• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը
Տնտեսություն
13:2717 Հլս, 2023

Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության ղեկավարին նաև տեղեկատվություն է տրամադրվել պետական բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ 2018-2022 թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ մարզում իրականացվել է 49 ծրագիր, որոնք ներառել են ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ: 2018 թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022 թ.` 103,4 մլն դրամի ներդրում:

Զեկուցվել է նաև մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների վերաբերյալ: Նշվել է, որ 2018 թ.-ից մինչ օրս մարզում հիմնանորոգվել է 100 կմ ճանապարհ: Մասնավորապես, ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտի» կողմից հիմնանորոգվել է հանրապետական նշանակության 29.7, մարզային 34.24, մինջպետական 36.2 կմ ճանապարհ:

2018-2022 թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներակայացվել է, որ 2018թ. ծրագրերի քանակը եղել է 6-ը, ընդհանուր արժեքը կազմել է 73,6 մլն դրամ, որից պետական բյուջեի հատվածը կազմել է 24,1 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 49,5 մլն դրամ: 2019թ. ծրագրերի քանակը եղել է 58, ընդհանուր արժեքը՝ 1,2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 549,2 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 650 մլն դրամ: 2020 թ. ծրագրերի քանակը եղել է 79, ընդհանուր արժեքը կազմել է 2,6 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 6,7 մլն դրամ: 2021 թ. ծրագրերի քանակը եղել է 71, ընդհանուր արժեքը կազմել է 3,3 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,9 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 48 մլն դրամ: 2022 թ. ծրագրերի քանակը եղել է 19, ընդհանուր արժեքը կազմել է 6,9 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 3,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 3,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 86 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 233 ծրագիր, որի պայմանագրային արժեքը կազմել է 14,1 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 6,4 մլրդ դրամ, համայնքի մասը՝ 7,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 141 մլն դրամ:

2018-2022 թթ. սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում՝ 83 ծրագիր 7,2 մլրդ դրամ արժեքով, ջրամատակարարում, ջրահեռացում՝ 13 ծրագիր 343 մլն դրամ արժեքով, ոռոգում՝ 25 ծրագիր 1,9 մլրդ դրամ արժեքով, լուսավորություն՝ 30 ծրագիր 589 մլն դրամ արժեքով, ֆոտովոլտային կայան՝ 8 ծրագիր 85 մլն դրամ արժեքով, գազիֆիկացում՝ 19 ծրագիր 1,1 մլրդ դրամ արժեքով, մանկապարտեզներ՝ 14 ծրագիր 879 մլն դրամ արժեքով, հասարակական շենքեր՝ 16 ծրագիր 676 մլն դրամ արժեքով, ԲԲՇ տանիքների նորոգում՝ 10 ծրագիր 818 մլն դրամ արժեքով, այգի, պուրակ՝ 13 ծրագիր 246 մլն դրամ արժեքով, մեքենասարքավորումներ՝ 2 ծրագիր 149,3 մլն դրամ արժեքով:

Նշվել է, որ 2023 թ. հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի քանակը 33-ն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 20,4 4 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,4 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 9,8 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 236 մլն դրամ:  2024 թ. սուբվենցիոն հայտերը 33-ն են, որի ընդհանուր արժեքը կազմում է 20 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,2 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 9,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 297 մլն դրամ:

Գյուղատնտեսական հողերի վերաբերյալ զեկուցվել է, որ 24 հազար 130 հա վարելահողերից օգտագործվում է 16 հազար 382 հա-ն, 2022 թ. դրությամբ վարձակալությամբ են տրամադրված  34 հազար 209 հա պետական հողամասեր, որից համայնքային բյուջե է վճարվել 27,8 մլն դրամ: 77 հազար 806 հա արոտավայրերից օգտագործվում է 42 հազար հա-ն, առկա են 16 հազար 382.4 հա ցանքատարածություններ, 13 հազար 632 հա բազմամյա տնկարաններ, 370 հա ջերմոցներ, 7 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ և 1121.8 հա կաթիլային ոռոգում:

Գյուղատնտեսության բնագավառում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Արարատի մարզի 2022 թ. ԳՀԱ-ն կազմել է 149.7 մլրդ դրամ, ինչը 2021 թ. համեմատ ավելի է 8.8 մլրդ դրամով: Այս ցուցանիշը կազմում է Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14.7%-ը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Դարակերտի ՀՀ ԷՆ ԲՏՄ գիտական կենտրոնը արտադրում է հայ գիտնականների կողմից սելեկցիայի արդյունքում ստացած բանջարաբոստանային բույսեր, սերմեր, սածիլներ: Վաճառվում են հանրապետությունում և արտահանվում, 2022 թ. ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 72 մլն դրամ: Մարզում կան ծիրանի, սալորի, դեղձի տնկարաններ:

Անհրաժեշտ է ներդնել տնկանյութի հավաստագրման համակարգ: ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թթ. ծրագրով ՀՀ բյուջեից սուբսիդավորվել է 116 մլն դրամ: ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվել է 667.5 մլն դրամ:

2021 թ. մարզում եղել է 181 հա ինտենսիվ այգի, 2022-ին այդ ցուցանիշը հասել է 303.74 հա-ի, աճը կազմել է 67.8%: Ընդհանուր առմամբ, մարզում կա 437.97 հա ինտենսիվ այգի: Պետական բյուջեից սուբսիդավորվել է 783.5 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է  240.82 մլն դրամով կամ կամ 225.3%-ով: «Գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով Պետական բյուջեից ծախսվել է 24.5մլն դրամ, «Ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման, արդիականացման» ծրագրով մարզին հատկացվել է 430.74 մլն դրամ: 2022թ. Արարատի մարզի համայնքներում ոռոգման համակարգերի կառուցմանն ու նորոգմանն ուղղված ծրագրերով մարզին հատկացվել է 302.34 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 106 մլն դրամով: Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով կատարվել է 86 մլն դրամ սուբսիդավորում: Ջերմոցները կառուցվում են նաև Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրերով մարզին տրամադրվել է 466.3 մլն դրամ սուբսիդիա, ինչը 2021 թ. համեմատ ավելի է 168.5 մլն դրամով: Արդյունքում ձեռք է բերվել 77 միավոր գյուղտեխնիկա, որից 20-ը՝ տրակտոր:

Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում նախորդ տարի կնքվել է 490 պայմանագիր, ինչը 2021-ի համեմատ ավելի է 120 %-ով:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով մարզին հատկացվել է 2.262 մլրդ դրամ` 2021 թ. համեմատ 159%-ով ավելի: Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կազմել է 1.41 մլրդ դրամ, ինչը 2021 թ. համեմատ ավելի է 17.5%-ով:

Ըստ քաղաքաշինության և հողաշինության բնագավառում կատարված աշխատանքների մասին զեկույցի՝ 2020-2022 թթ. ընթացքում Արարատի մարզի համայնքներում իրականացվել է հողերի աճուրդային վաճառք, կատարվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, գյուղատնտեսական հողերի փոփոխություն (բարձրարժեքից ցածրարժեք), գյուղատնտեսական հողերի փոփոխություն (ցածրարժեքից բարձրարժեք), ներկայացվել է նաև օտարված հողերի վերաբերյալ տեղեկատվություն:

Ներկայացվել են առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ մարզի բժշկական կենտրոններում 2018 թվականին կատարվել է 411,6 մլն դրամի ներդրում, 2019 –ին` 85,4 մլն դրամի, 2020-ին` 139,5 մլն դրամի, 2021-ին` 314,2 մլն դրամի, 2022-ին` 137,1 մլն դրամի ներդրում: 

Հանրակրթության բնագավառում կատարված աշխատանքների մասով ներկայացվել է, որ 2021 թ. կամավոր ատեստավորվել է 22 ուսուցիչ, 2022թ.՝ 84 ուսուցիչ, պարտադիր ատեստավորվել է 778 ուսուցիչ: Այս տարվա ընթացքում ատեստավորման է դիմել ավելի քան 500 ուսուցիչ: Ատեստավորում անցած ուսուցիչներից մեկի աշխատավարձը հասել է 463 հազար դրամի: Մարզի 43 դպրոցներում 2022 թ. ընթացքում սեփական միջոցների խնայողությունների հաշվին կատարվել են շուրջ 225,6 մլն դրամ արժողությամբ շինարարական և գույքի ձեռք բերման ծախսեր:

Վարչապետին զեկուցվել է, որ մշակույթի և սպորտի բնագավառում 2022 թ. իրականացված աշխատանքների շրջանակում անցկացվել են հետևյալ միջոցառումները՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար՝ 28 մասնակից, «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշար՝ 450 մասնակից, տարաբնույթ սպորտային միջոցառումներ (սպորտլանդիա, Ազգային ժողովի գավաթի խաղարկություն, սպարտակիադա, օդամղիչ հրացաններով կազմակերպվող հրաձգություն, շախմատ, ֆուտզալ, վոլեյբոլ, ֆուտբոլ)՝ շուրջ 5800 մասնակից, համայնքներում կազմակերպվել են 46 մշակութային և 12 սպորտային միջոցառումներ:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում 2022 թ. վերապատրաստվել է 80 համայնքային ծառայող, տեղական ինքնակառավարման մարմինների 20 ծառայող, 2022 թ. վարչական հսկողություն է իրականացվել մարզի Վերի Դվին համայնքում:

Վարչապետին ներկայացվել են նաև տվյալներ քաղաքացիների սպասարկման գրասենյակների մասին, ըստ որի` Արարատում գործում են 8, Արտաշատում՝ 10, իսկ Մասիսում 7 ՔՍԳ-եր:

Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասով զեկուցվել է, որ 2021 թ. պլանավորված է եղել 3,4 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 3,5 մլրդ դրամ, 2022 թ. պլանավորված է եղել 4,3 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 4 մլրդ դրամ: 2021-ի համեմատ աճը կազմել է 14 %՝  շուրջ 509 մլն դրամ:

Պատասխանատուների ներկայացմամբ, մարզում 2018-2022թթ. այլ գերատեսչությունների կողմից նույնպես իրականացվել են աշխատանքներ: Մասնավորապես՝ ՀՏԶՀ, ԿԳՄՍՆ և Քաղաքաշինության կոմիտեի կողմից 2 դպրոց գտնվում է նախագծման փուլում, 2 դպրոցի կառուցումն ավարտված է, 3 դպրոց գտվում է շինարարության փուլում, 5 դպրոցի շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թ.: Առողջապահության նախարարության կողմից 1 առողջապահական կենտրոն գտնվում է շինարարության փուլում, 1-ի շինաշխատանքներն ավարտված են: 2023-2026 թթ. նախատեսվում է կառուցել 7 առողջապահական կենտրոն: ՀՏԶՀ, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի կողմից  31 բնակավայրերում անցկացվել է շուրջ 80 կմ ոռոգման ցանց, կառուցվել է 29,2 մլն խմ Վեդու ջրամբարը:

Մանկապարտեզների վերաբերյալ տվյալները, ըստ զեկույցի, հետևյալն են՝ մարզում առկա 84 մանկապարտեզից գործում են 77-ը, որից հիմնանորոգման կարիք ունեն 33-ը, գույքի կարիք ունեն 54-ը: 2018-2022 թթ․ ընթացքում ՀՏԶՀ-ի կողմից մարզում կառուցվել է 4 մանկապարտեզ: Քաղաքաշինության կոմիտեի կողմից ընթացքի մեջ են 1 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: 2023 թ. համայնքների կողմից ներկայացվել է 5 սուբվենցիոն հայտ՝ 6,1 մլրդ արժողությամբ, որով նախատեսվում է 35 բնակավայրերում կառուցել և հիմնանորոգել 37 մանկապարտեզ, որից նոր կառուցվողները 19-ն են, վերանորոգվողները՝ 18-ը:

Վարչապետը հետաքրքրվել է Բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությամբ: Զեկուցվել է, որ հատկապես Արտաշատի ԲԿ-ն համալրված է ժամանակակից սարքավորումներով, ինչի արդյունքում բնակիչներն այլևս նախընտրում են հետազոտություններն անցնել մարզում և չմեկնել Երևան: 2018թ.-ին մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 300 մլն դրամ, իսկ նախորդ տարի այդ թիվը գերազանցել է 900 մլն դրամ:

Ամփոփելով՝ վարչապետը մարզպետարանի ներկայացուցիչներին հորդորել է գեներացնել նոր ծրագրեր: «Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը: Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսություն հիմնելու ծրագրերի ներկայացման ուղղությամբ, որոնք առաջարկվում են Կառավարության կողմից: «Գյուղատնտեսության այն տեսակը, որին սովոր ենք, հեռանկար չունի: Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն, քանի որ ջրի սակավությունն օբյեկտիվ խնդիր է»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը և Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռնարկվելիք քայլերին, որոնք միտված են լինելու հնարավոր խնդիրների լուծմանը: Վարչապետն ընդգծել է, որ պետք է մթերման պրոցեսները կազմակերպելու նպատակով գնալ ռազմավարական լուծումների: 

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նաև աղբահանության կազմակերպման, շինարարության որակի բարձրացման վերաբերյալ:

Դիտումների քանակ211
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026
  • Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ 08:5609 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 08:4909 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:4309 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս 08:1609 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0509 Սեպ, 2026
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026
  • Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները 00:4109 Սեպ, 2026
  • Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան 00:0409 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ 23:4608 Սեպ, 2026
  • Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները 23:1708 Սեպ, 2026
  • Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:5308 Սեպ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա 22:3308 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ 22:1708 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0008 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015