Շվեդիան լիովին կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր պարտավորությունները. Դաշինքի ճանապարհին չպետք է խոչընդոտներ լինեն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի հետ, որպեսզի արագացնենք ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացումը։ Շվեդիան լիովին կատարել է անդամակցության բոլոր պայմանները, նրա ճանապարհին չպետք է խոչընդոտներ լինեն»,- ասել է Ստոլտենբերգը։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն իր հերթին խոստացել է ջանքեր գործադրել Շվեդիային Դաշինքի կազմում շուտափույթ ընդունելու համար: