ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հանդիպել է տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով։
«Այս նախագծով առաջարկում ենք կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։
Ներկայացրել եմ տվյալ փոփոխության անհրաժեշտությունը և նշել, որ իրենց ներկայացրած առաջարկները նույնպես կդիտարկվեն։
Մասնակիցներն էլ ներկայացրել են իրենց դիրքորոշումը փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտում առկա խնդիրները և բանկային ռիսկերը»,- Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է նախարարը: