Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է վերացնել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը. նա կկալանավորվի մեկ ամիս 15 օր ժամկետով։ Վերաքննիչ դատարանն այսօր էր փոխել Հակոբյանի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք: Նրան կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը՝ նշելով, որ Հակոբյանը ազատության մեջ կարող է ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների, այդ թվում` տուժողի վրա:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: