• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանին ԵՄ ֆինանսական օգնությունը կարող է կասեցվել նաև 2026 թվականին. «Հարևաններ» Վրաստանին ԵՄ ֆինանսական օգնությունը... 19:39
Նոր սոցիալական բարեփոխումներ․ ինչ ազդեցություն կունենան դրանք քաղաքացիների վրա Նոր սոցիալական բարեփոխումներ․ ինչ... 19:35
Օրը՝ 60 վայրկյանում | 17.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 17.12.2025 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բարձր եմ գնահատում Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը, և կշարունակենք ուժեղացնել ԱԱԾ կարողությունները. ՀՀ վարչապետ
Քաղաքականություն
20:3320 Դեկ, 2022

Բարձր եմ գնահատում Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը, և կշարունակենք ուժեղացնել ԱԱԾ կարողությունները. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, 

Տնօրենի հարգելի տեղակալներ, 

Հարգելի գեներալներ և սպաներ, 

Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով և պիտի միանգամից ասեմ, որ բարձր եմ գնահատում Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը։ 

Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմինն է, որի աշխատանքի ծավալը, արդյունավետությունը և նվիրումը ոչ բոլորին է տեսանելի, և տեղեկատվությունը՝ հասանելի, և դա ծառայության առանձնահատկություններից է։ Եվ ես սա ընդգծում եմ նրա համար, որ ասելով, որ գնահատում եմ Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը՝ ասում եմ որպես մի մարդ, որ տեղյակ է բոլոր մանրամասներով և ամբողջ ծավալով այն գործառույթներին և գործունեությանը, որ իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ տնօրենի գլխավորությամբ։ 

Պետք է ընդգծեմ, որ իմ ընկալումը միշտ է այդպիսին եղել, այսօր էլ այդպես եմ համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է, մի մարմին, պետական կառավարման մի համակարգ, որը, թերևս, ի բնե պարտավոր է լինել ամենապետականամետը, և, մյուս կողմից, մի մարմին, որը տիրապետում է երկրում և նրա շուրջ առկա բոլոր պրոբլեմների և խնդիրների մասին ամբողջական տեղեկատվությանը։

Այս առումով պիտի ընդգծեմ, որ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես շատ կարևոր եմ համարել, որ Ազգային անվտանգության ծառայությունը լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության կարևորագույն հենասյունը, որովհետև այդպես է նախատեսված մեր օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ, այդպես է նաև տրամաբանորեն։

Եվ պիտի խոստովանեմ նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունն այս հանգամանքների բերումով թերևս հիմա և վերջին տարիներին ավելի ծանրաբեռնված է աշխատել, քան գուցե սովորաբար, որովհետև շատ գործառույթներ, որոնք այնքան էլ հատուկ չեն Ազգային անվտանգության ծառայության գործառույթներին, մենք վերապահել ենք հենց ծառայությանը՝ նկատի ունենալով հենց այն հանգամանքը, որ կարևորագույն խնդիրների լուծման գործում երբեմն կարող ենք ապավինել հենց ծառայությանը։ 

Այս առումով կրկնակի գնահատելի է այն աշխատանքը, որ կատարվել է այս ընթացքում։ Բայց, մյուս կողմից, նաև պիտի արձանագրենք, որ քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն, դա նշանակում է, որ ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած՝ մեր աշխատանքը բավարար չափով արդյունավետ համարել չենք կարող։ Որովհետև իսկապես մենք առերեսվում ենք ոչ սովորական մարտահրավերների, և իմ ընկալումն այն է, որ հենց արտաքին մարտահրավերների և անվտանգային բոլոր մարտահրավերների դիմակայման առումով մենք պիտի Ազգային անվտանգության ծառայության արդյունավետությունը մեծացնենք։ 

Բայց, մյուս կողմից, մենք այս ընթացքում նաև հասել ենք աննախադեպ արդյունքների, որոնք այդքան էլ ուրախալի արդյունքներ չեն։

Մասնավորապես, հակահետախուզության ոլորտում այն ձեռքբերումները, որոնք, ցավոք, չակերտավոր ձեռքբերում կարող ենք համարել։

Դրանք չափազանց կարևոր են մի քանի առումով՝ նախ, մենք արդյունավետ կարծես իրականացնում ենք այս գործառույթը, և երկրորդ՝ դա սառը ցնցուղի դեր է կատարում բոլորիս համար, որովհետև այդ ազդակները մեզ հուշում են, որ մենք չպիտի թուլացնենք մեր զգոնությունը, որովհետև առօրյա պայմաններում ասենք ո՞վ կմտածի, որ ՀՀ Զինված ուժերի սպան կարող է, օրինակ, լրտեսական գործունեություն ծավալել ի նպաստ օտար պետությունների և, մասնավորապես, հայտնի հանգամանքների ֆոնին՝ Ադրբեջանի օգտին։ Բայց մենք տեսնում ենք, որ այս իրողությունները կան, և դրանցից մենք պետք է շատ կոնկրետ հետևություններ անենք։ 

Հետևություններից մեկը նաև պետք է լինի այն, որ մենք պետք է ինքներս ավելի արդյունավետ դառնանք, որովհետև տեսնում ենք, որ նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում Հայաստանի՝ մեր պետության ու անվտանգության դեմ գոյություն ունեցող մարտահրավերներն ավելի են սրվում։ Այսինքն՝ նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացում մեր հակառակորդների, մեր երկրի նկատմամբ թշնամական գործունեություն ծավալողների համար, և այս առումով, իհարկե, մենք պետք է որոշակի հետևություններ անենք։ 

Ո՞րն է, օրինակ, Կառավարության և անձամբ իմ հետևությունն այս համատեքստում՝ այն է, որ մենք Ազգային անվտանգության ծառայությանը պետք է օգնենք ավելի ու ավելի շատ կենտրոնանալ 3 հիմնական գործառույթների վրա՝ առաջինը՝ հակահետախուզությունը, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը, և երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանության գործառույթը։ Եվ այս առումով մենք պիտի ամեն ինչ անենք՝ Ազգային անվտանգության ծառայության կարողություններն ուժեղացնելու համար։

Իհարկե, այս համատեքստում շատ կարևոր է նաև Սահմանապահ ծառայության իրականացրած գործառույթը։ Իսկապես շատ կարևոր գործառույթներ կան, և ըստ էության՝ վերջին շրջանում մենք նաև Ազգային անվտանգության ծառայության առաջ նոր խնդիրներ ենք ձևակերպում։ Այդ խնդիրներն ուղղված են իմ նշած գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու հարցում ԱԱԾ կարողություններն ուժեղացնելուն։ 

Բայց սա ամենը չէ: Հասկանալով այն կարևոր գործառույթը, որ պետության համար կատարում է Ազգային անվտանգության ծառայությունը, մենք շատ կարևոր ենք համարում ծառայության աշխատողների պատշաճ սոցիալական երաշխիքների համակարգի ստեղծումը: Եվ այս առումով պիտի արձանագրեմ, որ, այո՛, ատեստավորման գործընթացն ունի մի շատ կարևոր և հիշելի նպատակ: Մենք ասում ենք, որ այս ծրագրի նպատակն է առնվազն կրկնապատկել՝ Ազգային անվտանգության ծառայության ծառայողների աշխատավարձերը: Մենք այս ծրագիրը, իհարկե, անպայման կիրականացնենք, ընդ որում՝ ոչ միայն Ազգային անվտանգության ծառայությունում, այլև Զինված ուժերում, Ոստիկանությունում, ընդհանրապես զինվորական ծառայության հետ կապ ունեցող բոլոր մարմիններում, Պետական պահպանության ծառայությունում:

Շատ կարևոր է ընդգծել, որ սա հարցի առաջին մասն է: Երկրորդ մասը հետևյալն է. ինչո՞ւ ենք սա անում ընդհանրապես, ի՞նչ նպատակ ունենք. մենք ուզում ենք, որ Ազգային անվտանգության ծառայության ծառայողները, այդ թվում հնարավորություն ունենան հնարավորինս քիչ զբաղվել տարատեսակ կենցաղային խնդիրներով - հասկանալի է, որ ընտանիքի սոցիալական ապահովության, սրանից բխող տարբեր խնդիրներ կան - և հնարավորինս ավելի շատ կենտրոնանալ պրոֆեսիոնալ գործունեության վրա: Ընդ որում, երբ խոսում ենք աշխատավարձի առնվազն կրկնակի բարձրացման մասին, սա ամենը չէ: Մենք նկատի ունենք, որ  նախ այդ համակարգը պետք է պարբերաբար գործի, և երկրորդ՝  նաև ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների համակարգ պետք է ներդվի, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է առողջապահության ապահովագրությանը և այսպես շարունակ: 

Բայց, մյուս կողմից,  ուզում եմ շարունակությունն էլ ասել. շնորհակալ լինելով աներկբա և միանշանակ կատարված աշխատանքի համար՝ այս գործընթացի ընթացքում, իհարկե, Հայաստանի Հանրապետության պահանջները, ակնկալիքները Ազգային անվտանգության ծառայության ծառայողներից ավելանալու են: Ավելանալու են հետևյալ տրամաբանությամբ, որ, ինչպես արդեն նշեցի, ցավոք, մեզ սպառնացող անվտանգային մարտահրավերներն ավելի են ահագնանում, և մենք ծառայության և յուրաքանչյուր ծառայողի անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների զարգացման խթաններ չստեղծելով՝ չենք կարող հասցեագրել այդ մարտահրավերները: Ընդ որում, ես ուզում եմ, որ այս ասելիքի մեջ ոչ մի նսեմացնող երանգ չդիտարկվի, որովհետև, ինչպես արդեն ասացի, աշխարհը շատ արագ է փոխվում, մարտահրավերները շատ արագ են փոխվում, ահաբեկչական, լրտեսական ցանցերը և այլ պետության անվտանգությանը սպառնացող ցանցերը շատ արագ են փոխվում, իրենք սովորելու, նոր տեխնոլոգիաները կիրառելու, նոր մեթոդներ որդեգրելու ոչ մի կոմպլեքս չունեն: Եվ հետևաբար, առավել ևս, այդ մարտահրավերներին դիմակայելուն ուղղված մարմինը նույնպես որևէ կոմպլեքս այս առումով չի ունենալու, և, այո՛, մենք բոլորս՝ սկսած ինձնից, վերջացրած պետական, և ոչ միայն պետական համակարգի բոլոր աշխատողներով, չպետք է ամոթ համարեն որևէ նոր գիտելիք ստանալու ձգտումը, նոր տեխնոլոգիաների, նոր հմտությունների, նոր մեթոդների, նոր մտածողության որդեգրումը՝ առանցքում ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության և անվտանգության ապահովումը:

Այս առումով Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու դերն ավելի են մեծանալու: Եվ այս դերի մեծացման համատեքստում է, որ մենք կարծում ենք՝ պետք է ծառայության գործառույթները որոշակիորեն բեռնաթափվեն: Մասնավորապես, գիտեք, որ Պետական պահպանության ծառայությունը վերածվում է Վարչապետին ենթակա մարմնի: Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը շատ մեծ դերակատարում ունի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, բայց մենք հույս ունենք, որ նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես ինստիտուտ, կկայանա այնքան, որ Ազգային անվտանգության ծառայությանը կազատի այս գործառույթից, որպեսզի ԱԱԾ-ն սրա վրա էներգիա չծախսի: Նաև գիտեք, որ ստեղծվում է Արտաքին հետախուզական ծառայություն, բայց մեր ընկալումն այն է, որ այս փուլում, առնվազն տեսանելի ապագայում որևէ ձևով չենք անդրադառնա Ազգային անվտանգության ծառայության Հետախուզական դեպարտամենտի գործունեությանը, և դեպարտամենտը կշարունակի իր բնականոն գործունեությունն առնվազն մինչև այն պահը, որ մենք համոզված կլինենք, որ Արտաքին հետախուզական ծառայությունը կայացել է այն աստիճան, որ կարող է իրականացնել այդ գործառույթները: Բայց, մյուս կողմից, էլի եմ ասում, մենք պետք է կենտրոնանանք անվտանգությունն ապահովող 3 հիմնական գործառույթների վրա, 3+1՝ նաև սահմանային անվտանգությունը և այլ խնդիրներ, որոնք ծագել են, նոր են ծագում, կամ մենք նոր ենք նկատում այդ խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը: Մասնավորապես, այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է այս նոր իրավիճակում այդ նոր գործառույթները ստանձնի՝ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու համար: Դա մի թեմա է, որը, կարծում եմ, ամենատարբեր ֆորմատներով կքննարկենք այն ծառայությունների և ծառայողների հետ, որոնք ուղղակիորեն առնչվելու են այս գործառույթի հետ:

Կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիս։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում նվիրված ծառայության համար և ցանկանում եմ, որ մենք ամեն տարի, ամփոփելով Ազգային անվտանգության ծառայության նախորդ տարվա  աշխատանքը, արձանագրենք, որ մարտահրավերները նվազել են կամ նվազում են, իսկ արդյունավետությունը բարձրանում է: Իհարկե, սա մի հարց է, որ, ցավոք, ոչ միայն մեզնից է կախված, բայց այնքան էլ լավ չէ ,որ մեծապես մեզնից չի կախված: Մենք պիտի պրոցեսները փորձենք զարգացնել այնպես, որ մեր երկրի ճակատագրի հետ կապված հարցերի հսկիչ փաթեթն, ի  վերջո, հայտնվի մեր ձեռքում, և սա է Ազգային անվտանգության ծառայության այդ թվում հիմնական գործառույթներից մեկը:

Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիդ, պարոն Աբազյան՝ Ձեզ, կատարված աշխատանքի համար»։

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հանձնել է պետական պարգևներ:

Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արտակ Բադալյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժանմունքի պետ, մայոր Արթուր Ստեփանյանը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, մայոր Արման Երիցյանը, Պետական պահպանության ծառայության թիկնապահ, ավագ լեյտենանտ Պավել Բադասյանը:

Հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Արմեն Արզումանյանը, ԱԱԾ դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Գևորգյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ Արա Մխիթարյանը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Ասատրյանը, Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վահան Վարդանյանը։

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրվել ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ-հերթապահ, ենթասպա Հասմիկ Դեղոյանը։ 

Իրավագիտության զարգացման, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար ԱԱԾ տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։

ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Դիտումների քանակ361
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է. Նիկոլ Փաշինյան 19:4920 Դեկ, 2022 Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
  • ԱԱԾ աշխատակիցները պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով 18:4720 Դեկ, 2022 ԱԱԾ աշխատակիցները պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով Հասարակություն
  • Բացահայտվել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ. ԱԱԾ 10:1920 Դեկ, 2022 Բացահայտվել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ. ԱԱԾ Հասարակություն
  • ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիա կազմակերպելու հերթական դեպքը 17:0114 Դեկ, 2022 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիա կազմակերպելու հերթական դեպքը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Վթարային ջրանջատում Սևան քաղաքում դեկտեմբերի 18-ին 10:4118 Դեկ, 2025
  • Հիմնովին վերանորոգվում են Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի մասնաշենքերը 10:3218 Դեկ, 2025
  • Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2 %-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով, աննախադեպ ցուցանիշ է. ՊԵԿ նախագահ 10:2018 Դեկ, 2025
  • Այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին. Հարությունյանը՝ Սաղաթելյանի, Կարապետյանի, Քոչարյանի մասին 10:1018 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Ռուսաստանի համար միշտ ավելի կարևոր է եղել և հիմա էլ կարևոր է Ադրբեջանը. փորձագետ 10:0018 Դեկ, 2025
  • Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի. հասցեներ 09:4918 Դեկ, 2025
  • Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ-ն հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ սադրանքներից 09:3218 Դեկ, 2025
  • Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊ 09:2518 Դեկ, 2025
  • Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 09:0418 Դեկ, 2025
  • Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է 08:4318 Դեկ, 2025
  • Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը 08:3518 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:2518 Դեկ, 2025
  • Երկլեզու դրամատիկական արվեստանոցի 5-րդ թողարկման մեկնարկը 08:0018 Դեկ, 2025
  • Արտաքին վտանգի չեզոքացման ուղին դրացիների հետ խաղաղ հարաբերություններ ունենալն է. փորձագետ 01:0018 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմական բախման․ Բելոուսով 00:3818 Դեկ, 2025
  • ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել 00:1618 Դեկ, 2025
  • Միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարի 15-ից փետրվարի 15-ը 00:0418 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 18-ի եղանակային կանխատեսումները 23:4317 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:2117 Դեկ, 2025
  • Առաջարկում եմ կրկին կարդալ «Անլռելի զանգակատունը». գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան 23:1417 Դեկ, 2025
  • Առաջարկվում է համայնքապետների աշխատավարձը սահմանել ԱԺ պատգամավորի աշխատավարձի մինչև 140 տոկոսի չափով 23:0017 Դեկ, 2025
  • Այրվել են BMW-ի շարժիչի հատածն, առջևի անվադողերը և սրահը. ՆԳՆ 22:4217 Դեկ, 2025
  • Անվտանգ ճամփորդելու գրավիչ ուղղություն․ Հայաստանը՝ զբոսաշրջիկների աչքերով 22:3917 Դեկ, 2025
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով 22:2717 Դեկ, 2025
  • Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միացել է 10 եպիսկոպոսների ուղերձին 22:1117 Դեկ, 2025
  • Հարցազրույց Արման Բաբաջանյանի հետ 22:0517 Դեկ, 2025
  • «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն». Երևանում կայացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի համատեղ համաժողովը 22:0217 Դեկ, 2025
  • Երևանում 300 անտուն շների համար կացարան կկառուցվի 21:4517 Դեկ, 2025
  • Կադաստրային գործարքները՝ էլեկտրոնային ստորագրությամբ 21:4217 Դեկ, 2025
  • Կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը․ Հայաստանը և Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 21:2917 Դեկ, 2025
  • Վարչապետի անձնական ներկայացուցիչը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի Թեմական խորհրդի և պատվիրակների ժողովի նախագահների հետ է հանդիպել 21:1417 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ուժով հաղթելու համար Ադրբեջանը տասնամյակներով 2 ուղղությամբ է աշխատել. փորձագետ 21:0017 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5817 Դեկ, 2025
  • ԵՄ արևելյան երկրները կամրապնդեն իրենց պաշտպանությունը Ռուսաստանից պաշտպանվելու համար 20:4817 Դեկ, 2025
  • Զինամթերքի արտադրության ոլորտում Ղազախստանն անցում է կատարում ՆԱՏՕ-ի չափանիշներին 20:4117 Դեկ, 2025
  • Քննարկվել է հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկան 20:3617 Դեկ, 2025
  • Երևանում ավտոմեքենա է այրվել 20:3017 Դեկ, 2025
  • Վրաստանը լուծարում է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն 20:2717 Դեկ, 2025
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 705 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:2217 Դեկ, 2025
  • Մայր բուհում շարունակվում է լաբորատորիաների արդիականացումը 20:1817 Դեկ, 2025
  • Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային էներգիան զարգացնելու իր օրինական իրավունքից. Արաղչի 20:1017 Դեկ, 2025
  • Երկրաշարժից 37 տարի անց Փոքր Մանթաշում նոր դպրոց է կառուցվում 20:0417 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.12.2025 19:5917 Դեկ, 2025
  • Սյունիքում դպրոց չի փակվում, բացվում են գերժամանակակից դպրոցներ. մարզպետի և պատգամավորի արձագանքը 19:5317 Դեկ, 2025
  • ԱԺ-ն որոշեց ևս 2 տարով երկարաձգել կանխիկ եղանակով 300 հզր դրամը չգերազանցող կրիպտոգործարքները 19:4817 Դեկ, 2025
  • Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է 19:4317 Դեկ, 2025
  • Հայ պատանին՝ համակարգչային գիտությունների միջազգային մրցույթի հաղթող 19:4017 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 17. 2025 19:3417 Դեկ, 2025
  • Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով 19:2217 Դեկ, 2025
  • Քննարկվել են «Սևան ստարտափ սամմիթ 2026»-ի կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցեր 19:2017 Դեկ, 2025
  • Կիպրոսի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն 19:1217 Դեկ, 2025
  • «Միասնություն` կյանքի համար». արյունատվության այս տարվա արշավն ամփոփվեց «Յոլյան» արյունաբանության կենտրոնում 19:0317 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Հասել է ժամանակը՝ կանգնեցնենք Մայր Աթոռի օր ավուր ահագնացող գահավիժումը. Հայտարարություն 19:0017 Դեկ, 2025
  • Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին պնդումները սուտ են. Պուտին 18:5417 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. 10 եպիսկոպոսների հայտարարությունը 18:4517 Դեկ, 2025
  • Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ համայնքներում 18:3417 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ 18:2517 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ. Bloomberg 18:1717 Դեկ, 2025
  • Աստղաձոր գյուղի կամրջի մոտակայքում հրդեհ է բռնկվել 18:0717 Դեկ, 2025
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 142 դեպք 18:0017 Դեկ, 2025
  • Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 17:5817 Դեկ, 2025
  • Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ 17:5017 Դեկ, 2025
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:4117 Դեկ, 2025
  • ՊՆ-ն հրավիրում է երաժիշտ և պարող զորակոչիկներին մասնագիտական լսումների 17:3317 Դեկ, 2025
  • Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար. ՄՍՇՊՀ 17:2217 Դեկ, 2025
  • Պապոյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները 17:1117 Դեկ, 2025
  • Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը 17:0217 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը սպասարկող ճանապարհը կբեռնաթափվի | 17.12.2025 17:0017 Դեկ, 2025
  • ՊԵԿ-ը ներկայացրել է նոյեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները 16:5817 Դեկ, 2025
  • «...և մի անլուրջ համերգ». հրավիրում է «Հովեր» կամերային երգչախումբը 16:4617 Դեկ, 2025
  • Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի պաղեստինյան ժողովրդի կամքի վրա. Չինաստանի ԱԳՆ 16:3717 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է Երևանում հանդիպակաց երթևեկող մեքենայի վարորդը. կազմվել է արձանագրությունում 16:2717 Դեկ, 2025
  • Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման մասին տարեկան հայտարարությունը 16:1917 Դեկ, 2025
  • Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը 16:1017 Դեկ, 2025
  • Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց. դեսպան Հակոբյան 16:0317 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան 16:0217 Դեկ, 2025
  • Վերին Լարս տանող նոր ճանապարհը կշրջանցի եղանակային պայմանները. թունելի կառուցումը կավարտվի 2028-ին 15:5717 Դեկ, 2025
  • Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը. Իրանում ՀՀ դեսպանը՝ TRIPP նախագծի մասին 15:5117 Դեկ, 2025
  • Ես ունեմ երկու ճանապարհ. Հայկ Սարգսյանը՝ ՔՊ կուսակցության վարչության որոշման մասին 15:4217 Դեկ, 2025
  • ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ. դեսպան Հակոբյան 15:4017 Դեկ, 2025
  • Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը 15:2817 Դեկ, 2025
  • Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում. Իրանում ՀՀ դեսպան 15:2217 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | 3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել պարանոցի օրգանների՝ բութ առարկաներով սեղմման հետևանքով. ՔԿ 15:0017 Դեկ, 2025
  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:5917 Դեկ, 2025
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 14:4617 Դեկ, 2025
  • Սուպերմարկետների անունից կեղծ գովազդ է տարածվում. մասնագետները հորդորում են չգայթակղվել 14:3817 Դեկ, 2025
  • Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե 14:3017 Դեկ, 2025
  • ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին 14:2317 Դեկ, 2025
  • Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր գործընկերներին 14:2217 Դեկ, 2025
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը 14:1717 Դեկ, 2025
  • Հայտնի են 2025 թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ 14:1117 Դեկ, 2025
  • Ամերիկյան նավերը շրջափակել են Վենեսուելա շարժվող նավթային լցանավերը 14:0117 Դեկ, 2025
  • Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախագիծը 14:0017 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ստեղծել ահազանգերի համար մեկ միասնական կառավարման կենտրոն 13:5217 Դեկ, 2025
  • Վրաստանը կարող է առանց ԵՄ-ի օգնության մնալ նաև 2026 թվականին. ԶԼՄ-ներ 13:4317 Դեկ, 2025
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել է Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին 13:3417 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 13:3017 Դեկ, 2025
  • ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին. հայտարարություն 13:2317 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստան–Շվեդիա խորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը 13:1217 Դեկ, 2025
  • Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Նարեկ Ղահրամանյան 13:0317 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015