Արցախն Ամանորը դիմավորում է շրջափակման մեջ: 20-րդ օրն է՝ Բաքվի գործուղած իբր բնապահպանները փակ են պահում Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը:
Հայաստանում մնացած արցախցիները կազմակերպել են լուռ քայլերթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Երթը սկսվել է Տերունական աղոթքով, մասնակիցները հայտարարել են, որ Նոր տարին դիմավորելու են Եռաբլուրում:
Երևանի քաղաքապետարանի դիմացից մեկնարկած մոմերով երթի մասնակիցները սա ևս մեկ առիթ են համարել համախմբվելու, Արցախի կողքին լինելու, զոհված հերոսների հիշատակը վառ պահելու համար, հորդորել են չքաղաքականացնել ակցիան ու չխախտել լուռ քայլելու պայմանը: