• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա. «Հարևաններ» Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի... 20:32
Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:12
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:4808 Փտր, 2023

Հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով` ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա. Արարատ Միրզոյանը՝ Բաքվի առաջարկների մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ԱԳ նախարարը Միրզոյանը ասուլիսի ժամանակ իր ելույթում, մասնավորապես, նշել է. 

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել գործընկերոջս՝ Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին:

Բավականին հագեցած քննարկումներ ունեցանք ինչպես երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այնպես էլ` տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների շուրջ: 

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր միջպետական հարաբերությունների պատմության ընթացքում սա Խորվաթիայի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, ինչը, կարծում եմ, լավ առիթ է անցած ուղին գնահատելու և երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Մենք արժևորում ենք Խորվաթիայի հետ մեր հարաբերությունները և պատրաստակամ ենք դրանք որակապես նոր մակարդակի հասցնելու: 

Հաջորդ տարի մենք նշելու ենք Հայաստանի ու Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, միաժամանակ, պետք է ընդգծել, որ հայ և խորվաթ ժողովուրդների միջև կապերը, բարեկամությունը պատմական ակունքներ ունեն և գնում են դեպի դարերի խորքը: Այս առումով կարող ենք հիշատակել, օրինակ՝ Դուբրովնիկ քաղաքի հովանավոր հայազգի համաքրիստոնեական Սուրբ Վլասին:

Հարգելի՛ գործընկերներ,

Իհարկե, ժամանակակից աշխարհում մեծ նշանակություն ունի տնտեսական դիվանագիտությունը, տնտեսական կապերը, երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը: Նշեմ, որ Հայաստանի ու Խորվաթիայի միջև առևտրաշրջանառության ծավալները ներկայումս չեն արտացոլում մեր երկկողմ ներուժը այս բնագավառում: Եվ գոհունակությամբ ուզում եմ արձանագրել, որ այս ոլորտում մենք ոչ մեծ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում: Հայ-խորվաթական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար որպես հեռանկարային ոլորտներ կցանկանայի նշել, առաջին հերթին, տեղեկատվական տեխնոլոգիաները, նաև զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և մյուս ճյուղերը: 

Այս համատեքստում ցանկանում եմ ողջունել այսօր Երևանում հայ-խորվաթական գործարար համաժողովի անցկացումը: Համոզված եմ, որ համաժողովը կնպաստի երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը: 

Հարգելի՛ ներկաներ, 

Այսօր գործընկերոջս հետ հանգամանալից քննարկումներ ենք ունեցել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ: 

Ցավով պետք է արձանագրեմ, որ ի հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում անվտանգային մթնոլորտը շարունակում է մնալ լարված և փխրուն, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը:

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի, 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն խաթարում են Հայաստանի կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, այլ` նաև սպառնում են հայկական ժողովրդավարությանը:

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքի դրույթները, արգելափակել է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությունը հայտնվել է պաշարման մեջ՝ զրկված լինելով արտաքին աշխարհի հետ բնականոն կապից: Օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել իրական հումանիտար աղետի:

Անհրաժեշտ է ընդգծել, որ բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների, միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը և հորդորները դեռևս չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա: 

Այս պարագայում ցանկանում եմ ընդգծել միջազգային հանրության կողմից  հստակ գործողությունների և համապատասխան միջազգային մեխանիզմների կյանքի կոչման անհրաժեշտությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն, արցախահայության էթնիկ զտումն ու Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելուն: Այս առումով կարևորում ենք նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

Ուզում եմ ընդգծել այն կարևոր դերը, որն ունի Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունն ապահովելու ուղղությամբ:

Ուժի պարբերական կիրառումը կամ ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է ատելության խոսքից, նախապայմաններից, ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման։ Առկա խնդիրների ու հակասությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սա է մեր հավատամքը:

Այսքանով եզրափակեմ խոսքս։ Եվս մեկ անգամ, պարոն նախարար, բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն շատ կառուցողական և հանգամանալից երկխոսության համար»: 

***

Հարց («Ազատություն ռադիոկայան»). Պարոն նախարար, երեկ Բեռլինում հայտարարեցիք, որ Ադրբեջանն արձագանքել է Երևանի առաջարկներին, և հայտարարեցիք, որ կողմերն աշխատում են պայմանագրի տեքստի շուրջ: Կմանրամասնեք՝ ի՞նչ են պատասխանել: Ընդունո՞ւմ է արդյ՞ք Բաքուն իր 5 սկզբունքներն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը ներառելու Երևանի առաջարկը: Եվ Մոսկվան հայտարարում է, որ պատրաստ է կազմակերպել այդ հարցով հետաձգված հանդիպումը Մոսկվայում: Երևանը պատրա՞ստ է գնալ այդ հանդիպմանը: Եվ այդ հարցում ընդհանրապես ազդեցություն ունի՞ վայրը Երևանի համար: Եվ կարո՞ղ ենք ասել, որ Երևանի և Մոսկվայի միջև խնդիր կա, ճգնաժամ կա: Շնորհակալություն: 

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Իսկապես, երեկ Բեռլինում ես այս հարցին հրապարակավ անդրադարձա: Ուզում եմ վերահաստատել մոտավորապես այն, ինչ ասացի: Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են, և կողմերը շարունակաբար մի քանի փուլով փոխանակվում են առաջարկություններով, մեկնաբանություններով, հիմնավորումներով: Ապա՝ նոր փուլ, նոր առաջարկություններ: Եվ այսպես գործընթացը ենթադրաբար պետք է առաջ տարվի: Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում նախարարների հանդիպումներ, որտեղ քննարկվում են այս առաջարկները: 

Իսկապես, մենք հնարավոր չգտանք մասնակցել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին պլանավորված հերթական քննարկմանը՝ ակնհայտորեն, Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով: Բայց ես նշել եմ արդեն, որ չմասնակցելով, մենք, միևնույն է, փոխանցել ենք մեր առաջարկները հեռավար կարգով: Եվ ահա, մի քանի օր առաջ՝ 10-15 օր առաջ, ստացել ենք Ադրբեջանի պատասխանը:

Փոխանցվել են հերթական մեր առաջարկները, ապա՝ հերթական ադրբեջանական առաջարկները, և, ըստ էության, քննարկման փուլում ենք: Ուզում եմ ասել, որ սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը, մեծ հաշվով, կանգ չի առել, և՛ մեկնաբանությունները, և՛ առաջարկները շարունակել են փոխանակվել: Եվ այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով` ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա: 

Ինչ վերաբերում է հանդիպումներին, եթե կհիշեք, մենք չենք չեղարկել մոսկովյան հանդիպումը, մենք հետաձգել ենք հանդիպումը:

Եվ ինչպես այս ձևակերպումը թույլ է տալիս եզրակացնել, մենք որոշակի հարմար պահի նորից կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը: Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, հանդիպումները կարող են տեղի ունենալ այլուր: Եթե հետևել եք հետագծին, մենք տարբեր մայրաքաղաքներում և տարբեր քաղաքներում ենք այսպիսի հանդիպումներ ունեցել: Կուզեի ասել, որ երևի արդարացի կլինի նկատել, որ քաղաքի, վայրի ընտրությունը, իհարկե կարևոր է, բայց նաև չափազանց էական ազդեցություն գործընթացի վրա մեծ հաշվով գուցե չունի: Եվ այս առումով մենք պատրաստ ենք նորից հերթական հանդիպումը, բնականաբար, հետաձգված հանդիպումը անել Մոսկվայում: 

Մոսկվայի հետ ճգնաժամ կա՞, թե՞ չկա: Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև. կա շատ լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ, կան բազմաթիվ համաձայնություններ, կան որոշակի հարցերում անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում և կապված ՀԱՊԿ-ի դերակատարման և քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ: Ճգնաժամ անվանել դրանք երևի չափազանց ուռճացված կլինի: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ, արդեն նշեցի, քննարկում ենք բազմաճյուղ օրակարգի բոլոր հնարավոր հարցերը՝ բոլոր այն հարցերը, որտեղ համաձայնություն կա, և բոլոր նրանք, որտեղ առայժմ համաձայնություն չկա:

Հարց («Ազատություն ռադիոկայան»). Ներեցե՛ք, պարո՛ն նախարար, չհստակեցրիք՝ Բաքուն ընդունու՞մ է Երևանի առաջարկները:

Արարատ Միրզոյան. Առաջարկների բովանդակությունը ես, երևի, այս պահին նպատակահարմար չեմ համարի ամբողջովին բացել, որովհետև դետալների մասին է խոսքը, բանակցային գործընթացի մասին է խոսքը, և հետո կողմերի դիրքորոշումները զանազան հարցերի շուրջ տարբեր փուլերում կարծրացածից, որոշ դեպքերում մոտենում են միմյանց, որոշ դեպքերում շարունակում են մնալ իրարից բավականին հեռու: Հետևաբար, երևի, քաղաքական առումով նպատակահարմար չի վերցնել առանձին որևէ դետալ և ասել, որ այս պահին ինչպիսին են կողմերի դիրքորոշումները այդ հարցի շուրջ, որովհետև վաղը կարող է բոլորովին այլ պատկեր լինի:

Կրկնում եմ՝ որոշ հարցերում մեզ մոտեցնել դիրքորոշումները հնարավոր է եղել, բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս գործընթացում, և այդ հարցերը, կարծում եմ, որ նաև հրապարակավ բազմիցս ասել ենք:

Հարց («Հանրային հեռուստաընկերություն»). Հարցս ուղղում եմ երկու նախարարներին: Վերջին երկու տարում Ադրբեջանը մի քանի ագրեսիա է իրականացրել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ու օկուպացրել երկրի որոշ հատվածը: Եվ վերջին երկու ամսում էլ պաշտոնական Բաքուն շրջափակման մեջ է պահում Լաչինի միջանցքը և, այդպիսով նաև՝ ամբողջ Արցախը: Այս ֆոնին ԵՄ-ն որոշում կայացրեց երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայել Հայաստանում: Ինչ եք կարծում՝ արդյոք ԵՄ այս առաքելությունը և ԵՄ-ն կարող են որևէ ձև նպաստել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելուն և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն: 

Արարատ Միրզոյան. Այո՛, ես կարծում եմ, որ Եվրամիությունը, ինչպես և ողջ միջազգային հանրությունը, շատ լուրջ դեր ունի խաղալու և՛ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հետագա քննարկման հարցում, և՛ այժմ առկա բլոկադայի վերացման հարցում, և՛ առհասարակ տարածաշրջանում:

Կրկնում եմ՝ ճանապարհը բոլոր հարցերի լուծման մեկն է. խաղաղ բանակցությունները, դիվանագիտական ճանապարհը, և այստեղ միջազգային հանրությունը և, մասնավորապես նաև, Եվրոպական միությունը դեր ունեն խաղալու:

Դիտումների քանակ331
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ և Խորվաթիայի ԱԳ նախարարները դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել 14:1308 Փտր, 2023 ՀՀ և Խորվաթիայի ԱԳ նախարարները դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել Քաղաքականություն
  • Մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը 11:2808 Փտր, 2023 Մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը Քաղաքականություն
  • Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել խորհրդարանական փոխգործակցությունը. Խորվաթիայի ԱԳ նախարար 19:2307 Փտր, 2023 Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել խորհրդարանական փոխգործակցությունը. Խորվաթիայի ԱԳ նախարար Քաղաքականություն
  • Հայաստանը ստացել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները և աշխատում է տեքստի վրա. Միրզոյան 16:1907 Փտր, 2023 Հայաստանը ստացել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները և աշխատում է տեքստի վրա. Միրզոյան Քաղաքականություն
  • Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին 16:0607 Փտր, 2023 Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին Քաղաքականություն
  • Հանրապետության նախագահը և Խորվաթիայի ԱԳ նախարարն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության հնարավորություններին 15:3407 Փտր, 2023 Հանրապետության նախագահը և Խորվաթիայի ԱԳ նախարարն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության հնարավորություններին Քաղաքականություն
  • Երկօրյա այցով Հայաստան կժամանի Խորվաթիայի ԱԳ նախարարը 22:0006 Փտր, 2023 Երկօրյա այցով Հայաստան կժամանի Խորվաթիայի ԱԳ նախարարը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • «Ուզել են իբր ավելի հեշտ ճանապարհով իջնեն». Նոր Հաճնի շինհրապարակում 2 զոհի մասին 00:2720 Օգս, 2026
  • Բնակարանի վարձավճարի մասնակի հատուցում՝ տեղահանվածներին 00:1820 Օգս, 2026
  • Արդյունաբերական օբյեկտներին հարվածները վնասում են Ռուսաստանին. Պուտին 23:4919 Օգս, 2026
  • Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան 23:4219 Օգս, 2026
  • Գերասիմ Էվանիսյան. աշխարհը զգալու համար աչքեր պետք չեն 23:3719 Օգս, 2026
  • Այսօր ՀՀ-ն կառավարվում է գաղափարաբանությամբ, որը ժողովուրդն է պարտադրել կառավարող ուժին. վարչապետ 23:0019 Օգս, 2026
  • Հայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան 22:4919 Օգս, 2026
  • Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա 22:3619 Օգս, 2026
  • Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 22:2719 Օգս, 2026
  • Շիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխությունները 22:1519 Օգս, 2026
  • Ընդդիմությունը փորձելու է տորպեդահարել եվրոպական ինտեգրման գործընթացը. Արման Եղոյան 22:0319 Օգս, 2026
  • Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել 21:4919 Օգս, 2026
  • ԱԺ-ն ավարտել է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը. քվեարկությունը վաղն է 21:3519 Օգս, 2026
  • Մենիսկի վնասում. պատճառներից մինչև բուժում 21:1119 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ղազինյանը մեղադրում է ԱԺ նախագահությանը, Ալեքսանյանը՝ հակադարձում. թեժ միջադեպ խորհրդարանում 21:0019 Օգս, 2026
  • Օգոստոս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5119 Օգս, 2026
  • Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան 20:4719 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 19. 2026 20:4119 Օգս, 2026
  • Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT 20:3019 Օգս, 2026
  • Կայուն գյուղատնտեսության մոդել՝ Կանաչ ուսուցման կենտրոնում 20:2119 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:1219 Օգս, 2026
  • Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը 20:0519 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը սառեցնում են բանակցությունները. Թրամփը փոխում է ռազմավարությունը 20:0219 Օգս, 2026
  • Ամենահամեղ սուրճը՝ բանակային դիրքում. Սուրեն Պապիկյան 19:5519 Օգս, 2026
  • COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները 19:4919 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն քննադատել է Իսրայելին Սիրիայի ավիաբազային հարվածելու համար 19:4019 Օգս, 2026
  • Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Պապիկյան 19:3019 Օգս, 2026
  • Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա 19:1619 Օգս, 2026
  • Ստուգայցեր եմ իրականացնում նաև բանակային դիրքերում. Պապիկյան 19:0219 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետական դավաճանության գործով քրեական վարույթն ուղարկվել է դատախազին 19:0019 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ 18:5719 Օգս, 2026
  • Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն գործողություն է սկսել ենթադրյալ հանցավոր կազմակերպության դեմ 18:5419 Օգս, 2026
  • Ռադան հաստատել է Եվգենի Խմարային որպես Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար 18:2919 Օգս, 2026
  • Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան 18:1719 Օգս, 2026
  • Աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 18:0719 Օգս, 2026
  • Թեհրանին ժամանակավոր հրադադար պետք չէ. Արաղչի 18:0219 Օգս, 2026
  • Թրամփը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ այս աշնանը. WSJ 17:4919 Օգս, 2026
  • Բնակարանային ապահովման պետական ծրագրով արդեն հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7804 ընտանիք 17:3619 Օգս, 2026
  • Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 17:2319 Օգս, 2026
  • Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին 17:2119 Օգս, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ 17:1719 Օգս, 2026
  • Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ 17:1619 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր 17:1219 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 17:0319 Օգս, 2026
  • Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է 17:0019 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Անակնկալ ստուգայցեր զորամասերում․ Պապիկյանը հետևում է իրավիճակին 17:0019 Օգս, 2026
  • Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին 16:5219 Օգս, 2026
  • Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան 16:4119 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3319 Օգս, 2026
  • Հութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկում 16:3019 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը 16:2119 Օգս, 2026
  • Դադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը 16:1719 Օգս, 2026
  • ԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից 16:0919 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին 16:0219 Օգս, 2026
  • Մեզ համար կարևոր է, որ զինծառայողներն իրենց մասնագիտությանը լավ տիրապետեն. Պապիկյան 15:5119 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին 15:4319 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը 15:3219 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:3019 Օգս, 2026
  • Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը 15:1919 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԼՂ-ից տեղահանված 9 հոգանոց ընտանիքը Արզնիում տուն է ձեռք բերել․ ինչպես է գործում ծրագիրը 15:0019 Օգս, 2026
  • Ակնհայտ է, որ խզում կա, բայց Գյումրիում փորձում ենք չկանգնեցնել մեծ ծավալի շինաշխատանքը. Խուդաթյան 14:5719 Օգս, 2026
  • Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա 14:3819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3419 Օգս, 2026
  • Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:3419 Օգս, 2026
  • Եգիպտոսի դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 14:2719 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 14:2419 Օգս, 2026
  • Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:2019 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 14:0719 Օգս, 2026
  • Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու. Գևորգ Պապոյան 13:5419 Օգս, 2026
  • «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների չեղարկման դիմաց 13:4119 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ 13:1919 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Պապիկյան 13:0219 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 50 մլրդ դրամի շինարարություն Շիրակում․ նախարարն ու մարզպետը խոսել են խնդիրների մասին 13:0019 Օգս, 2026
  • Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է 12:4819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:4219 Օգս, 2026
  • Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների 12:3619 Օգս, 2026
  • ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի 12:2419 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0819 Օգս, 2026
  • Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտ կեսն արտահանվում է ԱՄՆ. Քայլ Հաուսթվայթ 12:0819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0019 Օգս, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր 11:5719 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը 11:5319 Օգս, 2026
  • Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին 11:4419 Օգս, 2026
  • Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերը 11:3419 Օգս, 2026
  • ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք 11:2419 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է 11:1719 Օգս, 2026
  • Աշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակով 11:0619 Օգս, 2026
  • Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան 10:4919 Օգս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 10:2719 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2019 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը 10:1219 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Բարեկրթությունը թուլության նշան չէ. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 10:0019 Օգս, 2026
  • Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատված 09:5119 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի 09:3919 Օգս, 2026
  • Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար 09:2119 Օգս, 2026
  • Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ 09:0319 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4719 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:1919 Օգս, 2026
  • Ճամբարակի կենտրոնական փողոցը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով 00:5119 Օգս, 2026
  • Նախատեսվում է Երևանում՝ մանկապարտեզներում, գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը 00:3219 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015