Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիային և գործակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի վարչապետը դրական է գնահատել կառույցի ներսում ապրանքաշրջանառության կայուն աճը, սկզբունքային համարել էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը։ Նիստը նախագահող Ռուսաստանի վարչապետը նշել է, որ նույնիսկ ամենաբարդ հարցերում հնգյակի երկրներն ի վիճակի են փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել:
Մանրամասները` Վարդան Հովսեփյանի ռեպորտաժում: