• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետը հանդիպել է Եվրոպայի և աշխարհի 2023 թ. ապրիլյան առաջնությունների մրցանակակիր մարզիկների հետ
Սպորտ
20:1103 Մայ, 2023

Վարչապետը հանդիպել է Եվրոպայի և աշխարհի 2023 թ. ապրիլյան առաջնությունների մրցանակակիր մարզիկների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի մարզաձևերով՝ Եվրոպայի և աշխարհի 2023 թվականի ապրիլ ամսին կայացած առաջնություններում հաղթած մարզիկներին: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ծանրամարտի, Մարմնամարզության, Ըմբշամարտի և Սամբոյի ֆեդերացիաների նախագահները, նշված մարզաձևերի մարզիչները:

Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի տիկին նախարար,

Հարգելի պարոն Հարությունյան,

Հարգելի մարզիկներ,

Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Ընդգծեմ, որ վերջին օրերին «11 ոսկե՝ 8 օրում» կարգախոսը թերևս Հայաստանում ամենաշատ բարձրաձայնված կարգախոսն է, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այդ կարգախոսը կերտելու համար: Իհարկե, խոսքը միայն ոսկե մեդալների մասին չէ, և ուզում եմ ընդգծել նաև մեր բոլոր այն մարզիկներին, ովքեր մեդալ են նվաճել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի են ունեցել: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել այդ արդյունքների վերաբերյալ և հույս հայտնել, որ դա ինչ-որ կերպ նաև արձագանք է այն քաղաքականությանը, որը Կառավարությունը վարում է սպորտի բնագավառում:

Ես հիշում եմ 2021 թվականին այս շենքում տեղի ունեցած մի հանդիպում, երբ քննարկում էինք օլիմպիական խաղերին մեր թիմի նախապատրաստության աշխատանքները և զարմանքով արձանագրեցինք, որ, օրինակ, նույն ծանրաքարերի կամ ծանրաձողերի հետ կապված խնդիր կա: Խոսքը վերաբերում էր Eleiko ֆիրմայի ծանրաձողերին, տվյալ դեպքում կոնկրետ ծանրամարտի մասին է խոսքը, և ուրախ եմ արձանագրել, որ հիմա երկրում այնքան Eleiko ծանրաձող կամ ծանրաքար ունենք, որ եթե մամուլում հայտնված մեկնաբանությունների մեջ չափազանցություն չկա, մեզ երկար տարիներ դեռ կբավականացնեն: Չնայած հույս ունենք, որ, ընդհակառակը, չի բավականացնի, որովհետև ծանրամարտով զբաղվողների թիվն այնքան կմեծանա՝ նաև մեր հավաքականի հաջողության բերումով, որ մենք, բառիս լավ իմաստով, ստիպված կլինենք նորանոր ծանրաձողեր, ըմբշամարտի և սամբոյի գորգեր, մարմնամարզության սարքեր և սարքավորումներ ներկրել, և ամեն անգամ այս հանդիպումներում մեր մարզիկները և մարզիչները կասեն, որ չի հերիքում, էլի է պետք, էլի է անհրաժեշտ, և այլն և այդպես շարունակ, բայց ոչ թե այն իմաստով, որ չկա, այլ կա, շատ կա, բայց, այնուամենայնիվ, էլի է անհրաժեշտ: Մարզական այս հաջողությունները կարևորում ենք նաև այս տրամաբանությամբ, որովհետև համոզված ենք, որ ձեր հաջողությունները, սիրելի մարզիկներ և մարզիչներ, կոգեշնչեն մեր երիտասարդներին՝ զբաղվել սպորտով, ֆիզկուլտուրայով, նպատակներ դնել իրենց առջև և իրագործել:

Ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ մենք հիմա նաև երկրում բավական տեսանելի մարզական ենթակառուցվածքներ ենք ստեղծում: Հույս ունեմ, որ պլանավորված ժամանակում կավարտվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: Առիթ ունեցա Արմավիրի մարզ այցելել և տեսնել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները, խոստացան, որ ժամկետում կավարտվի կառուցումը: Եվ ուզում եմ հիշեցնել խոստումը, որ յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի անունով մեր երկրում կկառուցվի մարզադպրոց. այն ուժի մեջ է, և ցանկանում եմ, որ մենք այնքան, այսպես ասած, ծանր գրաֆիկով իրականացնենք այդ գործը, որ էլի ամեն անգամ ասեն՝ դեռ նորանոր միջոցներ են անհրաժեշտ այդ նպատակն իրագործելու համար:

Բայց մենք առանձին դեպքերում նաև առանձին որոշումներ կկայացնենք այս տրամաբանությունից դուրս, և ուզում եմ ձեր ներկայությամբ մեկ այլ որոշման մասին բարձրաձայնել, որը, հույս ունեմ, դրական կընկալվի ձեր միջավայրում: Վերջին մրցույթներից և իրադարձություններից հետո մենք քննարկեցինք և տեսանք, որ այս պահին կարծես թե մեր եզդիաբնակ բնակավայրերում այդպիսի մարզադպոցներ չեն կառուցվում: Ես որոշում եմ կայացրել և հույս ունեմ՝ այդ որոշումը կպաշտպանեք, որ ամենամեծ եզդիաբնակ բնակավայրում՝ Ալագյազ խոշորացված համայնքում, մենք կկառուցենք Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Արդեն հանձնարարական եմ տվել, որ նախագծային աշխատանքներն իրականացվեն: Այստեղ պետք է բոլորիդ, ընդհանուր առմամբ, հետևյալ խնդրանքով դիմեմ, որ այս գործընթացն օգտագործենք մարզերում մարզական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով: Իհարկե, լավ է, որ մեր արդեն 3 անվանական մարզադպրոցներն էլ մարզերում են գտնվում՝ Շիրակում, Արմավիրում և հիմա երրորդը՝ Արագածոտնում: Իմիջիայլոց, դա էլ ենք պայմանավորվել, որ եթե Արթուր Ալեքսանյանը, օրինակ, երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնա, իր անվամբ ևս մեկ մարզադպրոց կկառուցենք, օրինակ, Կապանում կամ Գորիսում:

Շատ կարևոր եմ համարում, որ այս գործընթացն իրականացնենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Ես չեմ բացառում, իհարկե, որ Երևանում էլ այդ ամենն անենք, բայց, ի վերջո, եկեք չմոռանանք՝ որոնք են մեր նպատակները: Նպատակներից մեկը, իհարկե, մեր մարզիկների հաջողությունը և սխրանքն ընդգծելն է, երկրորդը՝ մարզական ենթակառուցվածքներ ստեղծելն է, երրորդը՝ այնպես անել, որ սպորտի զարգացումը մեր երկրում դրվի ռազմավարական հիմքերի վրա: Ուզում եմ հետևյալի մասին ասել. երբ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ գրել էինք՝ նպատակ ենք դնում, որ Հայաստանը մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ պետք է ունենա, բոլորի առաջին հարցն այն էր, թե դա ինչպես ենք անելու, ինչպես ենք նվաճելու. այսպես ենք նվաճելու՝ սկզբից Եվրոպա, աշխարհ, հետո օլիմպիադա:

Կրկին ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել: Իհարկե, շատ կարևոր է նաև, որ մենք ամեն ինչ անում ենք, և ես հիշում եմ մեր խոսակցությունները, երբ ասում էինք՝ պետք է առավելագույնն անենք, որպեսզի մեր մարզիկներն առավելագույնս կենտրոնացած լինեն հենց սպորտի վրա: Դրա համար որոշակի աջակցության ծրագիր ընդունեցինք, որոշումներ կայացրեցինք, որոշակի բանաձևեր դրեցինք, որ մարզիկի առաջին հաջողությունից ի վեր Կառավարությունը նրանց կուղեկցի, այսինքն՝ ինչքան մեծ կլինի հաջողությունը, այնքան մեծ կլինի Կառավարության աջակցությունը: Սա ոչ թե նրա համար է, որ ուզում ենք ինչ-որ մեկին աջակցել, մյուսին՝ ոչ, ուղղակի միշտ դժվար է ճիշտ որոշում կայացնել: Այստեղ էլ ուզում ենք, որ մեր մարզիկները, մարզիչները մեզ օգնեն, որպեսզի ճիշտ մարդկանց ճիշտ կոորդինատները գտնենք, հեռախոսի համարներն ունենանք, որ կապ հաստատենք և այդ աջակցությունը կարողանանք հասցեական տեղ հասցնել, որպեսզի դա լինի ոչ միայն անհատական որոշում, այլև այդ որոշումը լինի արդար, արդարացված և ծառայի նպատակին:

Սամբո ըմբշամարտի մեր մարզիկների հաջողությունը տեսնելով. ես իմացա, որ սամբո մարզաձևը մեր անվանական թոշակների ցանկի մեջ չի մտնում, բայց հաջողությունից հետո հանձնարարեցի, որ նաև սամբո մարզաձևը մտնի այդ ցանկի մեջ: Շատ կարևոր է, թե ինչպես է իրադարձությունը բերում մեկ այլ իրադարձության: Այսինքն՝ կներեք, հիմա ասածս կարող է կոպիտ հնչել, բայց եթե այդ հաղթանակը չլիներ, գուցե ոչ ոք էլ չհիշեր, որ այդ մարզաձևին էլ աջակցություն պետք է, ընդ որում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, օլիմպիական մարզաձև չէ և այլն: Բայց մեր տղաները, բառիս լավ իմաստով, ստիպեցին, որ այստեղ էլ թեմա ունենք, այսքան գործն արել ենք, ինչո՞ւ շարունակությունը չենք արել: Սպորտը, նրա հաջողությունը, նրա բերած էմոցիան իր հետ բերում է դրական շղթայական որոշումների և փոփոխությունների:

Կրկին, ամփոփելով խոսքս, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս դեպքում առաջինը՝ մարզիչներին, հետո՝ մարզիկներին: Վերջին տարիներին՝ նախորդ տարի, այս տարի շատ հաջող սպորտային միջոցառումներ կազմակերպեցինք. Եվրոպայի առաջնություն, առաջիկայում սամբոյի աշխարհի առաջնությունն է, հիմա ընթանում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Չեմ կարծում, թե, օրինակ, մեր բռնցքամարտի կամ ծանրամարտի հավաքականի անդամները որևէ կերպ դժգոհ լինեն դրանից, որ իրենց երկիրը հյուրընկալում է միջազգային այդ մակարդակի մրցաշար: Ես նաև որոշ մեկնաբանություններ եմ կարդացել, և սպորտում դա հայտնի բան է, որ տանը պատերն էլ են օգնում: Մեր շատ մարզիկներ առանց այդ պատերի օգնության են չեմպիոն դառնում, բայց հիմա եթե պատերն էլ օգնեն, դա միայն հաստատ օգուտ կբերի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մրցումների կազմակերպման համար՝ Վարչապետի աշխատակազմն է ներգրավված, ԿԳՄՍ նախարարությունը, մեր գործընկեր ֆեդերացիաները: Հավատացած եղեք, որ մեր աջակցությունը լինելու է շարունակական և ռազմավարական: Կրկին եմ ասում՝ մենք չենք բավարարվելու միայն, այսպես ասած, փառաբանման կամ գնահատանքի առանձին դրսևորումներով: Մեր աջակցությունը լինելու է ռազմավարական: Դա լինելու է դրամական աջակցությունների ձևով, կապիտալ ներդումների ձևով, մարզական նոր ենթակառուցվածքների ձևավորման առումով:

Ընդ որում, այս նրբությունն էլ անընդհատ քննարկել ենք, և ես կրկին ընդգծում եմ. ասում են՝ օրինակ, ինչ տարբերություն, ուղղակի ըմբշամարտի դպրոցի և, օրինակ, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի միջև: Մենք նայում ենք երեխայի տեսակետից, որովհետև երբ ինքը գնում է ուղղակի մարզադպրոց, ինքը գնում է ուղղակի մարզադպրոց, երբ ինքը գնում է օլիմպիական չեմպիոնի անվան մարզադպրոց, հույս ունի, որ դա նաև գուցե նրա հետ շփվելու, նրա կողմից խորհուրդներ ստանալու, նրա հայացքի ներքո մարզվելու շանս է, դա հաստատ կմեծացնի մոտիվացիան և սպորտի մասսայականությունը: Կարճ ասած՝ ես ձեզ և մեզ մաղթում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լինի յուրաքանչյուրիդ անվան մարզադպրոց: Սկզբունքը հետևյալն է՝ օլիմպիական չեմպիոնների համար հաստատ, և կլինեն նաև դեպքեր, որ որոշակի շեղումներ էլ կունենանք՝ շեղումներ լավ իմաստով, և մենք անհատական որոշումներ կկայացնենք: Կարծում եմ, օրինակ, մենք պետք է մտածենք կանանց սպորտը քաջալերելու հետ կապված առանձին որոշումներ կայացնելու ուղղությամբ, որովհետև դա կարևոր է, և առանձին մարզաձևեր պետք է խթանենք: Չնայած մեր մոտեցումն այն է, որ դուք եք իրականում որոշում, թե որ մարզաձևերը խթանենք, որովհետև հաջողություններն իրենց հետ բերում են տվյալ մարզաձևի մասսայականացում, և այդ ճանապարհով մենք կգնանք: Իհարկե, սպորտի թեմայով, ինչպես ասում են, կարելի է անվերջ խոսել, մանավանդ վերջին շրջանի հաջողություններից ստացած էներգիան էլ լրացուցիչ խոսելու մոտիվացիա է տալիս: Այստեղ դադար վերցնեմ և կուզենայի իմանալ, թե այս պահի վիճակագրությունն ինչ է մեզ ասում, մյուս տարվա հետ կապված ինչ ծրագրեր ունենք, և ինչպես է ընթանում սպորտի զարգացումը ՀՀ-ում»:

Վարչապետը խոսքը փոխանցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որը շնորհավորել է բոլոր մարզիկներին հաղթանակների առթիվ և անդրադարձել ընթացիկ մարզական ցուցանիշներին՝ նշելով, որ թվերը շատ խոսուն են: «Պարոն վարչապետ, այս պահին ունենք 110 մեդալ՝ 28 ոսկե, 25 արծաթե, 57 բրոնզե. խոսքը միայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեր ունեցած մեդալների մասին է: Հիշեցնեմ, որ անցյալ տարի ամբողջ տարվա կտրվածքով ունեինք 307 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ էր և 30 տոկոսով գերազանցում էր մեր ամենալավ՝ 2019 թվականին գրանցված արդյունքը: Այս պահին գտնվում ենք 5-րդ ամսվա սկզբին, և ամբողջ տարի մեզ դեռևս սպասում են բավական թվով մրցաշարեր: Օրինակ, եկող շաբաթ Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունն է, և այսօրվա 3 մեդալն էլ դեռ չենք հաշվել այս 110-ի մեջ: Պարոն վարչապետ, Դուք նշեցիք Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որն այս օրերին ընթանում է Երևանում: Հենց այսօր եզրափակիչներն են, և 3 մասնակից ունենք, որ դուրս են եկել եզրափակիչ, և առնվազն ոսկե կամ արծաթե մեդալ արդեն իսկ կա, որը հաշված չէ: Կարծում եմ՝ տարին շատ լավ ենք սկսել, և մինչև տարեվերջ դեռ բազմաթիվ առիթներ կունենանք՝ մեծացնելու այս ցուցանիշները: Շատ կարևոր եմ համարում ևս մեկ հանգամանք ընդգծել. մենք նկատում ենք, որ մարզաձևերում արդյունքներ են գրանցում թե՛ մեծահասակները, թե՛ երիտասարդները, ինչը շատ կարևոր է և ցույց է տալիս, որ շարունակականություն ունենք: Օրինակ, մեր մարմնամարզիկների՝ երիտասարդների առաջնության հաղթողների առումով փաստորեն տեսնում ենք, որ արդեն իսկ Ձեր նշած լավ օրինակն աշխատում է, թե՛ մեծահասակների, թե երիտասարդների մասով ունենք լավ արդյունքներ, դպրոց է ձևավորվում, ըստ էության, և այդ լավագույն ավանդույթներն արդեն ամրանում են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ իր հերթին նշել է. «Պարոն վարչապետ, միանում եմ Ձեր շնորհակալություններին և գլուխս եմ խոնարհում այս մարզիկների և մարզիչների առջև, որովհետև իրենք կարողացան ապացուցել, որ, այո, 8 օրում կարող ենք 11 չեմպիոն ունենալ: Եվ, գիտեք ի՞նչն է ամենակարևորը՝ այո, տան պատերն օգնում են, անգամ Խորհրդային միությունն ու Բուլղարիան իրենց լավագույն տարիներին չեն կարողացել 10-ից 10-ը մրցանակակիր ունենալ: Մեր հավաքականի բոլոր անդամները մրցանակակիր դարձան, և իրենց համար դա շատ կարևոր է՝ զգալ, որ պետությունը նեցուկ է, սատարում է ու ամեն ինչ անում է: Սա իսկապես ճիշտ աշխատանքի, շարունակական սատարման արդյունք է. երբ նախորդ տարի հավելյալ օժանդակություն տվեցինք ֆեդերացիաներին, դրանով նպաստեցինք, որ նրանք կարողանան հավելյալ ուսումնամարզական հավաք անցկացնել, հավելյալ մրցումների մասնակցել: Շնորհակալություն Ձեզ, որ այսպիսի ուշադրություն եք դարձնում, և մենք խոստանում ենք, որ այս ամենը շարունակական կլինի»: Կարեն Գիլոյանը Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023 թվականի առաջնության կազմկոմիտեի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել խորհրդանշական նվեր՝ առաջնության խորհրդանիշ հայկական մուֆլոնի արձանիկը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել պետական աջակցությամբ՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մեր մարզիկների հաջողությունների շարունակական խրախուսման, արձանագրվող բարձր առաջընթացի պահպանման, սպորտի մասսայականացման, տարբեր մարզաձևերում կանանց ներգրավվածության մեծացման, մարզական ենթակառուցվածքների կառուցման, մարզիչների ատեստավորման գործընթացի, ֆեդերացիաների գործունեության հաշվետվողականության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ծանրամարտի կանանց մեր հավաքականի ելույթներին և դրանք գնահատել շատ տպավորիչ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է սերունդների և սպորտային ավանդույթների միջև կապը՝ նշելով, որ մրցահարթակում փայլում են թե՛ արդեն իսկ գործող չեմպիոն մարզիկները, թե՛ նոր չեմպիոնները: «Սա շատ կարևոր է և ոչ միայն այսօրվա, այլև վաղվա հեռանկարի մասին է խոսում. մենք, այսպես ասած, մարտավարական և ռազմավարական խորք ենք տեսնում: Հիմա տեսնում ենք և՛ բացառիկ տաղանդավոր մարդկանց, և՛ տեսնում ենք հետագան: Ամեն ինչ պետք է անենք, որ այդ հետագան հնարավորինս երկար և արդյունավետ լինի: Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ և անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ ձեզնից յուրաքանչյուրի անունով մարզադպրոց կառուցելու վերաբերյալ Կառավարությունն այս դահլիճում կկայացնի համապատասխան որոշում»,- եզրափակել է երկրի վարչապետը:

Դիտումների քանակ250
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015