Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այդ մասին «Լուրերին» հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա:
Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել էր՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա մշակվում է: