Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման գործով նախաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին։
«Իսրայելի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և պետք է դատապարտվեն: Իրանը իրավունք ունի ապահովելու իր ազգային անվտանգությունը և կոշտ կարձագանքի ցանկացած ոտնձգության, երբ դա անհրաժեշտ համարի»,- նշել է Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում։
Հունվարի 29-ին Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը հայտարարեց, որ Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական օբյեկտներից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում է տեղի ունեցել։ Իրանական կողմի տվյալով՝ սարքերից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, ևս երկուսը հաջողվել է չեզոքացնել: