Աննա Հակոբյանն այսօր շրջել է Կիևում, այցելել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Միխայիլի վանք, որը վերականգնվել է 1990-ականներին: Վանքում վարչապետի տիկնոջ այցի պահին պատարագ է մատուցվել: Աննա Հակոբյանն աղոթել է Հայաստանի, Ուկրաինայի և ամբողջ աշխարհի խաղաղության համար: Աննա Հակոբյանը շրջել է նաև վանքի տարածքում, նրան են ներկայացրել քաղաքապետի նախաձեռնությամբ կառուցված զանգ-կոթողը, որի վրա Միքայել հրեշտակապետի արձանն է: Կիևում շրջայցից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն Ուկրաինա ավարտվել է: