Հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները:
ՆԳՆ-ից խնդրում են չանհանգստանալ։