• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Լոպեսի համերգը հաջողված էր, առաջիկայում ևս համաշխարհային աստղեր կժամանեն. Սիմոնյան Բաց հարթակ. Լոպեսի համերգը... 20:49
Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:32
Օրակարգում միջուկային գլոբալ մրցավազքն է Օրակարգում միջուկային գլոբալ մրցավազքն է 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:5231 Դեկ, 2022

Փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

«Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,

Ահա անցնում է 2022 թվականը և րոպեներ անց 2023 թվականը կթակի մեր դուռը՝ մեզնից յուրաքանչյուրի և մեր երկրի կյանքում բացելով մի նոր ժամանակ:

Սրա համար ենք մենք սիրում Նոր տարին. այն տիեզերական և հոգեբանական մի շեմ է, որից անդին մենք հույս ունենք թողնել մեր բոլոր ձախողումները, մեր բոլոր սխալներն ու կորուստները և տեսնել մեր երազանքները՝ իրականացված:

Ամանորի մասին այս մանկական պատկերացումը մեծ հաշվով մարդուն ուղեկցում է ողջ կյանքում, մինչև այն կետը, երբ մարդը հասկանում է, որ երազանքն այլ կերպ՝ կարելի է անվանել ռազմավարություն, իսկ երազանքի կատարումը` միջոցառումների ծրագիր, մի անելիք, որ քոնն է բացառապես, և այդ երազանքի իրագործման ճանապարհին պիտի հույս դնես ինքդ քեզ վրա, միայն ինքդ քեզ վրա, և ուրեմն՝ երազանքդ ու անելիքդ պիտի լինի կոնկրետ, չափազանց կոնկրետ, չափելի և իրագործելի:

Սա է թերևս նկատի ունեցել մեր մեծը, Եղիշե Չարենցը՝ «Երկիր Նաիրի» վեպը գրելիս, որը քիչ կարդացված և քիչ հասկացված ուղերձ է մեզանում, և մենք այսօր, թերևս կրում ենք այն քիչ կարդալու և առավել ևս քիչ հասկանալու ծանր հետևանքները: Ավելի քիչ ընկալված է հայոց մտքի ու հոգու գագաթի՝ Հովհաննես Թումանյանի հանրային գործունեությունը, ինչի մոռացումը ձևախեղել է ազգային ու պետական շահի մեր պատկերացումը:

2023 թվականն ուզում եմ հայտարարել Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, որպես պետության կայացման առանցքային ուղերձ ու ռազմավարություն, որպես ինքներս մեզ հետ հաշտվելու դեղատոմս, որպես մեր երազանքները որպես ռազմավարություն ձևակերպելու և ռազմավարությունը որպես երազանք ընկալելու միջոց: Որպես գործիք՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ այս օրերում: Իսկ տեղի է ունենում հետևյալը. մենք պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար, կոնկրետ՝ պետություն: Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության:

Ինքնիշխան, ուժեղ և ապահով պետություն ունենալու խիստ պրագմատիկ խնդրի լուծման բանաձևը մեկն է. մենք պիտի կարողանանք փոխել մեր հարաբերությունների որակը մեր տարածաշրջանում, նախևառաջ՝ մեր տարածաշրջանում, չափազանց բարդ քաղաքական, պատմական և սոցիալ-հոգեբանական անելիք, մի միջավայրում, որտեղ մեզ շատ հաճախ սպառնում են, շատ հաճախ խոցում և շատ հաճախ սպանում:

Բայց այսօրվա խոսակցությունը մեր սեփական և ոչ թե ուրիշների անելիքի մասին է, իսկ անելիքի բանաձևը մեկն է՝ սիրել հայրենիքն ըստ Չարենցի և ըստ Թումանյանի: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը սիրել որպես հայրենիք, և դա դնել բոլոր գործողությունների, բոլոր երազանքների, բոլոր ռազմավարությունների հիմքում: 

Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,

2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Այս իրավիճակի քաղաքական գնահատականի և հնարավոր լուծումների մասին արդեն բազմիցս խոսել եմ: Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար:

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը:

Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը:

Եվ ամենակարևորը՝ ես այսօր ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների, նրանց ծնողների և ընտանիքների անդամների առաջ, նրանց երեխաների առաջ, և իմ ուղերձն առաջին հերթին նվիրված է նրանց, որ Հայաստանի Հանրապետության ապագայի ամենաուժեղ սիմվոլն են, որովհետև նրանք զոհվել են, որ Հայաստանն ապրի, նրանք ընկել են, որ Հայաստանը հառնի:

Այս է պատճառը, հենց այս է պատճառը, որ համաշխարհային և տարածաշրջանային փոթորիկներին, անվտանգային նորանոր մարտահրավերներին մեր պատասխանն ասիմետրիկ է: Որքան ահագնանում են մարտահրավերները, մենք այնքան կենտրոնանում ենք ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական բարեփոխումների, զարգացման օրակարգի վրա, որովհետև այդ ճանապարհն է միայն, որ մեծացնելու է մեր այսօրվա դիմակայունությունը և ապահովելու վաղվա բարգավաճումը:

Այս իմաստով 2022 թվականը բացառիկ ձեռքբերումների տարի էր: Հայաստանը հայտնվեց տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշի 11-րդ հորիզոնականում՝ ներդրումային և տնտեսական ազատության առաջատար երկրի միջազգային ճանաչում ստանալով: Սա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ կառավարությունը հավատարիմ է մնացել համակարգային բարեփոխումներ իրականացնելու գործելակերպին:

Որպես արդյունք մենք տարին փակում ենք տնտեսական երկնիշ աճով, որը գլոբալ ճգնաժամային տարում բացառիկ է համաշխարհային մակարդակով և ինչպես 2019 թվականին՝ կբարձրացնի Հայաստանի Հանրապետության միջազգային տեսանելիությունը:

Հայաստանում գրանցված աշխատատեղերը հատեցին 700 հազար թիվը. կրկին մի աննախադեպ արդյունք Երրորդ հանրապետության պատմության մեջ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 153 հազար նոր աշխատատեղ: Կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ, այս տարվա նոյեմբերին մեկ աշխատողի միջին աշխատավարձն աճել է շուրջ 45 հազար դրամով կամ 20 տոկոսով, ինչը նշանակում է, որ մտավախությունները, թե գլոբալ գնաճի պայմաններում Հայաստանը կկանգնի սոցիալական ճգնաժամի առաջ, չեն իրականացել:

Ընդհակառակը՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարական բում է, բնակարանաշինարարության բում: Տասնյակ հազարավոր ընտանիքներ նորակառույց շենքերում բնակարան են ձեռք բերում այդ թվում՝ կառավարության աջակցությամբ: 2022 թվականին մենք բնակարան ձեռք բերող ընտանիքներին 36.5 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով, նախորդ տարվա 22.7 միլիարդ դրամին ի հավելում: 

Բացի սրանից՝ հազարավոր երիտասարդ ընտանիքներ հիպոթեկային վարկի աջակցության ծրագրերից են օգտվել երեխայի ծննդյան դեպքում. 2022 թվականին այս ծրագրով աջակցության ծավալը հասել է 2.1 միլիարդ դրամի: Ավելի քան 10 հազար երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխա ամսական 50 հազար դրամի աջակցություն է ստանում պետությունից, ավելի քան 10 հազար երեխա:

Պիտի ընդգծեմ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը, որը մեկնարկել է և թափ է ստանում: 2022 թվականի ընթացքում մենք արդեն շահագործման հանձնեցինք հիմնանորոգված, վերակառուցված կամ նորակառույց 24 դպրոց և 46 մանկապարտեզ: Հարյուրավոր նոր դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագրերն ընթացքի մեջ են: Սա անբաժանելի մասն է երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումների, որոնք ունեն ոչ միայն կրթական, կառավարչական, անվտանգային, այլև խորը պատմական և սոցիալ-հոգեբանական ենթատեքստ:

Կարևոր են այն լայնածավալ բարեփոխումները, որ իրականացնում ենք ոստիկանության համակարգում, որի ամենատեսանելի արդյունքը նոր չափանիշներով Պարեկային ոստիկանության ներդրումն է Հայաստանում: 

Առանցքային նշանակություն ունեն այն խորը և համապարփակ բարեփոխումները, որոնք մեկնարկել են բանակում: Գրագետ, հայրենասեր, ժամանակակից պահանջներին ու պայմաններին համապատասխանող պրոֆեսիոնալ զինվորի և սպայի վրա հիմնված բանակի ձևավորումն է մեկնարկել, որը պիտի զուգորդվի զինվորական աշխատավարձերի առնվազն կրկնապատկումով, զինվորականների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգով, նոր սպառազինությամբ ու տեխնիկայով: Բայց նման բանակը մեզ պատերազմի համար չէ հարկավոր, այլ խաղաղության, մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Մենք աչք չենք դնում ուրիշի հողի վրա և ակնկալում ենք, որ ուրիշն էլ մեր հողի վրա աչք չդնի, և այս բանաձևով պատրաստ ենք գնալ խաղաղության:

Կարևոր եմ համարում նաև այն մասշտաբային միջոցառումները, որ 2022 թվականին մենք անցկացրեցինք Հայաստանում. բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն, Մանկական եվրատեսիլ, Ստարմուս միջազգային փառատոն, Կենսաբանության դպրոցականների համաշխարհային օլիմպիադա: Սրանք միջոցառումներ են, որոնց անցկացումով մենք նորովի ենք երևում աշխարհին, և աշխարհը նորովի է ճանաչում Հայաստանը:

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության իմ հարազատ քաղաքացիներ,

Այս ամենն իրագործում ենք առաջին հերթին պետական բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ աճի շնորհիվ: 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 925 միլիարդ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշից ավելի է 670 միլիարդ դրամով, կամ 53 տոկոսով, կամ մեկուկես միլիարդ դոլարով: Բայց այս ցուցանիշն առաջին հերթին աշխատող, բարիք ստեղծող մարդկանց շնորհիվ է, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող տնտեսվարողների, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ պետական բյուջե վճարվող հարկերը ֆինանսական կորուստ չեն համարում, այլ ներդրում իրենց պետության, իրենց և իրենց երեխաների ապագայի մեջ:

Այդ գումարներով է, որ 2022 թվականին նորոգել ենք ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ, մեկնարկել ենք ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը, Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ արբանյակ ենք արձակել տիեզերք, նոր ավտոբուսներ և տրոլեյբուսներ ենք ձեռք բերում մայրաքաղաքի համար, բարձրացրել ենք նվազագույն աշխատավարձը, մեր խոստման համաձայն՝ ավիաընկերություն ենք հիմնել, բարձրացրել ենք գիտնականների աշխատավարձերը, գիտության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 150 տոկոսով, 2022 թվականի սեպտեմբերից բարձրացրել ենք և 2023 թվականի հուլիսից նորից կբարձրացնենք կենսաթոշակները: Ընդ որում, անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգով այսօրվա դրությամբ կենսաթոշակառուներին և նպաստառուներին ենք վերադարձրել շուրջ 527 միլիոն դրամ, և ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն բանկերին, որոնք կառավարության հետ համահավասար մասնակցում են ծրագրին:

Բյուջետային այդ հավելյալ միջոցների հաշվին է, որ 2022 թվականին պետական պատվերով առողջապահական ծառայության 786 հազար  դեպք ենք սպասարկել, որը 2017 թվականի համեմատ կրկնապատիկից ավելին է, 437 հազար դեպքով կամ 125 տոկոսով ավելի:

Իսկ ինչո՞ւ ենք անում այս ամենը: Մի պատճառով, միայն ու միայն մի պատճառով, որովհետև սիրում ենք ձեզ, սիրում ենք մեր երկիրը: Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ մեր երկիրը, մեր պետությունը, և որտեղ սխալվում ու սայթաքում եմ, որտեղ ձախողվում եմ՝ գուցե չափազանցված, գուցե խելամտությունը ստվերող սիրո պատճառով: Բայց սերը, ի վերջո, ավելին է ու ամենազորը, և փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ:

Եվ ուրեմն՝

Կեցցե ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

Դիտումների քանակ1390
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ճիշտ պատասխանը կարող է միլիոն արժենալ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Առաջինի եթերում 00:5405 Ապր, 2026
  • Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը 00:1205 Ապր, 2026
  • 70-ամյա Անուշի գույների աշխարհը 23:4804 Ապր, 2026
  • Հայաստանն այն երկրներից է, որտեղ բենզինը թանկացել է ամենաքիչը. Պապոյան 23:1504 Ապր, 2026
  • Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 23:0204 Ապր, 2026
  • Իրանը չի հրաժարվել բանակցություններից. Արաղչի 22:5704 Ապր, 2026
  • Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է 22:5304 Ապր, 2026
  • Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել 22:4604 Ապր, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման շեշտադրումները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Ապր, 2026
  • Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել․ Ալեն Սիմոնյանն ահազանգում է 22:2304 Ապր, 2026
  • Թերեզա Պապոյանի «Հոգուս մասնիկ»-ը 21:4904 Ապր, 2026
  • Քաղաքական տգիտության գագաթնակետն է, ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են. վարչապետը՝ ընդդիմությանը 21:3404 Ապր, 2026
  • Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը 21:1304 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 04.04.2026 21:0004 Ապր, 2026
  • Կստեղծվի բազմաբնակարան շենքերի տվյալների շտեմարան 20:5704 Ապր, 2026
  • Էրդողանը և Ռյուտեն քննարկել են իրավիճակն Իրանում և Ուկրաինայում 20:4404 Ապր, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին 20:3404 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:3204 Ապր, 2026
  • Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ 20:1904 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ 20:1404 Ապր, 2026
  • Ավոկադոյի մշակություն. լիբանանահայ ֆերմերի էկզոտիկ ջերմոցը 20:0304 Ապր, 2026
  • Հայկական մշակույթը՝ Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանի ուշադրության կենտրոնում 19:2404 Ապր, 2026
  • Կայացել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի 638-րդ խաղը 19:0404 Ապր, 2026
  • Կրկին թիրախավորվել է Բուշերի ատոմակայանը 18:4504 Ապր, 2026
  • Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ 18:2904 Ապր, 2026
  • Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում 18:1304 Ապր, 2026
  • Վարչապետը շնորհավորել է հայրենակիցների Սուրբ Զատիկը 17:4004 Ապր, 2026
  • Թեհրանում հզոր պայթյուններ են որոտացել 17:3604 Ապր, 2026
  • Բուշերի ԱԷԿ-ին հարվածը կկործանի կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում. Արաղչի 17:1204 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին. վարչապետի ելույթը 17:0004 Ապր, 2026
  • «Թել-Սել» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 832 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5104 Ապր, 2026
  • Հայ կանայք՝ կինոյում 16:3204 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA 16:1404 Ապր, 2026
  • Հրդեհի ահազանգ Սվաճյան փողոցում 16:0604 Ապր, 2026
  • ՊՆ մամուլի քարտուղարը վրացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր 15:5104 Ապր, 2026
  • Արաղչին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Իրանի հրաժարվելու մասին պնդումները 15:4604 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու 15:0804 Ապր, 2026
  • Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում հարվածից հետո ճառագայթման մակարդակը չի բարձրացել. ԱԷՄԳ 15:0804 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումները չեն դադարի 14:5904 Ապր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև 14:5004 Ապր, 2026
  • Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 14:4704 Ապր, 2026
  • Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ. Ալեն Սիմոնյան 14:1904 Ապր, 2026
  • Թուրքիայի ոսկու պաշարները 2 շաբաթում կրճատվել են 118 տոննայով 14:1304 Ապր, 2026
  • Ուկրաինան հայտնել է Սումիի շրջանին հարվածների մասին 14:1004 Ապր, 2026
  • Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը 14:0404 Ապր, 2026
  • Աշխարհացունց անակնկալների մի՛ սպասեք, որովհետև մեր ցուցակի ձևավորման ողջ գործընթացը եղել է ձեր աչքի առաջ. Հասմիկ Հակոբյան 13:4904 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:4504 Ապր, 2026
  • Իրանում հայտնել են «Բուշեր» ատոմակայանին հերթական հարվածի մասին 13:2604 Ապր, 2026
  • Հասմիկ Հակոբյանի և Ալեն Սիմոնյանի ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 13:1104 Ապր, 2026
  • Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից հնդիկ ձկնորսների տարհանմանը աջակցելու համար 13:0404 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի հենք 13:0004 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ ինչ հերթականությամբ են այսօրվա լիագումար նիստում հնչելու ելույթները 12:5704 Ապր, 2026
  • Հայաստան-Բելգիա կապերը վերջին տարիներին դարձել են ավելի ակտիվ ու բազմաշերտ 12:5104 Ապր, 2026
  • Շիրակի մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ 12:2804 Ապր, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի և Սամարայի շրջաններին 12:0904 Ապր, 2026
  • Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 11:5304 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 11:4204 Ապր, 2026
  • Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը աջակցության համար 11:3904 Ապր, 2026
  • Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել 11:2804 Ապր, 2026
  • Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ 11:0504 Ապր, 2026
  • Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել 10:5104 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 10:4104 Ապր, 2026
  • Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4504 Ապր, 2026
  • Մխիթար Սեբաստացի-350. հոբելյանական հուշադրամ և ցուցադրություն 09:4204 Ապր, 2026
  • Պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ Նիկոլ Փաշինյան 09:3404 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1004 Ապր, 2026
  • ՃՏՊ Իսակովի պողոտայում 08:5004 Ապր, 2026
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ Նիկոլ Փաշինյան 08:0604 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել Սևանի տեղամասի ավագ և գլխավոր էկոպարեկների թափուր պաշտոնների մրցույթի հարցազրույցի փուլը 00:5504 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:4404 Ապր, 2026
  • Դավթաշենի նորակառույցի խնդիրը լուծելու տարբերակ են գտել. օրենք են փոխել, որ մարդկանց վկայական տան 00:2704 Ապր, 2026
  • Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը 00:1504 Ապր, 2026
  • «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին 00:1104 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:0604 Ապր, 2026
  • 1-ին փուլում ամենաշատը քննության մասնակցել են անգլերենից. 2-րդ փուլի հայտագրումն է մեկնարկում 23:5703 Ապր, 2026
  • Պետության հարստությունը քաղաքացու հարստությունն է. Փաշինյան 23:5003 Ապր, 2026
  • «Երկրաբանների պահանջը շուկայում բավական մեծ է». մասնագիտական տոն, պարգևներ ու գնահատականներ 23:4203 Ապր, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 23:3303 Ապր, 2026
  • Կանանց գումարտակը համալրվում է. երեք կին ժամկետային ծառայությունը կփոխարինի պայմանագրայինով 23:1503 Ապր, 2026
  • Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը 23:0203 Ապր, 2026
  • ԱԺ-ն կընդունի Էստոնիայի խորհրդարանական պատվիրակությանը 22:4403 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է կառուցված ու հիմնանորոգված կրթական հաստատությունների պայմաններին 22:3103 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ «Վարչաբենդի» վաղվա համերգին կմասնակցեն նաև այլ խմբեր 22:2003 Ապր, 2026
  • COP17-ը մոտենում է․ ինչ փուլում են «Մերիդիան»-ի աշխատանքները 22:1503 Ապր, 2026
  • Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 22:0303 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը լիցենզիաներ հանձնեց 24 օրդինատորներին 21:5103 Ապր, 2026
  • «ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում բորսայում էական աճ է գրանցում․ Ռոմանոս Պետրոսյան 21:4003 Ապր, 2026
  • Բիզնեսը գրագետ զարգացնելու հնարավորություն՝ կանանց 21:2203 Ապր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը 21:0603 Ապր, 2026
  • Ապրիլ 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0303 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Ոտքդ գազից չվերցնես». արմավիրցիների ուղերձը վարչապետին 21:0003 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին 20:5803 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.04.2026 20:5203 Ապր, 2026
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը 20:4703 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի դադարեցնի Ուկրաինայում գործողությունները, մինչև չհասնի իր նպատակներին. Պեսկով 20:4203 Ապր, 2026
  • Նախադպրոցական կրթությունը՝ ավելի հասանելի 20:3703 Ապր, 2026
  • Քրիստինե Ղալեչյանը և ԱԶԲ գլխավոր տնօրենն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի 20:3103 Ապր, 2026
  • ՊԵԿ աշխատակիցների կեսից ավելին հենց կանայք են, և նրանք դարձել են համակարգի զարգացման կարևոր ուժը. Էդուարդ Հակոբյան 20:2603 Ապր, 2026
  • Ջրատարների մաքրում և նորոգում՝ ոռոգման սեզոնի մեկնարկին 20:2003 Ապր, 2026
  • Հայ ժամանակակից արվեստագետների գործերը՝ ամերիկյան թանգարանում 20:1503 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015