• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ Հիբրիդային հարձակում և պաշտպանություն.... 22:06
Տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու. վարչապետ Տիկին Արմինե Մոսիյանին ու... 21:30
Չքաղաքականացնե՜լ. Արուսյակ Ջուլհակյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Արուսյակ Ջուլհակյանի հետ 18:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:0525 Հնվ, 2023

Քննարկում Մեծ Բրիտանիայի խորհրդարանում՝ Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին

Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում հումանիտար իրավիճակը քննարկել են Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում. այն վարել է խորհրդարանի անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը: Խորհրդարանականը գործընկերներին հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը ներկայացնելուց հետո հիշեցրեց՝ Ադրբեջանը 2020 թվականին հարձակվել է Արցախի վրա՝ Թուրքիայի աջակցությամբ՝ պատերազմում ներգրավելով նաև մեծ թվով վարձկաններ: Իր խոսքում բրիտանացի օրենսդիրն անդրադարձավ Բաքվի ագրեսիվ ու դատապարտելի վարքագծին՝ թվարկելով՝ Ադրբեջանի կողմից հարձակումներ են եղել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, հայ ռազմագերիները դեռևս չեն վերադարձվել, իրականացվել են գերեվարված հայ զինծառայողների արտադատական սպանություններ: Լոութընը նկատել է, որ պատերազմից հետո Բաքուն շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է Արցախի բնակչության ոչնչացմանը. որպես ապացույց նա մատնանաշում է Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը:

Թիմ Լոութըն (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ) - Ադրբեջանի կողմից խափանվել են գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, ինտերնետ կապը: Սա դիտավորյալ և հաշվարկված էթնիկ զտման քաղաքականություն է։ Ամեն հաջորդ օրը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ավելի ծանր է դառնում: Հումանիտար աղետն անխուսափելի է: Խաղաղասեր հայ ժողովուրդը բոլորիս օգնության կարիքն ունի: Մենք պետք է անտարբեր չլինենք: Պետք է ճնշել Բաքվին, որպեսզի բացի միջանցքը, պետք է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:

Ադրբեջանցի կեղծ բնապահպանների թվում Բաքվի կառավարության կողմից ֆինանսավորվող անհատներ են, նախկին զինծառայողներ, հատուկ գործակալներ՝ ընդգծել է Լոութընը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ և հովանավորությամբ:

Բանավեճին մասնակցել է նաև Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամ Ջեսիկա Մորդենը: Իր ելույթում նա անդրադարձել է Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքներին և Արցախում օրեցօր վատթարացող իրավիճակին:

Ջեսիկա Մորդեն (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ) - Ի՞նչ է անում ՄԹ կառավարությունը այլ երկրների կառավարությունների հետ այս վիճակին վերջ դնելու համար։ Անհրաժեշտ է օդային հաղորդակցություն բացել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի այս իրավիճակի կարգավորման համար: Պետք է օգտագործել հնարավոր բոլոր գործիքները խաղաղություն հաստատելու համար:

Լաչինի միջանցքը փակելը Բաքվի կողմից հայության նկատմամբ թշնամանքի վերջին ամենացայտուն դրսևորումն է՝ հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչը: Քերոլ Մոնագանը կոչ է արել աշխարհին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը և ամեն գնով բացել օդային հաղորդակցությունը ԼՂ-ի հետ։

Պատժամիջոցները՝ որպես Բաքվին զսպելու տարբերակ, քննարկման ժամանակ առաջ է քաշել նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ: Մարթին Դեյը նաև հայտարարել է, որ Հայաստանը որպես տարածաշրջանում ժողովրդավարական պետություն, պետք է ավելի մեծ աջակցություն ստանա:

Մարթին Դեյ (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ) - Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհն է: 120.000 մարդ այսօր հումանիտար աղետի եզրին է՝ չկան սնունդ, դեղորայք, էլեկտրականություն, գազ: Ադրբեջանն ակնհայտ էթնիկ զտում է իրականացնում: Genocide Watch-ը զգուշացնում է ցեղասպանության նախանշանների մասին։ Ալիևը հայտարարում է, որ Երևանը Ադրբեջանի պատմական տարածք է։ Ադրբեջանը կեղծ խոսույթներ է շրջանառում ԼՂ էթնիկ հայերի զտման համար։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ևս պետք է դիտարկվեն։

Բանավեճի ընթացքում Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Դաութը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել գործուն քայլեր ձեռնարկել:

Սթիվեն Դաութ (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ) - Բոլորս պետք է գիտակցենք՝ Լեռնային Ղարաբաղում մարդիկ այլևս սպասել չեն կարող. հումանիտար ճգնաժամն աղետալի է: Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ եմ անում գործնական քայլեր կատարել և հնարավորինս արագ: Պետք է մեծացնել մեր ներգրավվածությունը Հարավային Կովկասում. մենք ականատես ենք, որ ռուս խաղաղապահները, տեղակայված լինելով Լեռնային Ղարաբաղում, չեն կարողանում խոչընդոտել Ադրբեջանի գործողությունները:

Բանավեճը եզրափակվել է Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Ռութլիի ելույթով: Նա հայտարարել է՝ «Մենք աջակցում ենք միջազգային ջանքերին, այդ թվում՝ Եվրամիության և ԵԱՀԿ-ի ջանքերին»։ ՄԹ կառավարությունը ակտիվ շփման մեջ է հումանիտար կազմակերպությունների հետ, այդ թվում և՝ Կարմիր խաչի։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է շարունակեն խաղաղությանն ուղղված բանակցությունները՝ հայտարարել է նա:

Հեղինակ`Մերի Ներսիսյան
Դիտումների քանակ63
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տեղեկատվական ամենատարածված մանիպուլյացիաները 18:4323 Մար, 2026
  • Երևանում անցկացվել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան նվիրված լիագումար նիստ 18:3323 Մար, 2026
  • Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը, եթե նրա ափերը կամ կղզիները հարձակման ենթարկվեն. The Guardian 18:2623 Մար, 2026
  • Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը 18:1723 Մար, 2026
  • Առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է. Փաշինյան 18:0923 Մար, 2026
  • Փեզեշքիանը՝ Թրամփի հայտարարության մասին 18:0323 Մար, 2026
  • Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար 17:5623 Մար, 2026
  • Կառավարությունը սկսել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նոր ծրագիր 17:5123 Մար, 2026
  • Թրամփը հինգ օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին 17:4123 Մար, 2026
  • Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն 17:3323 Մար, 2026
  • Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը 17:1823 Մար, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց 17:1223 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 17:0723 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար 23.03.2026 17:0023 Մար, 2026
  • ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ 16:5723 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն խոստացել է առաջինը չհարվածել ենթակառուցվածքներին 16:5523 Մար, 2026
  • Քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի միջոցառումները 16:4223 Մար, 2026
  • Հիմնանորոգման նպատակով կփակվի Սարալանջի պողոտայի մի քանի հատվածները միացնող ճանապարհահատվածը 16:3123 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ 16:2223 Մար, 2026
  • Կասեցվել է Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 16:1323 Մար, 2026
  • 60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոց. Վեդիի ոստիկանների բացահայտումը 16:0423 Մար, 2026
  • ՓԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին 15:5123 Մար, 2026
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը 15:4023 Մար, 2026
  • Վարկային միջոցները կուղղվեն արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծմանը 15:3023 Մար, 2026
  • Գրանցվել է 583 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 15:1923 Մար, 2026
  • Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար 15:0823 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Միրզոյանը համաձայն է պատերազմի վերաբերյալ վարչապետի դիրքորոշմանը | 23.03.2026 15:0023 Մար, 2026
  • Վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալները գերազանցել են կալանավորվածներին 14:4923 Մար, 2026
  • Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ 14:3923 Մար, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր 14:2523 Մար, 2026
  • Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան 14:1523 Մար, 2026
  • Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters 14:0823 Մար, 2026
  • Քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ. Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին 13:5523 Մար, 2026
  • TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան 13:4723 Մար, 2026
  • 174.6 միլիոն դիտում. վարչապետը՝ սոցցանցի իր էջերի մասին 13:3923 Մար, 2026
  • Հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկան փլուզման եզրին է. Financial Times 13:2623 Մար, 2026
  • Բաքվում պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան 13:1223 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1223 Մար, 2026
  • Մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, և ՀՀ երկաթուղիները մոդեռնիզացվեն. Միրզոյան 13:0323 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Որ ուժերը որքան գումար են ծախսում համացանցում գովազդի վրա. առաջատարը ընդդիմությունն է 13:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է մեքենայի. կան վիրավորներ 12:4823 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4323 Մար, 2026
  • Քննարկվել են խարդախության դեմ մղվող պայքարի մեխանիզմները․ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում գագաթնաժողովի է մասնակցել 12:3723 Մար, 2026
  • 2025 թ․ բյուջեի եկամուտներն ու ծախսերը աճել են՝ ապահովելով ծրագրի բարձր կատարողական 12:2623 Մար, 2026
  • Էներգետիկ օբյեկտների զգալի վնասը կհանգեցնի գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների. Ֆաթիհ Բիրոլ 12:1423 Մար, 2026
  • Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է. վարչապետ 12:0323 Մար, 2026
  • Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին հիմնականում դեղորայքի տեսքով. Միրզոյան 12:0323 Մար, 2026
  • Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան 11:5723 Մար, 2026
  • Սոցիալիստ Էմանուել Գրեգուարը` Փարիզի նոր քաղաքապետ. AFP 11:5123 Մար, 2026
  • Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 11:4323 Մար, 2026
  • Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. Միրզոյան 11:3223 Մար, 2026
  • ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստի ապօրինի ձևակերպում է իրականացրել. գործը դատարանում է 10:5723 Մար, 2026
  • 2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4823 Մար, 2026
  • Մարտի 20-23-ը գրանցվել է 36 ավտովթար. 2 մարդ զոհվել է 10:4223 Մար, 2026
  • ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները 10:1323 Մար, 2026
  • Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ 10:1023 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ և Վրաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանային իրողությունները | 23.03.2026 10:0023 Մար, 2026
  • Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում 09:4423 Մար, 2026
  • Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում 09:2423 Մար, 2026
  • Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է, պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվել․ ՔԿ 09:1223 Մար, 2026
  • Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան 09:0723 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1323 Մար, 2026
  • Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի են 07:5923 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ 00:1623 Մար, 2026
  • ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, կան տուժածներ 22:5222 Մար, 2026
  • Կրեմլից սնվող «Եվրասիա» ՀԿ գործունեությունը ընտրակաշառք է՝ բարեգործության քողի տակ. Նանե Մանասյան 22:2822 Մար, 2026
  • Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ 22:0522 Մար, 2026
  • 6 ժամից ավելի ուղիղ եթերում, սեր ու էմոցիաներ. Վարչապետը ղարաբաղցի կնոջն առաջարկում է հանգիստ խոսել 21:5822 Մար, 2026
  • Տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու. վարչապետ 21:3022 Մար, 2026
  • «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանն է 21:0122 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Դուք պարտավոր եք վերընտրվելու, ոհմակը սպասում է ձեր չընտրվելուն. քաղաքացին՝ վարչապետին 21:0022 Մար, 2026
  • ՀԷՑ-ի պետականացման գործընթացում հաշվի են առնվում պետության ու հանրային շահերը. ժամանակավոր կառավարիչ 20:5522 Մար, 2026
  • Գովազդային ռեկորդ. Սամվել Կարապետյանի ուժը 90 օրում Մետայով գովազդի վրա 89 հազար դոլար է ծախսել 20:3622 Մար, 2026
  • Ինչպե՞ս է Սկևրայի հայկական ավետարանը հայտնվել Լեհաստանում | Հարցազրույց Վահրամ Մխիթարյանի հետ 19:5922 Մար, 2026
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները շրջայցի ժամանակ նկատել են, որ դատապարտյալը բացակայում է կացարանից․ ՔԿԾ 19:3622 Մար, 2026
  • Աշխատանքն է, որ ստեղծում է բարեկեցություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:2322 Մար, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 22.03.2026 19:1022 Մար, 2026
  • Երևանում համտեսեցինք ժենգյալով հաց. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:0122 Մար, 2026
  • Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում 17:2522 Մար, 2026
  • Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում 17:1522 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է եղել Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը 17:0022 Մար, 2026
  • Այսօր և վաղը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ 15:2822 Մար, 2026
  • Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում. ԱԳՆ 14:4122 Մար, 2026
  • Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ Մանասյան 14:1822 Մար, 2026
  • Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել 12 քաղաքացի, որոնցից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան. ԱԳՆ 12:4122 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Զովունի գյուղում 12:2122 Մար, 2026
  • Թել Ավիվում պայթյուններ են որոտացել 12:1522 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան 11:5722 Մար, 2026
  • Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին 11:5022 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում 11:4722 Մար, 2026
  • Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ 11:0122 Մար, 2026
  • Մարտի 14-16-ը Քուվեյթից Հայաստան է վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած 16 քաղաքացի. ԱԳՆ 10:4722 Մար, 2026
  • Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը. տուժածներ չկան 10:4022 Մար, 2026
  • Թեղուտ գյուղի մոտակայքում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 10:3722 Մար, 2026
  • Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան 10:2922 Մար, 2026
  • Մեկնարկել է 2026 թ. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը 10:2222 Մար, 2026
  • Կոֆե կենտրո՞ն. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:1022 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:0122 Մար, 2026
  • Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց 09:5922 Մար, 2026
  • Չբացահայտված մեծ ներուժ. «արևների» միջազգային օրն է 00:3322 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015