• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մենք կտրականապես մերժում ենք ռուսաֆոբ հայտարարությունները. Կոբախիձե. «Հարևաններ» Մենք կտրականապես մերժում ենք... 20:31
Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:15
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:3027 Հնվ, 2023

Պարեկային ծառայության ընդունելության-մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 3-ը

Ոստիկանությունը հայտարարում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ:

Ստորև ներկայացվում է հայտարարությունը նոր խմբագրությամբ.

1. Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը:

2. Ոստիկանության ծառայողների մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը:

3. Ուսուցման տևողությունը 5 ամիս է:

4. Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, համարվում են ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68.000 ՀՀ դրամ (հաշվարկային):

5. Լրացուցիչ կրթական ծրագրով սովորող ոստիկանության ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ:

6. Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ մասով կամ 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից (պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու մասին պայմանը չի վերաբերում իգական սեռի դիմորդներին):

7. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ոստիկանության ծառայողները, բացառությամբ.
1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողների, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.
2) 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ոստիկանության ծառայողների.
3) զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ոստիկանության ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:

8. Դիմորդի (ոստիկանության ծառայողի) տարիքը հաշվարկվում է 2023 թվականի ապրիլի 7-ի, իսկ ոստիկանության ծառայողի ծառայության ստաժը ապրիլի 14-ի դրությամբ:

9. Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 488 տեղ, որից՝
1) 128 տեղը Արարատի մարզի համար (90 տեղը արական սեռի, իսկ 38 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
2) 153 տեղը Արմավիրի մարզի համար (107 տեղը արական սեռի, իսկ 46 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
3) 77 տեղը Վայոց ձորի մարզի համար (54 տեղը արական սեռի, իսկ 23 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
4) 130 տեղը Սյունիքի մարզի համար (91 տեղը արական սեռի, իսկ 39 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար) :

10. Դիմորդները և ոստիկանության ծառայողները առողջական վիճակի ստուգման նպատակով մինչև ստուգումներին մասնակցելու թույլտվություն ստանալը ոստիկանության բժշկական հանձնաժողովում անցնելու են բժշկական հետազոտում, որի բացասական արդյունքի դեպքում նրանց չի թույլատրվի մասնակցել ընդունելության (մրցույթի) ստուգումներին: Բժշկական հետազոտումն իրականացվելու է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջներին համապատասխան:

11. Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթը (նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ և անձնագիր կամ, անձնագրի փոխարեն, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝պատճենով.
2) դիմում՝ ըստ Հավելված 1-ի (կարող է լրացվել տեղում).
3) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ՝ պատճենով.
4) 4 լուսանկար (4x6 չափսի).
5) զինգրքույկ (արական սեռի դիմորդների համար).
6) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաև ամուսնության վկայականը.
7) տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից.
8) «B» կարգի վարորդական վկայական՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը ներկայացնելու վերաբերյալ ՝ ըստ Հավելված 2-ի (կարող է լրացվել տեղում):

12. Դիմորդը դիմումի մեջ նշում է, թե ընդունելության սահմանված տեղերից կոնկրետ որ մարզի համար է մասնակցում մրցույթին: Դիմորդի կողմից դիմումի մեջ նշված մարզի հետագա փոփոխություն չի թույլատրվում: Եթե մրցույթի ընդհանուր արդյունքների ամփոփումից հետո առանձին մարզերի համար մնան թափուր տեղեր, ապա այդ տեղերը կհամալրեն այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), ովքեր հարցազրույցի արդյունքներով ստացել են դրական որոշում, չեն անցել իրենց կողմից նշված մարզի տեղերի մրցույթով, սակայն սահմանված ժամկետում ընդունող հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմումով ցանկություն են հայտնել համալրել թափուր տեղերը: Այդ դեպքում թափուր տեղերը համալրելու առաջնահերթությունը տրվում է ընդունելության (մրցույթի) ստուգումներից հավաքած միավորների առավել բարձր հանրագումար ունեցող դիմորդներին (ոստիկանության ծառայողներին):

13. Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի համար հայտարարված մրցութային տեղերի համալրումից հետո, հաշվի առնելով այլ մարզերում պարեկային ծառայության ստորաբաժանումներում թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտությունը, այդ տեղերի համար կարող են հավակնել հարցազրույցի արդյունքներով դրական որոշում ստացած, սակայն Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի համար հայտարարված մրցույթով չանցած այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), ովքեր սահմանված ժամկետում ընդունող հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմումով ցանկություն կհայտնեն համալրել թափուր տեղերը: Այդ դեպքում թափուր տեղերը համալրելու առաջնահերթությունը տրվում է ընդունելության (մրցույթի) ստուգումներից հավաքած միավորների առավել բարձր հանրագումար ունեցող դիմորդներին (ոստիկանության ծառայողներին):

14. Դիմորդը դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև առկայության դեպքում՝ սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Odnoklassniki և այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները:

15. Ոստիկանության ծառայողը մրցույթին մասնակցելու համար ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ՀՀ ոստիկանության պետին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը: Զեկուցագրում ոստիկանության ծառայողը պետք է հավաստի, որ ունի «B» կարգի վարորդական վկայական կամ պարտավորվի մրցույթով անցնելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը: Ոստիկանության ծառայողը զեկուցագրում պետք է ներառի սույն հայտարարության 13-րդ և 14-րդ կետերում նշված տեղեկությունները։

16. Դասընթացները սկսելու օրվանից սահմանված ժամկետում «B» կարգի վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է:

17. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:

18. Ընդունելություն-մրցույթի ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:

19. Ընդունելություն-մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած դիմորդը (ոստիկանության ծառայողը) մանդատային հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց (ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում նյութերի ուսումնասիրությունից) հետո, ընդունելության ստուգումների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր ստուգման ձևի համար ՀՀ ՖՆ գործառնական վարչություն հ/հ 900018005018 հաշվեհամարին վճարում է 1500 (դրամ ընդհանուր՝ 3000 դրամ)՝ նպատակը դաշտում նշելով «ընդունելության ստուգումների վճար»: Վճարման անդորրագիրը դիմորդը ներկայացնում է քննական թերթիկ ստանալու ժամանակ: Անկախ ընդունելություն-մրցույթին մասնակցելուց և դրա արդյունքից՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում:

20. Ընդունելություն-մրցույթի ստուգումները անցկացվում են հայերենով:

21. Ընդունելություն-մրցույթի ստուգումներն են.
1) ֆիզիկական պատրաստականության ստուգումը.
2) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), որի միջոցով ստուգվում են դիմորդի ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը:

22. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ոստիկանության ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:

23. Ստուգումների արդյունքները դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ոստիկանության ծառայողը) իրավունք ունի ընդհանուր գիտելիքների ու հոգեբանական նկարագրի համակարգչային թեստավորման արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

24. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:

25. Անհարգելի պատճառով ստուգման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ոստիկանության ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:

26. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:

27. Ընդունելություն-մրցույթի յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ոստիկանության ծառայողները) անցնում են հարցազրույց:

28. Հարցազրույցի ընթացքում հարցազրույցի հանձնաժողովն ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ոստիկանության ծառայողների) անձնական որակները և արժանիքները, բարեվարքությունը, հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։

29. Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ոստիկանության ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է համարվում հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը համարվում է ընդունելություն-մրցույթը չանցած:

30. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք ընդունելություն-մրցույթի ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելություն-մրցույթի սահմանված տեղերը:

31. Հավասար միավորների դեպքում ընդունելություն-մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ոստիկանության ծառայողներին)՝
1) ում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է,
2) ովքեր մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր:

32. Ստուգումները հանձնած, սակայն ընդունելություն-մրցույթով չանցած դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:

33. Ընդունելություն-մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Ընդունելություն-մրցույթով անցած ոստիկանության ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:

34. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

35. Ուսումնառության համար ընդունված անձը (դիմորդը և ոստիկանության ծառայողը) չի հատուցում ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`
1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.
2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
3) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

36. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ ՀՀ ոստիկանության պետի կամ կրթահամալիրի պետի հրամանով:

37. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած ոստիկանության ծառայողները ոստիկանության պետի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:

38. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի փետրվարի 3-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

39. Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի փետրվարի 3-ը ներառյալ։

40. Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2023 թվականի մարտի 6-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ:

41. Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հետևյալ միջոցներով`
1) ՀՀ արդարադատության նախարարություն՝ հեռ. +37410594012, էլ.փոստ [email protected],
2) ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ հեռ. +37410778033, էլ.փոստ [email protected],
3) ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ հեռ. +37411584971:

Դիտումների քանակ649
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026
  • «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»․ Միրզոյան 21:4328 Օգս, 2026
  • Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից 21:3928 Օգս, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով 21:2028 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԳՆ-ն կվերանվանվի․ Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է իշխանության նոր մոտեցումը 21:0028 Օգս, 2026
  • Սոթքում ջրամբար և ոռոգման համակարգ է կառուցվել 20:5928 Օգս, 2026
  • Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար 20:5328 Օգս, 2026
  • Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագրի ձախողման մասին 20:4928 Օգս, 2026
  • Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4428 Օգս, 2026
  • ԵՄ չորս երկիր առաջարկել է նորից դիտարկել ռուսական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցը. DW 20:3428 Օգս, 2026
  • Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան 20:2828 Օգս, 2026
  • Սիրուն Մակարյանը տրամադրություն է ստեղծում 20:2228 Օգս, 2026
  • Հրատարակման է պատրաստվում Իսահակյանի երկերի նոր հատորը 20:1528 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:1528 Օգս, 2026
  • Գյուղոլորտի աջակցության ծրագրեր՝ 4 մարզում 20:0928 Օգս, 2026
  • Թեհրանը բոլոր երկրներին կոչ է արել անտեսել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները 20:0528 Օգս, 2026
  • Իսպանիայի թանգարանից չորս րոպեում գողացել են 1.7 միլիոն եվրո գնահատվող գանձեր 20:0328 Օգս, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:5728 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 28. 2026 19:5128 Օգս, 2026
  • Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս 19:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի 19:3828 Օգս, 2026
  • Երևանում կմեկնարկի «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով միջազգային համաժողով 19:3728 Օգս, 2026
  • Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում 19:3028 Օգս, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. 3 անձ ձերբակալվել է 19:2028 Օգս, 2026
  • Վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար անձնակազմի և արտերկրում ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ 19:1528 Օգս, 2026
  • Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները սառեցված են. Պեսկով 19:0728 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետք է առերեսվել իրականությանը և կայացնել երբեմն ցավոտ որոշումներ․ ՀՀ նախագահ 19:0028 Օգս, 2026
  • Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել 18:5628 Օգս, 2026
  • Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում 18:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. դպրոցական պայուսակի թույլատրելի քաշը 18:3628 Օգս, 2026
  • Թրամփը՝ ԿՀՎ ղեկավարի Մոսկվա այցի մասին 18:2828 Օգս, 2026
  • Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով 18:2228 Օգս, 2026
  • Եթե Իրանը չկարողանա նավթ վաճառել, ուրեմն ոչ ոք չի կարողանա. Ղալիբաֆ 18:1628 Օգս, 2026
  • Նախատեսվում է մշակել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք 18:1128 Օգս, 2026
  • Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022-ին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով. ՀՀ նախագահ 18:0628 Օգս, 2026
  • Իսրայելը չի հեռանա Գազայի հատվածից. Նեթանյահու 18:0128 Օգս, 2026
  • Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ 17:5628 Օգս, 2026
  • ՀԷՑ-ի ավտոպարկը կթարմացվի․ 27 նոր պիկապ դեպի Հայաստան ճանապարհին են 17:5128 Օգս, 2026
  • Բաղրամյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդով տիրացել է համայնքային գույքին 17:4928 Օգս, 2026
  • Վճռաբեկ դատարանը քրեական ենթամշակույթին վերաբերող ուղենիշային որոշում է կայացրել 17:4428 Օգս, 2026
  • ԱԲ-ն մտնում է կրթական համակարգ․ 50 հազար ChatGPT Edu բաժանորդագրություն՝ սեպտեմբերից 17:3528 Օգս, 2026
  • Դիտարկեցի ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը. Պապիկյան 17:2828 Օգս, 2026
  • Դպրոցական սննդի ծրագիրը կփորձարկվի նաև Երևանում 17:1728 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը․ 300 հազար դրամ դրույքաչափ՝ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին 17:1028 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Համայնքի գույքը՝ 12 անգամ էժան․ նախկին պաշտոնյայի գործն ուղարկվել է դատախազին 17:0028 Օգս, 2026
  • Ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության համար․ Ժաննա Անդրեասյան 16:5828 Օգս, 2026
  • S&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի վարկանիշը, նշել նաև այն բարելավելու պոտենցիալը 16:4828 Օգս, 2026
  • Մենք ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. Թրամփ 16:3628 Օգս, 2026
  • Խարդախություններ՝ վարձով բնակարանների շուկայում 16:2628 Օգս, 2026
  • Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը 16:1328 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի հովանու ներքո հանդիպել են Կիպրոսի Հանրապետության նախագահն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը 15:5928 Օգս, 2026
  • 5 մեդալ՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 15:4528 Օգս, 2026
  • «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը 15:3328 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 15:2928 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները 15:1528 Օգս, 2026
  • Թրամփն Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ 15:0128 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Էժան վարձով բնակարանների խարդախության նոր սխեմա․ կանխավճարից հետո «տանտերը» անհետանում է 15:0028 Օգս, 2026
  • Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան 14:4528 Օգս, 2026
  • Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել 14:3628 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 14:2728 Օգս, 2026
  • Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 14:1328 Օգս, 2026
  • Բժշկությունը շարունակում է մնալ ամենապահանջված մասնագիտությունը․ ԿԳՄՍ նախարար 14:0128 Օգս, 2026
  • Սեպտեմբերին Արագածոտնի մարզում շահագործման կհանձնվի 4 դպրոց 13:5728 Օգս, 2026
  • Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով 13:5028 Օգս, 2026
  • 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 13:4328 Օգս, 2026
  • Լավրովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին 13:3128 Օգս, 2026
  • Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար 13:2228 Օգս, 2026
  • Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում 13:1528 Օգս, 2026
  • Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է 13:0728 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից 13:0528 Օգս, 2026
  • Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 13:0128 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 500-ի․ հարյուրավոր օտարերկրացիներ անհետ կորած են 13:0028 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն 12:5328 Օգս, 2026
  • Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնում 12:4628 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը 12:4028 Օգս, 2026
  • Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ 12:3628 Օգս, 2026
  • Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհայտ կորած 12:3028 Օգս, 2026
  • Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2528 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 500-ի 12:2228 Օգս, 2026
  • «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 574 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 12:1428 Օգս, 2026
  • Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում 12:1028 Օգս, 2026
  • Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում 12:0528 Օգս, 2026
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոնում 12:0328 Օգս, 2026
  • Քննարկվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների առաջնահերթությունները նոր ուսումնական տարում 11:5628 Օգս, 2026
  • Արամ Ջիվանյանը վերանշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում 11:5128 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումին 11:4528 Օգս, 2026
  • Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում 11:4328 Օգս, 2026
  • Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 11:3628 Օգս, 2026
  • Արման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում 11:3528 Օգս, 2026
  • Արդարադատության չորս փոխնախարար վերանշանակվել է պաշտոնում 11:2828 Օգս, 2026
  • ՊՆ-ում երեք փոխնախարար է վերանշանակվել 11:2228 Օգս, 2026
  • Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում 11:2028 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015