• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես... 12:57
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել Ձերբակալվել է 6 անձ,... 10:55
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 00:3619 Ապր, 2023

Մադրիդյան սկզբունքներով ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս. ՀՀ վարչապետ

Պետական դավաճանության կասկածանքով հարուցված քրեական վարույթներով անցնում է ավելի քան 53 անձ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց՝ այդ մարդկանց մեծամասնությունը զինվորականներ և բարձրաստիճան սպաներ են, որոնք գումարի դիմաց հակառակորդին են փոխանցել հայկական դիրքերի տվյալները:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Պատերազմի ժամանակ իմ ազգականներից մեկը եկավ իմ աշխատասենյակ և ասաց՝ գիտես ինչ, այսինչ բարձրաստիճան սպան՝ անուն-ազգանունով, զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է՝ Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը: Ես իմ ազգականին դուրս եմ արել սենյակից, ասել եմ՝ դու ինչ, եկել ես Հայաստանի Հանրապետության բանակի սպայի մասին ինձ բան ես ասում: Վերջերս լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ մի առիթով քրեական գործ է հարուցվել, և այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ հարցաքննվել է հարուցված քրեական վարույթների շրջանակում: Վերահաստատեց պատրաստակամությունը պատասխանել նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հարցերին: Նիստին մասնակցելու հրավիրեց նաև ընդդիմադիրներին:

Նիկոլ Փաշինյան - Հիշում եք, չէ, հայտնի խոսակցությունը, որ, Շուշին հայկական լինելու պարագայում, ամսի 19-ին` հոկտեմբերի, վարչապետը հնարավորություն ուներ, և այլն, և այլն: Ես հիմա նայում եմ արձանագրությունները, թե ես ինչ դիրքորոշումներ եմ արտահայտել այն ժամանակ, և ես ճշգրիտ այն ժամանակ նկարագրել եմ Լաչինի միջանցքի` դեկտեմբերից ստեղծված վիճակը: Ասել եմ` բայց, եթե այդ բաները, դուք որ առաջարկում եք, այդ պարագայում կարող է սենց գործողություն լինի և ճշգրիտ: Եվ դա կարող եմ ապացուցել անհրաժեշտության դեպքում, ճշգրիտ նկարագրել եմ այն, ինչը որ այսօր տեղի է ունենում Լաչինի միջանցքում: Դա չի եղել վերջնական պատճառը այդ օրը որևէ թուղթ չստորագրելու, ես քննիչ հանձնաժողովում կասեմ նաև` որն է եղել դրա պատճառը, և ես հույս ունեմ` կգանք այն եզրակացության, որ ես դա պետք է հրապարակային ասեմ:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՐՑԸ

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` վարչապետը կարևոր համարեց ինքնորոշման սկզբունքի հարցը, նշեց՝ մինչև 2007 թվականը հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի ինքնորշման վերաբերյալ ունեցել է հստակ հայեցակարգ:

Նիկոլ Փաշինյան - Կոնցեպտը եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղն էլ Հայաստանի, Ադրբեջանի, մյուսների նման ինքնորոշվում է Խորհրդային Միությունից, և եղել է թեզ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Դա եղել է հայկական կոնսենսուսային դիրքորոշում: 2007 թվականին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը և ողջ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ: Ինչու պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում Ադրբեջանի մաս: Եվ Մադրիդյան սկզբունքներով, չեմ ուզում ոչ մեկին մեղադրել, լավ, ենթադրենք՝ ես եմ ընդունել Մադրիդյան սկզբունքները, դրանցով մենք Լեռնային Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն արձանագրեց՝ ինքնորոշումը պետք չէ հավասարեցնել անկախությանը:

Արթուր Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ինքնորոշումը, միգուցե, Ձեր սահմանմամբ՝ նշանակում է «անկախություն», բայց Հելսինկիի սահմանմամբ, լրիվ ուրիշ բան է նշանակում: Օրինակ, Հելսինկիի սահմանմամբ, նշանակում է՝ այսօր հայ ժողովուրդը կարող է ինքնորոշվի և որոշի, որ իրեն այլևս խորհրդարանական հանրապետություն պետք չէ, այլ պետք է թեոկրատիա:

Վարչապետը նկատեց՝ Խաչատրյանի հնչեցրածը համընկնում է բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշմանը:

Նիկոլ Փաշինյան - Իրենք էլ էին դա ասում: Ասում էին՝ ինքնորոշում հո չի նշանակում, որ պետք է անկախ պետություն լինի:

Փաշինյանը խոսեց նաև ինքնորոշվողին՝ Լեռնային Ղարաբաղին, բանակցային գործընթացից դուրս թողնելու հետևանքների մասին:

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ընդգծեց՝ Փաշինյանը, իշխանությունը ստանձնելուց հետո, 5 տարվա ընթացքում խոսել է միայն նախկին իշխանությունների բանակցային ժառանգությունից` առանց բացահայտելու, թե ինչ է բանակցել ինքը:

Ագնեսա Խամոյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Դուք անգամ 18-20 թվականների արանքում այդպես էլ, չնայած նրան, որ Հանրապետության հրապարակն ագորա էիք հռչակել, ժողովրդին չներկայացրիք, թե ինչ էր բանակցվում: Հետո արդեն պետք է պարզվեր, որ բանակցային վերջին խմբագրված տարբերակը փաստաթղթի, բանակցությունների սեղանին եղել է 19 թվականի ամռանը:

Նիկոլ Փաշինյան - Իմ բանակցած փաստաթղթի մասին բան չեմ ասել, շատ ճիշտ եք ասում, որովհետև ես չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ բանակցային փաթեթները փոխանցել է Լեռնային Ղարաբաղի իշխանությանը, հավելեց՝ պետք է այս իրողությունները տարիներ առաջ ներկայացներ նաև ժողովրդին: Վարչապետը նշեց՝ անհրաժեշտ է առերեսվել բանակցությունների և պատերազմի արդյունքում ստեղծված իրողությանը:

Նիկոլ Փաշինյան - Ես հիմա տեղեկատվություն ունեմ, վերլուծություն ունեմ, և ասում եմ՝ եթե մենք այս իրողության հետ չառերեսվենք, չի ստացվելու:

ԻՆՉՆ Է ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հասնելուն, ըստ Նիկոլ Փաշինյանի, խոչընդոտում է այն, որ Ադրբեջանը հիմնախնդիրը համարում է իր ներքին հարցը, որը չպետք է քննարկի որևէ երկրի հետ: Վարչապետը, որպես խնդիր է նշում նաև Բաքվի առաջ քաշած միջանցքային տրամաբանությունը:

Նիկոլ Փաշինյան - Մեր ընդդիմությունը, փոխանակ ասի` այդ ինչ միջանցք եք խոսում, ասում է` խոստացել է, մեզ ասել են, որ խոստացել է, որ միջանցք պետք է տա, հիմա խոստումը չի կատարում, այ, դրա համար այս բոլոր պրոբլեմները: Ես կարող եմ ապացուցել, որ ես չեմ խոստացել որևէ մեկին նման բան:

Ընդդիմադիրների մասին խոսելիս՝ վարչապետը հիշեցրեց նաև 2021-ի խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը, որում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ էր ներկայացնում բանակցային գործընթացի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյան - Ոչ ոք չանդրադարձավ, թե ով է ձայնագրել դա և ոնց է ձայնագրել: Կարող է` այդ մարդը նախկինում մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության: Հիմա էլ գալիս են, մեծ-մեծ բաներից են խոսում, բարոյականությունից: Եկել է մեր ցուցակով դառել է պատգամավոր, եթե չասեմ՝ ականջից բռնել ենք, դարձրել ենք պատգամավոր: Նա կյանքում կարող էր պատգամավոր դառնալ: Մարդիկ կան, որ կարող էին պատգամավոր դառնային առանց, և դարձել են հազար անգամ, բայց եկել է, ձայնագրել է, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել է Սերժ Սարգսյանին է տվել, ու մի հատ էլ այսօր հոխորտում է, գետինն էլ չի մտնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտնեց՝ Հայաստանը ծրագրում է վերականգնել Ադրբեջանի հետ խախտված սպառազինության բալանսը: Նա պատրաստակամություն հայտնեց հարցի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել դռնփակ:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

Դիտումների քանակ85
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015