական ճնշումն Իրանի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքն է. Վենս 14:1121 Օգս, 2026
  • Պետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար 13:5721 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը 13:4721 Օգս, 2026
  • Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է 13:3621 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ 13:2421 Օգս, 2026
  • Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան 13:1521 Օգս, 2026
  • Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 13:0621 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Սահմանապահի փոխարեն՝ e-gate․ ինչպես է աշխատելու սահմանը հատելու նոր համակարգը 13:0021 Օգս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին 12:5121 Օգս, 2026
  • Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա 12:3821 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ 12:2921 Օգս, 2026
  • Թեմատիկ քննադատությունը միայն ուրախացնում է. Լուսինե Բադալյանը՝ 9-րդ գումարման ԱԺ ընդդիմության մասին 12:2521 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքը 12:1721 Օգս, 2026
  • Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:0821 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015