Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի թիվ 2 դպրոցի համար կառուցվում է 6 նոր մասնաշենք: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«1,5 մլրդ դրամ արժողությամբ աշխատանքներն իրականացվում են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Շինաշխատանքները կավարտվեն 2024թ.-ի ապրիլին:
Կառուցվող մասնաշենքերի նախագծային հզորությունը նախատեսված է 560 աշակերտի համար, ևս շուրջ 300 աշակերտ կարող է հաճախել գոյություն ունեցող մասնաշենք։
Ներկայումս Ազատանի միջնակարգ դպրոցում սովորում է 702 աշակերտ։ Ազատանում հարգանքի տուրք մատուցեցի նաև հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»,- գրել է նա:
Մանրամասները` տեսանյութում: