• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է Բագրատունյաց փողոցում պատշգամբ է... 12:42
ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ ԱԳՆ ղեկավար կազմը և... 09:37
Բաց հարթակ․ Ես քաղաքականությամբ սկսեցի զբաղվել՝ մշակութային խնդիրները լուծելու համար. Հովակիմյան Բաց հարթակ․ Ես քաղաքականությամբ... 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
22:5004 Մայ, 2023

Անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ:

Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս հարգարժան հանդիսատեսին դիմելու հնարավորության համար: Եվ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել պարոն Ալեքսանդր Վոնդրային և իր թիմին այս միջոցառումը կազմակերպելու և վարելու համար:

Հայաստանը Չեխիայի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունի՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, և պատրաստ է ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Իմ այցը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանը և Չեխիան ստեղծել են ամուր երկկողմ օրակարգ՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ, ներառյալ ակտիվ քաղաքական երկխոսությունը և գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Այսօր ես կցանկանայի խոսել Հայաստանի ժողովրդավարական ճամփորդության մասին մի տարածաշրջանում, որը նշանավորվել է ալեկոծություններով և անորոշություններով, և ձեզ ներկայացնել Հայաստանի առաջընթացը կայուն ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին բազմաթիվ մարտահրավերների պայմաններում:

Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը 2018 թ-ի ոչ բռնի հեղափոխության արդյունքն է, որը, ի թիվս այլոց, ոգեշնչված էր նախկին Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխության սկզբունքներով, որը գլխավորում էր Վացլավ Հավելը։ Հեղափոխությունից հետո իմ կառավարությունը նախաձեռնեց լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք ներառում էին պայքար կոռուպցիայի, ստվերային տնտեսության և տնտեսական մենաշնորհների դեմ։

Մենք ապահովել ենք խոսքի և արտահայտվելու ազատությունը և շրջել ենք կեղծված ընտրությունների էջը՝ երաշխավորելով, որ քաղաքացիների ազատ կամարտահայտությունն իշխանության միակ օրինական աղբյուրն է։ Արդյունքում` մեզ հաջողվել է հասնել տպավորիչ տնտեսական աճի՝ 2019-ին՝ 7,6 տոկոս, 2021-ին՝ 5,7 տոկոս, 2022-ին՝ 12,6 տոկոս։ 2022-ին աշխատատեղերի թիվը 2018-ի համեմատ աճել է շուրջ 32 տոկոսով։

Հարկային եկամուտները 2022-ին 2017-ի համեմատ աճել են ավելի քան 66 տոկոսով։ Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացվել է։ Նույնը կարելի է ասել Հայաստանի միջազգային վարկանիշի մասին տնտեսական և ժողովրդավարական ցուցանիշների առումով, հատկապես խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության առումով:

ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում մեր երկիրը ներկայումս գլխավորում է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը հետևյալ 5 ուղղություններով՝ կոռուպցիայի դեմ պայքար, անկախ դատական համակարգ, խոսքի և արտահայտման ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն։

Այնուամենայնիվ, հայ ժողովրդի վստահությունը ժողովրդավարության նկատմամբ խարխլվել է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերների պատճառով։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ 2021 թվականի մայիսին այն ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, իսկ 2022 թվականի սեպտեմբերին նախաձեռնեց նոր լայնածավալ հարձակում Հայաստանի դեմ՝ գրավելով մեր ինքնիշխան տարածքի մի մասը։ Այս դեպքերը հազարավոր կյանքեր խլեցին, ավերեցին քաղաքացիական ենթակառուցվածքներ և բազմաթիվ մարդիկ անհետ կորան, ի լրումն նրանց, ովքեր մինչ օրս գտնվում են ադրբեջանական գերության մեջ։

Լեռնային Ղարաբաղում տասնյակհազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ միանալով այն հարյուրհազարավորներին, որոնք փախստական են դարձել Ադրբեջանի տասնամյակներ շարունակվող հայատյաց քաղաքականության պատճառով։

Ինչպես հայտնի է, 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն իրավաբանորեն սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է ծառայի որպես կապող օղակ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Սակայն, հիշյալ հայտարարության կոպիտ խախտմամբ, 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի շրջափակում է իրականացրել Լաչինի միջանցքում՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում։ Ավելին, չնայած 2023 թվականի փետրվարին ՄՔԴ-ի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշմանը, Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ էլ ավելի սրելով իրավիճակը։

Ադրբեջանը ոչ միայն զրկել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատ տեղաշարժվելու իրավունքից, այլև անջատել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների պակաս կա, և դրանք ներկայումս վաճառվում են կտրոնների միջոցով։ Մեր համոզմունքն այն է, որ դրանք մեկուսի գործողություններ չեն, այլ Ադրբեջանի նախապատրաստումը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։

Այս առումով, մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք. Միջազգային հանրությունը պետք է հստակ և դիպուկ գնահատական տա Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին։ Սա կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի, այլև մեր տարածաշրջանի ժողովրդավարության ապագայի համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունում օդում կախված հիմնական հարցն այն է, թե արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն և կայունություն մեր տարածաշրջանում։

Տիկնայք և պարոնայք,

Չնայած այս ամենին, այս իրավիճակի մեր ընկալումն առաջնորդվում է առաջին հերթին հետևյալ ժողովրդավարական նկատառումով. մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի։

2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում մենք ամուր հիմքեր դրեցինք մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ քառակողմ հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպման հիմնական արդյունքն այն էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն տարածքներով, որոնք ունեին երկու հանրապետությունները Խորհրդային Միությունից անկախանալու ժամանակ՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի, որը պետք է հիմք հանդիսանա հետագա սահմանազատման համար։ Այս փոխըմբռնումը վերահաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որտեղ կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները պետք է լուծվեն միայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ հրաժարվելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ մշտապես սրելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։ Չնայած այս ամենին, Հայաստանը հավատարիմ է մնում առկա խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությանը, և մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս պահին նման համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները հետևյալն են. մինչ օրս անհնար է եղել համաձայնության գալ այնպիսի խոսույթի շուրջ, որը հստակ կհայտարարի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մեխանիզմը դեռևս անորոշ է։ Նույնը կարելի է ասել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափի մասին, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Մինչ այժմ անհնար է եղել համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի տեքստի ընթերցման հարցում տարաձայնությունները հաղթահարելու մեխանիզմների շուրջ։ Եվ վերջապես, չկա խաղաղության համաձայնագրի կիրարկման համար միջազգային մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն։ Մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղություններով հաջողություն գրանցելու ուղղությամբ։ Արդեն չորս օր է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները, ԱՄՆ աջակցությամբ, Վաշինգտոնում բանակցում են այս բոլոր հարցերի լուծման համար։ Եզրափակելով՝ ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Հայաստան-ԵՄ հարաբերություններում կարևոր զարգացում է տեղի ունեցել։ Որոշվել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղակայել ԵՄ կարճաժամկետ դիտորդական առաքելություն, որը հետագայում վերաճել է Հայաստանում երկարաժամկետ առաքելություն տեղակայելու որոշման, ինչն սկսեց գործել փետրվարին։ Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի Հանրապետությանն այս որոշմանն աջակցելու համար, որը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցության ևս մեկ դրսևորում է։ Շնորհակալություն ուշադրության համար»: Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հետ բանակցություններին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:

Դիտումների քանակ370
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 13:1430 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 12:5330 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում կտեղան հորդառատ անձրևներ, սպասվում է քամու ուժգնացում 12:4830 Օգս, 2026
  • Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է 12:4230 Օգս, 2026
  • Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ 12:1030 Օգս, 2026
  • Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան 11:5630 Օգս, 2026
  • «Մաքս Օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 776 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:5330 Օգս, 2026
  • Առջևում ամենաբարդ հատվածն է. մեծ վերելք. վարչապետ 11:5230 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են արհեստական բանականության գործարան 11:3030 Օգս, 2026
  • Այսօր Սևանա լճի օրն է 11:2930 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում 10:5930 Օգս, 2026
  • Օր երկրորդ, սկսում ենք. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5630 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:4530 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ 09:3730 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1030 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանի «Քվանտային ցատկ»-ը 01:0330 Օգս, 2026
  • Կավագործության աշխատարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 00:4830 Օգս, 2026
  • Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ 00:3330 Օգս, 2026
  • ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան 00:1830 Օգս, 2026
  • 1.6 մլրդ դրամ հուշարձանների վերականգնմանը, 25 մլն՝ Արտավազավանքի տարածքում պեղումներին 00:0330 Օգս, 2026
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026
  • Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան 20:3229 Օգս, 2026
  • «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է 20:1729 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:1429 Օգս, 2026
  • «Ինեկոբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 29 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0329 Օգս, 2026
  • Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով 19:5229 Օգս, 2026
  • Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով 19:4329 Օգս, 2026
  • Արհեստական բանականությունից տեղեկություն խնդրելիս հարկավոր է մի քանի նրբերանգ հաշվի առնել 19:2729 Օգս, 2026
  • Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին 19:0829 Օգս, 2026
  • Աղավնավանքի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:5329 Օգս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը 18:3429 Օգս, 2026
  • Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ 18:1429 Օգս, 2026
  • Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել 18:0829 Օգս, 2026
  • ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի 17:5229 Օգս, 2026
  • Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի 17:4229 Օգս, 2026
  • Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան 17:0129 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Վստահե՞լ արհեստական բանականությանը, թե՞ ոչ. ինչպես ստուգել տեղեկությունը | 29.08.2026 17:0029 Օգս, 2026
  • Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 16:5129 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 16:3829 Օգս, 2026
  • ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ 16:1929 Օգս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 15:4929 Օգս, 2026
  • Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն 15:3929 Օգս, 2026
  • «Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 597 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2829 Օգս, 2026
  • Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը։ 15:1529 Օգս, 2026
  • «Հիշողության թելեր». տարեցներին միավորել է ձեռարվեստը 15:0929 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ 14:4929 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Էջմիածին քաղաքում 14:3329 Օգս, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2829 Օգս, 2026
  • Հակակարկտային կայանները Մեծամորում արդյունավետ են 14:2329 Օգս, 2026
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը 11:1029 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին 11:0429 Օգս, 2026
  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան 10:4729 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել 10:0629 Օգս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ 09:5129 Օգս, 2026
  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 09:3329 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 09:2129 Օգս, 2026
  • Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 09:1229 Օգս, 2026
  • Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան 08:5929 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվային արշավը սկսվեց․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3929 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1529 Օգս, 2026
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015