ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը։
Շվեյցարիայում և ՄԱԿ-ի ներկայացուցչությունում Հայաստանի դեսպանությունը Twitter-ի իր էջում հայտնում է, որ Հովհաննիսյանը Սպոլյարիչի հետ խոսել է հումանիտար հարցերի շուրջ։
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կարևոր դերը, անդրադարձել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, 44–օրյա պատերազմում անհետ կորածների և ռազմագերիների խնդրին։