Այսօր խորհրդարանում էր նաև ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտի ծրագրային կատարողականը: Անդրադարձել է «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորմանը. նշել՝ «Գոյ»-ն իր անունը կպահպանի, ազատ կստեղծագործի, իսկ միավորումը պարզապես կկարգավորի կառավարման հարցերը:
Անդրեասյանը անդրադարձել է նաև ակադեմիական քաղաքի նախագծին: Այն մասշտաբային է լինելու, ունենալու է երեք կլաստեր՝ մշակութային, տեխնոլոգիական և բազմապրոֆիլ:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: