Մայիսին Հունգարիայի խորհրդարանը հանդիպում կանցկացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության փաստաթղթերի վավերացման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Չեխիա այցելած Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախագահն աջակցում է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացին և խորհրդարանականներին կոչ է անում արագ վավերացնել երկու հյուսիսային երկրներին դաշինքի կազմում ընդունելու վերաբերյալ փաստաթղթերը:
«Իմ տեղեկություններով՝ Հունգարիան չի լինի վերջին երկիրը, որը կվավերացնի ՆԱՏՕ-ում Շվեդիային և Ֆինլանդիային ընդգրկելու հարցը»,- ասել է Նովակը:
Թուրքիան դեռ չի վավերացրել համապատասխան փաստաթղթերը: Անկարան արգելակում է հատկապես Շվեդիայի դիմումը: