Դուք տեսնում եք ռազմական բյուջեի կրկնապատկում. դա փաստ է, որը բոլորի աչքի առաջ է, Դուք տեսնում եք բանակի ատեստավորումը, Դուք տեսնում եք ԶՈՒ-ում «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Պատասխանելով լրագրողի՝ էսկալացիայից խուսափելու համար բանակում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ թեև տեսնում ենք տնակներում ապրող զինվորների, բայց նաև տեսնում ենք կառուցվող տնակներ, Հայաստան ներկրվող մշտական տեղակայման վայրեր:
«Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ էսկալացիա չլինի՝ դրա համար օգտագործելով քաղաքական դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները»,- ասաց վարչապետը: