• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը Արցախի ՊՆ-ն հերքել է... 11:19
ՀՀ վարչապետը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ ՀՀ վարչապետը շնորհավորել է... 00:07
Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ են նոր կյանքին Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ... 21:53
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:5327 Մար, 2023

Զանգվածային ցույցեր Իսրայելում` ընդդեմ Նեթանյահուի դատաիրավական փոփոխությունների

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է հետաձգել դատաիրավական բարեփոխումները մինչև ամառ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Նեթանյահուն որոշումը կայացրել է երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին:

Այսօր առավոտից Իսրայելի խոշորագույն քաղաքներում անտանգության հատուկ ռեժիմ է սահմանվել: Ոստիկանական ուժերը պատրաստվում են երկրում նոր ակցիաների:

Կառավարության առաջարկած դատաիրավական փոփոխությունների օրինագծի դեմ սկսված բողոքի ալիքը երկրի ամբողջ տարածքում շարունակվում է ավելի քան 12 շաբաթ: Երեկ ցույցերը ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով: Ցուցարարները հաշված րոպեների ընթացքում զբաղեցրել են Երուսաղեմի ու Թել Ավիվի կենտրոնական փողոցները, երբ երկրի վարչապետ Բենիամիան Նեթանյահուն հայտարարել է, որ ազատում է պաշտոնից Իսրայելի պաշտպանության նախարարին:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը օրեր առաջ կառավարությանը կոչ էր արել կասեցնել փոփոխությունների գործընթացը։ Նա ստեղծված իրավիճակն անվանել է սպառնալիք երկրի անվտանգության համար։ Գալանտը առաջարկել է դադարեցնել գործընթացը առնվազն մի քանի ամսով՝ ընդգծելով, որ դժգոհություններն աճում են նաև Իսրայելի բանակում և անվտանգության ծառայություններում։

Գալանտը միակը չէր, որ առաջարկել է Նեթանյահուին փոխել որոշումը: Դատաիրավական փոփոխությունները դադարեցնելու կոչ կառավարությանն առավոտյան հնչեցրել էր երկրի նախագահ Իցհակ Հերցոգը:Նրա խոսքով՝ Իսրայելի անվտանգությունը, տնտեսությունը և հասարակությունն այժմ սպառնալիքի տակ են:

«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատվության կոչ եմ անում անհապաղ դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- ասված է Իսրայելի նախագահի թվիթերյան գրառման մեջ:

Ըստ ցուցարարների՝ Նեթանյահուի նախաձեռնած դատաիրավական փոփոխությունները հակաժողովրդավարական են, քանի որ դրանք միտված են սահմանափակելու երկրի Գերագույն դատարանի անկախ գործելու հնարավորությունը և գործադիրին ավելի մեծ ազդեցություն տալու դատավորների նշանակման գործընթացում, ինչը իր հերթին ճանապարհ է հարթում ավտորիտար ռեժիմի հաստատման համար: Նեթնայահուի կառավարությունն էլ նման փոփոխությունները պայմանավորում է երկրի իշխանության երեք թևերի հավասարակշռման խնդրով: Բացի այդ, նախագծով Գերագույն դատարանը զրկվում է նաև Կնեսետում հաստատված կարևոր օրինագծերի չեղարկման հնարավորությունից:

Ցույցերի ու ակցիաների ֆոնին՝ ժամեր առաջ Իսրայելում համաընդհանուր գործադուլ հայտարարվեց: Երկրի գլխավոր՝ «Բեն Գուրիոնի» միջազգային օդանավակայանից բոլոր չվերթերը դադարեցվել են: Գործադուլ սկսելու կոչ է արել «Հիստադրութ» արհմիության ղեկավարը, որին առաջինը արձագանքել են օդանավակայանի աշխատակիցները։

Արնոն Բար (Դեյվիդ Իսրայելի աշխատանքի գլխավոր ֆեդերացիայի նախագահ) - Մենք մարտական ենք տրամադրված, երկրի տարածքում սկսվում է համընդհանուր գործադուլ: Մենք բոլորս միասին կարող ենք դադարեցնել այս արկածախնդրությունը:

Լեա Դեյվիդ (Իսրայելի բժշկական ասոցացիայի գլխավոր տնօրեն) - Այսպիսով, մենք այսօրվանից միանում ենք արհմիություններին: Ափսոսանքով պիտի հայտնեմ, որ հիվանդանոցներում և ամբուլատորիաներում համընդհանուր գործադուլ է լինելու, բոլոր ծառայությունները դադարեցվելու են:

Reuters գործակալությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները ևս հրահանգ են ստացել միանալ համազգային գործադուլին։

Գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ Իսրայելի դեսպանատները միայն անհետաձգելի ծառայություններ կմատուցեն:

Սոցիալական ցանցերի իրենց էջերում աշխատանքի դադարեցումն արդեն հաստատել են Իսրայելի դեսպանատներն ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը գործադուլի վերաբերյալ ՏԱՍՍ-ի թղթակցի հարցմանը դեռ չի պատասխանել:

Հեղինակ`Մերի Ներսիսյան
Դիտումների քանակ17
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արտաշատի համար 4 մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է 12:4929 Մայ, 2023
  • ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ մեկ շաբաթում հայտնաբերվել է 546 խախտում 12:4129 Մայ, 2023
  • 2023-ի 4 ամսում ծնվել է 11.926 երեխա, ինչը 1401-ով ավելի է 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 12:3729 Մայ, 2023
  • Պետական աջակցություն ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրի շրջանակում 12:2829 Մայ, 2023
  • 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում 12:1729 Մայ, 2023
  • 2023-ի ապրիլին վճարվել է 160,5 մլրդ դրամ շահութահարկ, որը պատմական ռեկորդ է. Փաշինյան 12:1729 Մայ, 2023
  • Մայիսի 30-ին Պոլիտեխնիկական համալսարանի 6-րդ մասնաշենքում շչակ է գործարկվելու 12:0729 Մայ, 2023
  • Հայաստանում վերջին 15 տարվա համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճ է գրանցվել. Փաշինյան 12:0229 Մայ, 2023
  • Չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են. Փաշինյանը՝ մոսկովյան հանդիպման մասին 11:5529 Մայ, 2023
  • Ե՛վ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն. Փաշինյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին 11:4729 Մայ, 2023
  • Հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը. Էրդողան 11:4229 Մայ, 2023
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 11:3529 Մայ, 2023
  • 2023-ի և՛ մարտին, և՛ ապրիլին գրանցվել են աշխատատեղերի նոր ռեկորդներ. Նիկոլ Փաշինյան 11:3129 Մայ, 2023
  • 1000 խոշոր հարկ վճարողները 2023-ի 1-ին եռամսյակում 2018-ի 1-ին եռամսյակի համեմատ կրկնապատիկից ավելի հարկ են վճարել 11:2229 Մայ, 2023
  • Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը 11:1929 Մայ, 2023
  • Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 36 ՃՏՊ. 3 զոհ, 55 վիրավոր 11:1029 Մայ, 2023
  • Կապանի բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 10:5829 Մայ, 2023
  • Վթարային ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանում 10:4529 Մայ, 2023
  • ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ | ՈՒՂԻՂ 10:3729 Մայ, 2023
  • Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում 00:1229 Մայ, 2023
  • ՀՀ վարչապետը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ 00:0729 Մայ, 2023
  • Վարչապետի գավաթ՝ հերթական մարզաձևից. ուժերը չափել են հեծանվային խճուղավազքի սիրահարները 00:0329 Մայ, 2023
  • Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի ձևավորման պատմությունը 23:0328 Մայ, 2023
  • 3.7 տոննան Հայաստան ներկրվող թմրամիջոցների ամբողջ ծավալը չէ. իրավապահների բացահայտումները 22:1828 Մայ, 2023
  • Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ են նոր կյանքին 21:5328 Մայ, 2023
  • Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին 21:2928 Մայ, 2023
  • Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսը մշակելուց հետո Էրդողանը առաջատարն է 52.21 տոկոսով 21:2028 Մայ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 28.05.2023 21:0028 Մայ, 2023
  • Բեռնարկղային նավով փոխադրումներ՝ այլընտրանք Լարսին. պետությունը կփոխհատուցի ճանապարհածախսը 20:4028 Մայ, 2023
  • 89.81 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո Էրդողանը ստացել է ձայների 52.72, Քըլըչդարօղլուն՝ 47.28 տոկոսը 20:1428 Մայ, 2023
  • Կձևավորվեն աշխատանքային խմբեր համակարգելու Հայրենիք-Սփյուռք կապը | Հարցազրույց Հովել Շնորհոքյանի հետ 20:0228 Մայ, 2023
  • Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը շարունակում է կրճատվել 19:4928 Մայ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.05․2023 19:2428 Մայ, 2023
  • Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը շարունակում է մնալ առաջատարը 19:2128 Մայ, 2023
  • Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 21.05 տոկոսը. Էրդոողանն ունի 60.72 տոկոս ձայն 19:1028 Մայ, 2023
  • Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը 18:4528 Մայ, 2023
  • «Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը, առաջ շարժվելու մեր կամքը. Նիկոլ Փաշինյան 18:3528 Մայ, 2023
  • Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ 18:2028 Մայ, 2023
  • Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին 18:1128 Մայ, 2023
  • Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական մրցաշարը 17:3128 Մայ, 2023
  • Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում 16:4928 Մայ, 2023
  • Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել 15:0528 Մայ, 2023
  • Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն 14:5928 Մայ, 2023
  • Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը 14:3228 Մայ, 2023
  • Փրկարար ծառայությունը շարունակում է միջոցառումների շարքը մարզերում 14:2728 Մայ, 2023
  • Շախմատի և ֆուտզալի ներքին առաջնություն՝ Դատախազության աշխատակիցների մասնակցությամբ 13:5728 Մայ, 2023
  • Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:4728 Մայ, 2023
  • Զինված բախում Իրանա-աֆղանական սահմանին. կան զոհեր և վիրավորներ 13:1728 Մայ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015