• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է,... 10:27
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան
Հասարակություն
13:0806 Փտր, 2023

Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան

Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը սկսեցի վերընթերցել նոյեմբերի սկզբին: Համալսարանական տարիներից հետո առաջին անգամ էի այս գիրքը վերցնում ձեռքս: Ու քանի որ մեկնում էի Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, գիրքը վերցրի ինձ հետ. կարդում էի ինքնաթիռի մեջ, Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Ռեյկյավիկի հյուրանոցի իմ սենյակում: Վերադարձի ժամանակ, սակայն, գիրքս մոռացա Ռեյկյավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող «Իսլանդական ավիաուղիների» ինքնաթիռի մեջ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
 
Վարչապետի տիկնոջ խոսքով՝ արդեն օդանավակայանում է հասկացել, որ գիրքը մոռացել է դիմացի նստարանի ցանցավոր գրպանիկում:
 
«Շատ ծանր տարա: Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ: Մեր դեսպանին խնդրեցի դիմել օդանավակայանի աշխատակիցներին, փորձել հետ ստանալ գիրքս, բայց օդանավակայանում կորած իրերի «ճակատագիրն» այդքան հեշտ չի պարզվում, այն էլ Գերմանիայի նման երկրում, որտեղ ամեն ինչ իր կարգն ունի. պետք է ձևաթուղթ լրացնել, դա մուտք արվի համապատասխան մարմին և այլն, և այլն: Ուզում էի խնդրել՝ ինձ թույլ տալ հետ գնալ, մտնել նույն ինքնաթիռ, ցանցավոր գրպանիկից գիրքս վերցնել, բայց հասկանում էի, որ մարդիկ ուղղակի կծիծաղեին վրաս, եթե նման բան բարձրաձայն ասեի: Իսկ ես տանջվում էի. զգացողությունը, որ «Երկիր Նաիրիիս», որին կրծքիս սեղմած հասել էի աշխարհի ծայրը, լքել եմ, օտարների մեջ եմ մոռացել, չէր նահանջում:
 
Այդ ժամանակ դեռ ընդամենը 30-35 էջ էի հասցրել կարդալ: Երևան հասնելուն պես գրախանութից մեկ այլ օրինակ գնեցի, որն այս անգամ ինձ հետ ճամփորդում էր Երևանի Պռոշյան փողոցից Հանրապետության հրապարակ և հակառակ ուղղությամբ:
 
Չարենցի «Երկիր Նաիրիի» կարդացածս էջերի ավելացմանը զուգահեռ փոխվում էր իսլանդական ավիաընկերության օդանավում գիրքս մոռանալու պատճառով ինձ պատած ծանր զգացողությունը: Ամեն էջի հետ այն ավելի ու ավելի էր ծանրանում: Ի վերջո, վերածվեց սուր ամոթի զգացումի։ Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարևորը՝ մեծ կռիվ՝ կռիվ սեփական «Ես»-ի հետ։ Ահա այն զգացողությունների խառնաշփոթը, որ ինձ պատեց գրքի ավարտին։
 
Դա մոտավորապես նման էր մի վիճակի, երբ մարդ հասուն տարիքում ծնողներից մի այնպիսի անցանկալի գաղտնիք է լսում իր մասին, որից հոգին տակնուվրա է լինում։ Ստիպված է նորովի ճանաչել և, որ ամենադժվարն է՝ ընդունել ինքն իրեն։ Իհարկե առաջին, ամենամեծ կռիվը ծնողների, տատերի ու պապերի հետ է, որոնք իրեն տարիներ շարունակ ստել են կամ վախվորած ակնարկներ արել, բայց ճշմարտությունը ուղիղ չեն ասել և չեն սովորեցրել ապրել դրա հետ, առերեսվել դրան և լուծել այն։
 
Ես մտքումս ասում էի՝ Աստված իմ, գոնե նախորդ ճամփորդության երկրում մոռացած լինեի «Երկիր Նաիրիս», ցանկացած տեղ, բայց ո՛չ Ռեյկյավիկ-Ֆրանկֆուրտ օդանավում: Ո՛չ իսլանդացիների հողում, թեկուզ՝ նրանց օդում:
 
2022 թվականի մարդահամարի տվյալներով՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է 376 հազար 248 քաղաքացի։ 1960 թվականին Իսլանդիայում ապրել է ընդամենը 179 հազար մարդ։ Այսօրվա բնակչության 11 տոկոսից ավելին ներգաղթյալներ են։ Իսլանդիայի դելիմիտացված և դեմարկացված տարածքը կազմում է 102,775 քառակուսի կմ (2,7%-ը՝ ջրային):
 
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն Իսլանդիայիում 83 հազար 750 դոլար է (որպեսզի լավ պատկերացնենք, թե սա ինչ կենսամակարդակ է ապահովում, հիշենք, որ Հայաստանում այն 4 հազար 595 դոլար է): ՀՆԱ-ով այս երկիրն առաջ է Շվեդիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Արաբական Էմիրություններից, Քուվեյթից:
 
Իսլանդիայի պատմությունը սկսվում է 874 թվականից, երբ նորվեգացի ծովահեն Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատել կղզում՝ հիմնադրելով առաջին խոշոր բնակավայրը՝ Ռեյկյավիկը, որն էլ մինչ օրս այս երկրի մայրաքաղաքն է:
 
Իսլանդացիները շրջապատված չեն եղել իրենց բարին կամեցող հարևաններով: Նրանց հողի վրա աչք են ունեցել շոտլանդացիները, նորվեգացիները, դանիացիները, իռլանդացիները:
 
1262 թվականին Իսլանդիան Ֆինլանդիայի կազմում էր, 1537 թվականին՝ Դանիայի: 1918 թվականին Իսլանդիան դեռ ինքնիշխան պետություն էր Դանիայի կազմում: 1944 թվականի հանրաքվեով իսլանդացիներն իրենց երկիրը հռչակեցին անկախ հանրապետություն և երկու տարվա ընթացքում իրենց հողից հեռացրեցին ամերիկյան խաղաղապահ զորքերը, որոնք իսլանդացիներին պաշտպանելու համար տեղակայվել էին 20 տարի առաջ: Այս տարիներին Իսլանդիան աղքատ, շատ աղքատ պետություն էր:
 
20-րդ դարի ամենախոշոր պատերազմների շարքում պատմաբանները նշում են Իսլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջև տեղի ունեցած 3 չճանաչված պատերազմները՝ 1958-76 թթ. ծովամարտերը: 170 հազար բնակչություն ունեցող Իսլանդիան պատերազմել է 50-միլիոնանոց երկրի դեմ՝ թույլ չտալով իր ջրերում ձկնորսություն անել: Ամեն պատերազմի հետ ավելի են մեծացրել այն տարածքը, որտեղից թույլ չեն տվել անգլիացիներին ձկնորսություն անել, մեծ մարդկային կորուստներ են ունեցել: 1976 թվականին խզել են հարաբերությունները Անգլիայի հետ, ի վերջո ԱՄՆ ճնշման տակ Անգլիան զիջել է, Իսլանդիայի հարաբերություններն այս երկրի հետ կարգավորվել են:
 
Իսլանդացիներին չես զարմացնի նաև ցավով ու տառապանքով: Աստված նրանց քաղցր աչքով չի նայել ո՛չ 19-րդ դարում, ո՛չ 18-րդ, ո՛չ 17-րդ և ո՛չ էլ 16-րդ դարերում:
 
1550 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան III-ը գլխատել է կաթոլիկ իսլանդացիների հոգևոր առաջնորդին և նրա երկու որդիներին և ժողովրդին պարտադրել է ընդունել լյութերականություն:
 
1627 թվականի ամռանը ծովահենները մի քանի արշավանքներ են կատարել երկրի վրա, որի ընթացքում հարյուրավոր բնակիչներ որպես ստրուկներ տարվել են Հյուսիսային Աֆրիկա:
 
1707-1708 թվականներին ջրծաղիկի համաճարակը սպանել է Իսլանդիայի ամբողջ բնակչության մեկ քառորդից մեկ երրորդին։
 
1783 թվականին ժայթքել է Լակի հրաբուխը, ինչին հաջորդած տարիներին, որ իսլանդացիների հիշողության մեջ մնացել են «մառախլապատ դժվարություններ» անունով, երկրի անասունների կեսից ավելին սատկել է, իսկ այն ժամանակվա բնակչության մոտ մեկ քառորդը մահացել է սովից:
 
Եվ այնուամենայնիվ՝
 
Իսլանդան ՄԱԿ-ի 2022 թվականի զեկույցի համաձայն՝ այսօր աշխարհի ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում է, զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Ֆինլանդիայից ու Դանիայից հետո:
Իսլանդիայում հանցագործություն գրեթե չկա: Զինված ուժեր չկան: Ոստիկանների մոտ հրազեն չկա:
 
Կանանց միջին տարիքը 81.3 է, իսկ տղամարդկանցը` 76.4: Իսլանդիան գիտական գրականության վաճառքի համաշխարհային առաջատարն է:
 
Դե իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աստղաբաշխական թիվը ներկայացրեցի։
 
Այսպիսով, 874 թվականից առաջ Իսլանդիա անունով պետություն և իսլանդացի անունով ազգություն չեն էլ եղել երկրի երեսին: «Ձևավորվելուց հետո» իսլանդացիներն ունեցել են իրենց ձախորդ ու սև օրերը, իրենց ցավերն ու դարդերը՝ սով, ստրկություն, պատերազմ, տասնյակ միլիոններով գերազանցող բնակչությամբ թշնամի հարևաններ, օկուպացիաներ, բնական աղետներ, «ցուրտումութ տարիներ» կամ «մառախլապատ դժվարություններ», բայց Իսլանդիայի 170 հազար բնակչությանը հաջողվել է պահել-պահպանել իր 102,775 քառակուսի կմ տարածքով երկիրը, նրանք չե՛ն վախեցել պատերազմել իրենց թվաքանակը տասնյա՛կ միլիոններով գերազանցող երկրների հետ, չե՛ն վախեցել հաշտվել այդ երկրների հետ։ Չե՛ն վախեցել դարավոր թշնամուց, չե՛ն վախեցել, որ փոքրաթիվ ժողովուրդ լինելու պատճառով սեփական երկրում կկորցնեն իրենց ազգային ինքնությունը և կձուլվեն հարևան ավելի մեծ ժողովուրդներին։ Չե՛ն վախեցել, որ 50-միլիոնանոց հարևան/թշնամի երկրի տնտեսությունը կուլ կտա 170 հազար բնակչով իրենց երկիրը։ Եվ ոչ էլ սպիտակ գենոցիդից են վախեցել։
 
Պատերազմի ժամանակ պատերազմել են, հաշտվելու ժամանակ՝ հաշտվել։
Իսլանդացիները չե՛ն ընտրել սեփական թշվառ գոյությունը դարերով քարշ տալու համար հարմար՝ գոլ վիճակ։
 
Եվ վերջին 60 տարվա ընթացքում Իսլանդիային հաջողվել է կրկնապատկել իր բնակչությունը և դառնալ աշխարհի 5 ամենահարուստ և ամենաերջանիկ պետություններից մեկը:
 
Եվ ինչպե՞ս կարող էի ես իմ «Երկիր Նաիրին» թողնել «Իսլանդական ավիաուղիների» ինքնաթիռի ցանցավոր գրպանիկում:
 
Հիմա արդեն պարզապես երազում եմ, որ որևէ օտար չբացի այդ գիրքը և չհասկանա, թե ինչ է գրված այնտեղ։ Չկարդան առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում կատարվող իրադարձությունները մենք մեր օրերից չենք տեղափոխել անցյալ և չենք դարձրել պատմություն, մե՛ր պատմությունը, բայց պատմությո՛ւն, որը երբե՜ք-երբե՜ք չենք մոռանա, բայց նաև երբե՛ք այլևս չենք կրկնի։
 

Դիտումների քանակ224
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Խաղաղությունը Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ, այն նպատակ է՝ պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի. Աննա Հակոբյան 17:3927 Հնվ, 2023 Խաղաղությունը Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ, այն նպատակ է՝ պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի. Աննա Հակոբյան Հասարակություն
  • Աննա Հակոբյանը մասնակցել է Իրանում անցկացված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» 20:1923 Հնվ, 2023 Աննա Հակոբյանը մասնակցել է Իրանում անցկացված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» Հասարակություն
  • Տպավորված եմ Իրանի բարեկամ ժողովրդի կողմից մեր հանդեպ այդքան ջերմ վերաբերմունքից․ Աննա Հակոբյան 15:1623 Հնվ, 2023 Տպավորված եմ Իրանի բարեկամ ժողովրդի կողմից մեր հանդեպ այդքան ջերմ վերաբերմունքից․ Աննա Հակոբյան Հասարակություն
  • Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են․ Աննա Հակոբյան 20:5121 Հնվ, 2023 Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են․ Աննա Հակոբյան Հասարակություն
  • Աննա Հակոբյանը մասնակցել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» 12:0621 Հնվ, 2023 Աննա Հակոբյանը մասնակցել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2524 Օգս, 2026
  • Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը 08:0024 Օգս, 2026
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015