• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Արվեստը պետք է հեռու մնա քաղաքական և ազգամիջյան խնդիրներից. Դավեյան Բաց հարթակ․ Արվեստը պետք... 20:58
Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:19
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ցանկանում ենք՝ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև․ Կատրին Կոլոննա
Հասարակություն
11:2428 Ապր, 2023

Ցանկանում ենք՝ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև․ Կատրին Կոլոննա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ընդգծում է՝ Ադրբեջանի նման գործելաոճը խոչընդոտում է նաև Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները։ Նա մտահոգիչ է համարել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը:

Կատրին Կոլոննան անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին, իր ուղերձն է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ։

- Տիկի՛ն նախարար, Ադրբեջանն արդեն 4 ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ֆրանսիան, անընդունելի են համարել Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանին կոչ են արել ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերջերս նաև Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց անհապաղ բացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը, սակայն Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերն ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքից գործի անցնի և հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ի՞նչ քայլերի է պատրաստ Ֆրանսիան այս ուղղությամբ,  արդյոք դիտարկո՞ւմ եք Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի դադարեցնում ագրեսիվ գործողությունները նաև Հայաստանի դեմ՝ ինչ գործնական քայլերի են պատրաստ ԵՄ-ն և Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի 1991 թվականի սահմանագծի երկայնքով զորքերն անվտանգ հեռավորությամբ տեղակայելու առաջարկվող լուծումը կյանքի կոչելու ուղղությամբ։

- Դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումն անընդունելի է։ Ես բազմիցս առիթն ունեցել եմ արտահայտելու Ֆրանսիայի դիրքորոշումն այս առնչությամբ։

Այս իրավիճակն անընդունելի է, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ Այն, սակայն, խոչընդոտում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շարունակմանը, որին վճռականորեն հանձնառու է վարչապետ Փաշինյանը, և լուրջ վտանգ է տարածաշրջանի կայունության համար, որի վրա արդեն իսկ խորապես ազդում է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստը։

Մենք պետք է միասնաբար գնահատենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքները։ Այն, ինչ ապրում ենք այսօր՝ պատերազմի վերադարձն է մեր մայրցամաք: Սակայն, առավել հիմնարար առումով, սա նաև գիտակցված փորձ է՝ վիճարկելու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգի հիմնարար սկզբունքները՝ փոխարինելով ուժի օրենքով։ Սա վճռորոշ պահ է, որը յուրաքանչյուրին պետք է ստիպի գնահատել իր պատասխանատվությունը և գիտակցել, որ խաղաղությունը մեր ամենաթանկ արժեքն է։

Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կայացրեց ամփոփ դատավարության ընթացքում՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար: Որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը։

Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։ Սա է Ֆրանսիայի հանձնառության հիմքում՝ Եվրամիության կողքին։ Եվ պատասխանատվության, բանակցությունների վերսկսման և օրենքի հարգման այս կոչը լսելի դարձնելու համար է, որ ես այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան:

- Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը իրենց ներքին հարցն է, և չեն պատրաստվում որևէ մեկի հետ դա քննարկել, մինչդեռ հայկական կողմը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում առաջ է քաշում նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորելու , Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխիքների հարցը։ Ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում՝ նաև որպես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկիր։

- Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ  բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև՝ բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։ Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ։

Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է։

- Կխնդրեի անդրադառնալ հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակին։ Ինչպե՞ս եք գնահատում տարբեր ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը և ո՞ր ոլորտներում եք տեսնում փոխգործակցությունը խորացնելու ներուժ։

- Մեր երկու երկրների միջև հարաբերությունները բացառիկ են, և ձևավորվել են ընդհանուր պատմության ընթացքում՝ ունենալով երջանիկ, բայց նաև առանձնապես ցավալի պահեր։ Այսօր այդ հարաբերությունները զարգանում են ինչպես երկու կառավարությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների միջև:

Ֆրանսիան վճռականորեն աջակցում է պարոն Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման և երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերին։ Հայաստանի կողմից ժողովրդավարական մոդելի խիզախ ընտրությունը պետք է ստանա աջակցություն, ինչին  մենք հավատարիմ ենք միջազգային հանրության այլ անդամների և Եվրամիության հետ միասին:

2021 թվականի դեկտեմբերին ստորագրեցինք նաև տնտեսական համագործակցության հավակնոտ ճանապարհային մի քարտեզ, և վերջերս Փարիզում կազմակերպեցինք «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» ֆորումը, ինչպես նաև Երևանում բացեցինք Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակ։ ԶՖԳ-ն արդյունավետ երկխոսություն է վարում Հայաստանի իշխանությունների հետ՝ իրականացնելու նոր ծրագրեր, մասնավորապես, ջրի և կայուն էներգիայի ոլորտներում: Անցած տարի զգալիորեն աճել են մեր երկկողմ առևտրի ծավալները

Մեր երկկողմ առևտուրը զգալիորեն աճել է անցյալ տարի, և մենք աշխատում ենք այնպես անել, որ այս միտումը շարունակվի, այդ թվում՝ աջակցելով ֆրանսիական ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում, ինչպիսիք են Վեոլիան, Պեռնո Ռիկարը,  Քարֆուրը և Ամունդի-Ակբան:

Ինչ վերաբերում է պաշտպանությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում։

Վերջապես, մշակութային և կրթական համագործակցության ոլորտում մենք ցանկանում ենք հիմնվել ՀՖՖՀ-ի՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանի վիթխարի հաջողության վրա, ինչպես նաև Հայաստանում բացում ենք Ֆրանսիական ինստիտուտ, որը թույլ կտա ստեղծել հարուստ մշակութային ծրագիր՝ միաժամանակ առաջարկելով Ֆրանսերենի դասընթացներ բոլոր մակարդակների համար։ Հարկ է նաև նշել մեր ուշագրավ համագործակցության զարգացումը ֆրանկոֆոնիայի, գիտության, մշակույթի, սպորտի և ժառանգության ոլորտներում, որոնք վկայում են Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բացառիկ դինամիկայի մասին, ինչին ես խորապես հավատարիմ եմ։

- Տիկի՛ն նախարար, կխնդրեի անդրադառնալ հայ ժողովրդի, ինչու ոչ՝ նաև համայն մարդկության համար մի կարևոր հարցի ևս։ Օրեր առաջ լրացավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Որպես Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրի արտաքին գործերի նախարար՝ ո՞րն է Ձեր ուղերձն աշխարհին և հատկապես Թուրքիային, որպեսզի ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունները չկրկնվեն։

- Ապրիլի 24-ին, ինչպես յուրաքանչյուր տարի, ոգեկոչեցինք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը Ֆրանսիան օրենքով պաշտոնապես ճանաչել է 2001 թվականի հունվարի 29-ին։ Հարգանքի այս տուրքն առավել մեծ հանդիսավորություն է ստացել 2019 թվականին Ֆրանսիայի նախագահի կողմից Հանրապետության հիշատակի միջոցառումների ցանկում ներառվելուց ի վեր։  

Ոգեկոչումն առանձնահատուկ հնչեղություն ունի, քանզի բազմաթիվ ֆրանսիացիներ ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, որոնց հյուրընկալել է Ֆրանսիան: Սակայն ցեղասպանության ոգեկոչումը նաև ուղերձ է մարդկությանը, որպեսզի այս սարսափելի եղելությունները չկրկնվեն այնպիսի մի անհանգիստ ժամանակաշրջանում, որում, ցավոք, հակամարտություններն ավելանում են և  վտանգվում բազմաթիվ փոքրամասնություններ:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա հարկ է նշել, որ քաղաքացիական հասարակության խիզախ կազմակերպությունների նախաձեռնությամբ այնտեղ ևս նշվում է Հայոց ցեղասպանությունը և, որ թուրք գիտնականներն ու պատմաբաններն աշխատում են այդ թեմայի շուրջ: Մենք պետք է շարունակենք աջակցել ողջ աշխարհում, ինչպես ինստիտուցիոնալ դերակատարների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին՝ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարելու և պատմության սարսափելի դասերի մասին խորհելու համար: Միայն մենք կարող ենք պահպանել ժողովուրդների՝ միասին ապրելու կարողությունը, որը վտանգված է։

Դիտումների քանակ214
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026
  • British Petroleum-ը վերադառնում է Վենեսուելա 20:4514 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026
  • Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 20:3414 Օգս, 2026
  • Օգոստոս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3014 Օգս, 2026
  • Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի 20:2314 Օգս, 2026
  • Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը 20:1114 Օգս, 2026
  • Իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում 20:0014 Օգս, 2026
  • Հայ ուսանողների նվաճումները՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 19:5214 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:4614 Օգս, 2026
  • Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար 19:3614 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է. Արամ Թորոսյան 19:2914 Օգս, 2026
  • Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար 19:2114 Օգս, 2026
  • Լուրեր 19։00 | ԵՄ-ն գնահատել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները․ որ ոլորտներում են խնդիրները 19:0014 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015