• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին 16:10
Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է Բագրատունյաց փողոցում պատշգամբ է... 12:42
ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ ԱԳՆ ղեկավար կազմը և... 09:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սպորտ 23:1819 Մար, 2023

15 տարի անց ՀՀ-ն ընդունելու է Թուրքիայի հավաքականին. այս անգամ տարբերանշանի փոփոխություն չի լինի

15 տարի անց՝ երկրորդ անգամ, Հայաստանը ընդունելու է Թուրքիայի ազգային հավաքականին: Ի տարբերություն նախորդի՝ այս անգամ Հայաստան - Թուրքիա հանդիպումը կկայանա ոչ թե «Հրազդան» մարզադաշտում, այլ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Հանդիպումից մոտ 2 շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր՝ բոլոր տոմսերն արդեն սպառված են: Խոսքը 14.000 հանդիսատեսի մասին է: Խաղին թուրք երկրպագուներ չեն լինելու: Սա արդեն միջազգային գերատեսչության՝ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշումն է։

Էդգար Մանուկյան (ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար) - Տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՈՒԵՖԱ-ի ու երկու երկրի ֆեդերացիաների նախագահների միջև, ու կայացվել է այդ որոշումը:

Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությամբ էր որոշվել՝ Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: Առաջին խաղը մարտի 25-ին է՝ Հայաստանը կհյուրընկալի Թուրքիայի հավաքականին:

Էդուարդ Քալանթարյան (մարզական մեկնաբան) - Շատ վատ դասավորվեց օրացույցը, իմ կարծիքով, որ մենք սկսում են Թուրքիայի հետ: Դա մեծ ճնշում է ֆուտբոլիստների վրա:

Ֆուտբոլային տեսանկյունից ամենաբարդը կլինի Խորվաթիայի հետ: Բայց տարբեր գործոններ հաշվի առնելով՝ ամենաբարդ խաղը Թուրքիայի հետ կլինի:

Դեռ ամիսներ առաջ որոշ թուրք քաղաքական գործիչներ չէին բացառել «ֆուտբոլային դիվանագիտություն 2-ի» հնարավորությունը: Սակայն փորձագետների կարծիքով՝ երկրաշարժի, ջրհեղեղի, ընտրական գործընթացների հետևանքով թուրքական կողմի հետաքրքրությունը հանդիպման նկատմամբ այդքան էլ մեծ չէ, ինչը չի կարելի ասել 2008-2009 թթ. հանդիպումների մասին, որի շրջանում երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հետագայում պիտի ստանար «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը:

Նելլի Մինասյան (թուրքագետ) - Դա թվով երրորդ փորձն էր: Փորձ արվեց կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները:

Փորձագետները կարծում են՝ այդ ընթացքում հարաբերությունների կարգավորման համար նպաստող տարբեր գործոններ կային

Գևորգ Կալլոշյան (թուրքագետ) - Եվրաինտեգրման գործընթացը, 2007 թ. Հրանտ Դինքի սպանությունը տեղի ունեցավ, որը թուրք հասարակության մեջ պոռթկում առաջացրեց, և հասարակությունից ազդակներ եկան: Ավելի առարկայական դարձրին հարաբերությունները, շփումը:

2007 թվականի սեպտեմբերին շվեյցարական կողմի միջնորդությամբ սկսվեցին նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև գաղտնի բանակցությունները: Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի և Թուրքիայի ազգային ընտրանիների սպասվող հանդիպումներն այդ գործընթացում դարձան կարևոր խթան:

2008-ի հունիսին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան՝ միասին դիտելու հավաքականների խաղը: Այն սեպտեմբերի 6-ին էր:
 
Աբդուլլահ Գյուլ  - Հուսով եմ՝ այս այցելությունը երկկողմանի հարաբերությունների կարգավորման համար լավ հնարավորություն կընձեռի:

Սերժ Սարգսյան - Ես շատ բարձր եմ գնահատում պարոն նախագահի որոշումը իմ հրավերը չմերժելու հարցում:

Թուրքիայի նախագահն իր այցը հաստատել էր խաղից 3 օր առաջ: Երևան նա ժամանեց մեծ պատվիրակությամբ, իսկ այցը տևեց 6-7 ժամ:

Էդուարդ Քալանթարյան - Ես շատ լավ հիշում եմ երևանյան խաղը, հսկայական ճնշում էր հանրության կողմից հավաքականի վրա, ու տղաները չկարողացան դուրս գալ ճնշման տակից, դաշտում գրեթե դիմադրություն չկար:

Լևոն Պաչաջյանը, որը 2008-ին մասնակցել է Թուրքիայի ընտրանու դեմ հանդիպմանը, հաստատում է՝ ճնշումը բավական մեծ էր:  

Թուրքիան երկու անպատասխան գնդակ էր ուղարկել Հայաստանի ընտրանու դարպասը։ Իսկ Գյուլի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդունել էր պատասխան խաղին ներկա լինելու հրավերը:

Նելլի Մինասյան - Սերժ Սարգսյանը անգամ մի այսպիսի դիտարկում էր արել, որ կգնա խաղը դիտելու կամ բաց սահմանով, կամ սահմանը բացելու նախօրյակին:

Մինչև հաջորդ հանդիպումը՝ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները:

Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 14-ին, Թուրքիայում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը, որտեղ ևս Հայաստանի հավաքականը պարտություն կրեց: Չվերաբացվեց նաև սահմանը, իսկ առանց նախապայմանի ստորագրված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա:

Նելլի Մինասյան - Թուրքիայում անգամ դա խորհրդարանում քննարկման նյութ էլ չդարձավ, մեզ մոտ փաստաթուղթը հասավ խորհրդարան, բայց չքննարկվեց: Արդեն 2015-ին փաստաթուղթը հետ կանչվեց:

Այսօր՝ վերջին ֆուտբոլային հանդիպումից 14 տարի անց, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորված չեն, և հարցը շարունակում է մնալ օրակարգում:

Նելլի Մինասյան - Մինչև այսօր էլ չկա հաստատված տեղեկություն՝ Թուրքիան որևէ մակարդակով կմասնակցի՞ խաղի դիտմանը, թե՞ չի մասնակցի:

Շատ հարցերի պատասխաններ պարզ կդառնան առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ի դեպ, 2008 թ. Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր տարբերանշանը փոխել էր. հեռացվել Արարատ լեռը: Հայ ֆուտբոլիստներն էլ ոչ թե տնային՝ կարմիր մարզաշապիկով էին, այլ սպիտակով, քանի որ թուրք ֆուտբոլիստներն էին կարմիր մարզաշապիկով լինելու: Այս անգամ ֆեդերացիան հայտնում է՝ նմանատիպ որևէ զիջում չկա: Մեր ֆուտբոլիստները կլինեն դաշտում այս կարմիր մարզաշապիկով, Արարատն էլ կլինի իր տեղում: Մարզական հավաքը սկսվել է մարտի 18-ից:

Էդգար Մանուկյան - Մարզիչը պրոֆեսիոնալ է, լավ գիտակցում է իր կատարած ընտրությունը և գիտակցում է կարևորությունը:

Նոր ընտրական փուլին Հայաստանի հավաքականը ներկայանալու է նոր գլխավոր մարզչի՝ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Վերջինս ֆուտբոլիստներին դաշտում դեռ չի տեսել: Ընթացիկ շաբաթը լարված է լինելու:

Էդուարդ Քալանթարյան - Մենք ունենք նորեկներ, մենք գիտենք, որ ընդունակ ֆուտբոլիստներ են, ձախ եզրում երկար տարիներ խնդիրներ ունեինք, ու կարող է լավ փակել դա, բայց կարող է, դեռ չգիտենք, և ունենք նոր գլխավոր մարզիչ, որ այդ ամենը պիտի հասկանա, բայց մի քանի մարզումը քիչ է, դա ժամանակի ընթացքում է: Ընտրարշավի վերջում նոր կարող ենք ստանալ այդ արդյունքը:

Հայկական ակումբները մինչև Հայաստան-Թուրքիա խաղ հանրապետական ստադիոնում խաղեր չէին անցկացնում՝ հանդիպմանն ընդառաջ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են:

Էդգար Մանուկյան - Այս պահին անձնակազմն ամեն ինչ անում է, որ մարզադաշտը լինի բարվոք վիճակում մինչև մարտի 25-ը:

Ինչ վերաբերում է տոմսերին՝ ֆեդերացիան թվեր է ներկայացնում: Թուրքիայի երկրպագուների համար նախատեսված տոմսերը նույնպես վաճառվել են հայ երկրպագուներին: 14.000-ից վաճառքում եղել է 12.850 տոմս:

Մնացած տոմսերից 120-ը VIP տոմսեր են՝ նախատեսված են ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի և հյուր թիմի պատվիրակության ներկայացուցիչների համար: Մյուս 1000 տոմսն էլ ՀՖՖ-ն պարտավորություն ունի տրամադրել հովանավորներին, գործընկերներին, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, ակումբներին, հասարակական կազմակերպություններին: Տոմսարկղում հանդիպման տոմսերը չհասցրեցին վաճառվել՝ շատ արագ սպառվելու պատճառով: Թեպետ սև շուկան վերահսկելն իրենց գործառույթը չէ, բայց ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքով՝ նման դեպքերի մասին տեղեկություն չունեն:

Ֆեդերացիայից վստահեցնում են՝ շաբաթ օրը ֆուտբոլիստները կանեն առավելագույնը դաշտում: Պատասխան խաղը Թուրքիայում լինելու է մոտ 6 ամիս անց՝ սեպտեմբերի 8-ին:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ200
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Սփյուռքում Հայաստանի դրական պատկերի ձևավորումը կարևոր է» | Հարցազրույց Անդրանիկ Դագեսեանի հետ 20:1530 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 30.08.2026 19:1530 Օգս, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 413 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0930 Օգս, 2026
  • Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր 18:5330 Օգս, 2026
  • Որսաշրջանի ընթացքում Էկոպարեկային ծառայությունը շարունակում է խստացված հսկողությունը 18:3930 Օգս, 2026
  • Երկու օրերի ընթացքում հեծանվորդները անցել են շուրջ 213 կմ ճանապարհահատված 17:3730 Օգս, 2026
  • Դժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհ 17:1230 Օգս, 2026
  • Վարչապետը հրապարակել է «Սևանի շուրջը» հեծանվարշավի երթուղին 16:5530 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվարշավն ավարտեցինք․ Նիկոլ Փաշինյան 16:0430 Օգս, 2026
  • Բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակները մասնակցել են հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը 15:0830 Օգս, 2026
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ 14:3830 Օգս, 2026
  • Ամենաբարդ հատվածը ևս անցանք. 26,4 կմ. վարչապետ 13:2730 Օգս, 2026
  • Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 13:1430 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 12:5330 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում կտեղան հորդառատ անձրևներ, սպասվում է քամու ուժգնացում 12:4830 Օգս, 2026
  • Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է 12:4230 Օգս, 2026
  • Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ 12:1030 Օգս, 2026
  • Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան 11:5630 Օգս, 2026
  • «Մաքս Օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 776 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:5330 Օգս, 2026
  • Առջևում ամենաբարդ հատվածն է. մեծ վերելք. վարչապետ 11:5230 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են արհեստական բանականության գործարան 11:3030 Օգս, 2026
  • Այսօր Սևանա լճի օրն է 11:2930 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում 10:5930 Օգս, 2026
  • Օր երկրորդ, սկսում ենք. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5630 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:4530 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ 09:3730 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1030 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանի «Քվանտային ցատկ»-ը 01:0330 Օգս, 2026
  • Կավագործության աշխատարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 00:4830 Օգս, 2026
  • Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ 00:3330 Օգս, 2026
  • ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան 00:1830 Օգս, 2026
  • 1.6 մլրդ դրամ հուշարձանների վերականգնմանը, 25 մլն՝ Արտավազավանքի տարածքում պեղումներին 00:0330 Օգս, 2026
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026
  • Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան 20:3229 Օգս, 2026
  • «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է 20:1729 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:1429 Օգս, 2026
  • «Ինեկոբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 29 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0329 Օգս, 2026
  • Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով 19:5229 Օգս, 2026
  • Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով 19:4329 Օգս, 2026
  • Արհեստական բանականությունից տեղեկություն խնդրելիս հարկավոր է մի քանի նրբերանգ հաշվի առնել 19:2729 Օգս, 2026
  • Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին 19:0829 Օգս, 2026
  • Աղավնավանքի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:5329 Օգս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը 18:3429 Օգս, 2026
  • Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ 18:1429 Օգս, 2026
  • Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել 18:0829 Օգս, 2026
  • ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի 17:5229 Օգս, 2026
  • Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի 17:4229 Օգս, 2026
  • Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան 17:0129 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Վստահե՞լ արհեստական բանականությանը, թե՞ ոչ. ինչպես ստուգել տեղեկությունը | 29.08.2026 17:0029 Օգս, 2026
  • Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 16:5129 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 16:3829 Օգս, 2026
  • ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ 16:1929 Օգս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 15:4929 Օգս, 2026
  • Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն 15:3929 Օգս, 2026
  • «Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 597 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2829 Օգս, 2026
  • Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը։ 15:1529 Օգս, 2026
  • «Հիշողության թելեր». տարեցներին միավորել է ձեռարվեստը 15:0929 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ 14:4929 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Էջմիածին քաղաքում 14:3329 Օգս, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2829 Օգս, 2026
  • Հակակարկտային կայանները Մեծամորում արդյունավետ են 14:2329 Օգս, 2026
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը 11:1029 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին 11:0429 Օգս, 2026
  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան 10:4729 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել 10:0629 Օգս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ 09:5129 Օգս, 2026
  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 09:3329 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 09:2129 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015