Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի երիտասարդ Վանաձորի տարբեր թաղամասերում թմրամիջոցների տարբեր փաթեթներ է տեղադրում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա մի վանաձորցի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 58 փաթեթ, որոնցում առկա են եղել շոկո և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ: