Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովը և Ջուանշեր Բուրչուլաձեն Կարսում եռակողմ հանդիպում են անցկացրել:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ռազմական պատրաստության և համագործակցության հարցերի շուրջ:
Նախարարները Սարիղամիշում հետևել են «Ձմեռ-2023» զորավարժությանը: