Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ից, Մ 2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-13 կմ-ին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից: