• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերից. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ի հետ գործարքից հետո... 20:30
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն, ոչ էլ՝ անգլերեն. Ավետիս Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 01:24
Վենսը ռազմական համագործակցության փակ դռներ բացեց. փորձագետ Վենսը ռազմական համագործակցության փակ... 19:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
10:3324 Ապր, 2023

Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ուղերձը  է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ.
 
«20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում են Ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից փրկվածների, մեկ այլ մասն էլ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող Փոքրասիական աղետի հետևանքով: Երկիր, ուր հայերը գտան ապահով ապաստան ոչ միայն ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև փրկություն՝ ինքնության, մշակույթի և դավանանքի դեմ ուղղված ցեղասպան գործողություններից: Անուրանալի երախտիքն այս, ինչպես նաև մեր ճակատագրի ծանր մյուս դրվագներում զորակցության և սատարումի առթիվ, հայ-հունական ամուր բարեկամության հիմքում են:
 
Աղետի օրերին հայերիս մեկնած օգնության ձեռքն էր, որ դարձավ փրկօղակ՝ հնարավոր դարձնելով ազգային վերածնունդը՝ ըստ էության ձախողելով Ցեղասպանությունը ծրագրողների և իրագործողների նպատակադրումը:
 
Չնայած դրան, Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մեր հավաքական ինքնագիտակցության չսպիացող վերքը մնալ նախ այն պատճառով, որ չի արժանացել արդարացի գնահատականի և զղջումի, բայց նաև այն պատճառով, որ շարունակում է հայերիս և մարդկության դեմ նորանոր հանցանքների հիմք հանդիսանալ: Ամեն տարի մենք նշում ենք այս խնդրի մասին։ Իրականում ժխտողականության շարունակությունը էլ ավելի է մեծացնում մեր ցավը։ Ավելին, մեր օրերում Թուրքիայում և Ադրբեջանում ականատեսն ենք լինում Ցեղասպանությունը գործած հանցագործների մեծարման և հերոսացման, ինչը, ցավոք, ողբերգությունից շուրջ մեկ դար և մեկ տասնամյակ անց ահազանգ է, որ այսօր էլ հայը վտանգված է իր բնօրրանում: Ժխտողականության շարունակությունը մեծացնում է ցեղասպանության կրկնության հավանականությունը։ Ժխտողականությունը ուղիղ կապ ունի անպատժելիության հետ։
 
Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը, դրա արդարացման համար տարատեսակ պատրվակներ հորինելուն, ինչպես նաև գործած հանցանքները ամբողջ աշխարհի աչքերին նայելով հերքելուն, իսկ հանցագործությունը գործածներին, այսպես կոչված, «հայրենասիրության» համար հերոսացնելուն։
 
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի շուջ 120 հազար հայեր, այդ թվում՝ 30 հազար մանուկներ, պաշարված են իրենց հայրենիքում՝ զուրկ կեցության տարրական պայմաններից: Սննդի, դեղորայքի, որակյալ բուժսպասարկման և էներգիայի սղությունը միակ զրկանքները չեն, որ այսօր կրում են Արցախի մեր հայրենակիցները: Ադրբեջանական զինված ուժերի պարբերական սադրանքները, որոնք ուղեկցվում են այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից հայատյաց հռետորաբանությամբ, ուղղված են արցախցիներին ահաբեկելու և ընկրկելու միջոցով սեփական հողից ու բնակավայրից դուրս մղելուն, հայկական հետքը Հայկական լեռնաշխարհի այդ հատվածից ջնջելուն: Ճնշումներն ուղեկցվում են նաև պարբերական բնույթ կրող ռազմական սադրանքներով, ինչպես, օրինակ՝ մարտի 5-ի իրադարձությունները, որոնց զոհ դարձան արցախցի երեք ոստիկաններ:
 
Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ հրազենից և տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ էին բացել բանակցելու նպատակով իրենց մոտեցած հայ զինծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվեցին չորս հայորդիներ, կան նաև վիրավորներ:
 
Տարածաշրջանում առկա լարվածությունը թոթափելու հայկական կողմի բոլոր փորձերը ի դերև են ելնում՝ բախվելով օրեցօր ավելի ու ավելի անկաշկանդ դարձող հայատյացության քարոզին: Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրված ագրեսիայի փաստը, անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու մտադրությունը։
 
Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանն ուժի և ուժի սպառնալիքի միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին։ Սակայն կա գիտակցում, որ աշխարհաքաղաքական արդի անկայունության պայմաններում զուտ միջազգային իրավունքին և միջազգային զսպող մեխանիզմներին ապավինելը ինքնապաշտպանության երաշխիք այսօր հանդիսանալ չի կարող:
 
Այս իմաստով թերևս տեղին է կրկին ընդգծել, որ մեր ինքնության պաշտպանության, գոյության հարատևության ապահովման միակ գրավականը մեր և մեր բարեկամների ներուժի կատարյալ համախմբումը և թիրախային ուղղորդումը միայն կարող է լինել, ինչի կարիքն այսօր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ունեն առավել քան երբևէ»:
 
 

Դիտումների քանակ50
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երեք դեռահասները ծեծել են համադասարանցուն. նախաձեռնվել է քրեական վարույթ 18:1312 Փտր, 2026
  • Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը․ ՏԿԵՆ 18:0212 Փտր, 2026
  • Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ 17:5212 Փտր, 2026
  • Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին 17:4112 Փտր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Հակոբ Հակոբյանին առնչվող հարցի քվեարկությանը. Հայկ Կոնջորյան 17:2412 Փտր, 2026
  • Ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:0912 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | 2025-ի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան 17:0012 Փտր, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Բրունո Ֆուքսը քննարկել են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնման հարցեր 16:5712 Փտր, 2026
  • Ժնևում գործող Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն 16:4912 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 16:4412 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:4112 Փտր, 2026
  • Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյա 16:3912 Փտր, 2026
  • ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում 16:3312 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց և մառախուղ․ ջերմաստիճանը կբարձրանա 16:2112 Փտր, 2026
  • Կարծում եմ, որ քննարկվող դրվագը որևէ կերպ հիմք չի կարող լինել Հակոբ Հակոբյանին ՀՌՀ անդամի կարգավիճակից զրկելու. Աղաջանյան 16:1212 Փտր, 2026
  • Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի «ռագատկեն» ամբողջությամբ հերիք է. Ալեքսանյան 15:5212 Փտր, 2026
  • Հայաստանն ազատ է համագործակցելու ցանկացած գործընկերոջ հետ, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում. Զախարովա 15:4312 Փտր, 2026
  • Հակոբ Մովսեսն ի՞նչ է ասել՝ միտք, և Դաշնակցության գաղափարական ինկվիզիցիան ծայր է առել մի նոր թափով. Հայկ Կոնջորյան 15:3612 Փտր, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր 15:3412 Փտր, 2026
  • Եվրոպայի խորհրդի տվյալների պաշտպանության հանձնակատարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետևողական քայլերը տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում 15:2212 Փտր, 2026
  • Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան 15:1412 Փտր, 2026
  • Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է 15:0812 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | 2025-ին միջինում մեկ հայտարարատուն ստացել է 81 հազար դրամ 15:0012 Փտր, 2026
  • Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը բռնի զավթելուն ուղղված գործողության մանրամասներ 14:5312 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարի տեղակալը ԱՏՁՄ 25-ամյակին նվիրված համաժողովին կարևորել է տեխնոլոգիական ոլորտի շարունակական զարգացումը 14:4212 Փտր, 2026
  • Հանրապետությունում փետրվարի 11-12-ը բացահայտվել է 171 հանցագործություն, գրանցվել 19 ավտովթար 14:3112 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3012 Փտր, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1712 Փտր, 2026
  • Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով 13:5612 Փտր, 2026
  • Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 13:4312 Փտր, 2026
  • Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին 13:3612 Փտր, 2026
  • Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում. Ֆիդան 13:3212 Փտր, 2026
  • Արման Խոջոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալը քննարկել են գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները 13:1912 Փտր, 2026
  • Վարչապետը հույս հայտնեց, որ կդադարեցվեն դեսպանատների իներցիայով ծանուցումները՝ ՀՀ սահմանամերձ հատվածներ և Սյունիքի մարզ չգնալու հորդորով 13:1112 Փտր, 2026
  • 27-ամյա երիտասարդի տանը մարիխուանա է հայտնաբերվել. Ամասիայի համայնքային ոստիկանների բացահայտումը 13:0212 Փտր, 2026
  • Լուրեր 13։00 | ՀՀ օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. վարչապետ 13:0012 Փտր, 2026
  • 2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան 12:4812 Փտր, 2026
  • Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով 12:4512 Փտր, 2026
  • Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում և հայտարարեն իրենց գործունեության մասին 12:3912 Փտր, 2026
  • 76 537 քաղաքացի 2025-ին հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. Փաշինյան 12:3412 Փտր, 2026
  • Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն բոլոր անհրաժեշտ անվտանգության երաշխիքների առկայության դեպքում. Զելենսկի 12:1912 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել 12:0812 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0012 Փտր, 2026
  • Դաշնակցությունը պետք է հասկանա, որ իր պատկերացումներն ու մտածողությունը չեն տեղավորվում այսօրվա իրականության մեջ. Արթուր Հովհաննիսյան 11:5712 Փտր, 2026
  • Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը 11:5212 Փտր, 2026
  • Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի. որոշում 11:4512 Փտր, 2026
  • Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցում համաձայնության չեն հասել 11:3512 Փտր, 2026
  • Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել 11:2312 Փտր, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման և նորարարության ոլորտներում 11:1812 Փտր, 2026
  • Այսօրվա հայրենասիրությունն ադապտացիա է պահանջում այսօրվա քաղաքական իրավիճակներին. Հակոբ Հակոբյան 11:0912 Փտր, 2026
  • Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով Էրեբունի վարչական շրջանի մի շարք փողոցներում ջուր չի լինի 11:0312 Փտր, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0012 Փտր, 2026
  • Ես իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները մտավորականի դիրքերից վերլուծելով՝ եզրակացություններ անել. Հակոբ Հակոբյան 10:4712 Փտր, 2026
  • Դեսպան Վահե Գևորգյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին 10:2912 Փտր, 2026
  • «Սիրո տոն»-ը՝ «Նարեկացի» արվեստի միությունում 10:1612 Փտր, 2026
  • Խստացնել քրեական քաղաքականությունը. Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել է Արմավիրի դատախազության 2025-ի աշխատանքը 10:0712 Փտր, 2026
  • Լուրեր 10։00 | ԱԹՍ-ի ցուցադրումը Հայաստան-ԱՄՆ ռազմատեխնիկական գործակցության կանաչ լույսն է. վարչապետ 10:0012 Փտր, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0012 Փտր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 09:3712 Փտր, 2026
  • Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են 09:1512 Փտր, 2026
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 08:5812 Փտր, 2026
  • 75 տուն Երասխում՝ սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 08:4212 Փտր, 2026
  • Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում անվադողերի վերանորոգման կետ է այրվել 08:1412 Փտր, 2026
  • Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան զոհեր և վիրավոր 08:0212 Փտր, 2026
  • «Մտածելակերտ». թերլեմեզյանցիների ստուգատես-ցուցահանդեսը 01:0612 Փտր, 2026
  • Լսողության վերականգնում՝ ոսկրային հաղորդման սարքի միջոցով 00:5612 Փտր, 2026
  • Համաձայն ենք Ռուսաստանի հետ նորից հանդիպել. Զելենսկի 00:3112 Փտր, 2026
  • Դուք պաշտպանում եք ռազմական հեղաշրջման կոչ անողին. ԱԺ փոխնախագահը՝ ընդդիմությանը 00:1112 Փտր, 2026
  • ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման հանձնառությունը 23:5211 Փտր, 2026
  • Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մեքենաներ են վնասվել 23:4211 Փտր, 2026
  • Մի ԱԹՍ ցույց տալու իմաստը ՀՀ-ԱՄՆ ռազմատեխնիկական գործակցության կանաչ լույսն էր. վարչապետ 23:2711 Փտր, 2026
  • Պատգամավորները Բրյուսել կգործուղվեն 23:0011 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Նորվեգիայի դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումներում 22:4611 Փտր, 2026
  • Վիլնյուսում տեղի են ունեցել Հայաստանի և Լիտվայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ 22:3311 Փտր, 2026
  • Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսը՝ նոր ձևաչափով 22:1811 Փտր, 2026
  • Հարցազրույց Արեգ Քոչինյանի հետ 22:0311 Փտր, 2026
  • Հայաստանը և Salesforce-ը քննարկել են թվային փոխակերպման և ամպային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր 21:5611 Փտր, 2026
  • Հայկ Կոնջորյանը Աթենք կգործուղվի 21:4211 Փտր, 2026
  • Դավիթ Մելիքյանը՝ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար 21:2411 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Մեծամորի ատոմակայանի փակվելը ՀԸԳՀ համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը. վարչապետ 21:0011 Փտր, 2026
  • Փետրուար 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5511 Փտր, 2026
  • 2025-ը շրջադարձային տարի էր. առողջապահության նախարարն ամփոփել է կատարված աշխատանքները 20:4911 Փտր, 2026
  • Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել 20:4111 Փտր, 2026
  • Հայաստանն ամեն ինչ անելու է, որ ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղին վերակառուցվի. Եղոյան 20:3411 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.02.2026 20:2911 Փտր, 2026
  • Լեհաստանը չի միանա Խաղաղության խորհրդին. Դոնալդ Տուսկ 20:2511 Փտր, 2026
  • ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» զսպման ծրագիրը 20:2111 Փտր, 2026
  • Շրջանառության մեջ են դրվում նոր հուշադրամներ 20:1611 Փտր, 2026
  • Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է 10,8 միլիոն ռուբլով 20:1211 Փտր, 2026
  • Հելունագործ խաղալիքներ՝ բնական թելերից 20:0811 Փտր, 2026
  • Կենսաթոշակը և նպաստը կանխիկ ստացող քաղաքացիները կարող են մինչև մարտի 5-ը առցանց եղանակով անցում կատարել անկանխիկ եղանակի. ԱՍՀՆ 20:0111 Փտր, 2026
  • ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում. Նեթանյահու 19:5611 Փտր, 2026
  • Ձյուն, մառախուղ և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին 19:4911 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 11 Փետրուար․ 2026 19:4111 Փտր, 2026
  • «Ես վերևից նայում եմ, ախպերս». Վաղարշապատի ընտրություններում ուղղորդելու համար 6 անձ է ձերբակալվել 19:3311 Փտր, 2026
  • ԱԺ–Կառավարություն հարցուպատասխան՝ առանց ընդդիմության. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:2711 Փտր, 2026
  • Մտադիր ենք զարգացնել փոխշահավետ հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ. Պեսկով 19:2211 Փտր, 2026
  • Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր հայ կալանավորներին. ԵԽ պատգամավորներ 19:1311 Փտր, 2026
  • Մեր 3761 գիտաշխատողներից 2017-ը կանայք են. ԿԳՄՍ նախարար 19:0511 Փտր, 2026
  • Լուրեր 19։00 | Որքան կսպասի ՀՀ-ն ՌԴ պատասխանին․ երկաթուղու հատվածների վերակառուցման հարցը՝ օրակարգում 19:0011 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015