• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը վերականգնված, զարգացող ու ծաղկող մեր քաղաքներն ու գյուղերն են. ՀՀ նախագահ
Քաղաքականություն
10:0807 Դեկ, 2022

Անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը վերականգնված, զարգացող ու ծաղկող մեր քաղաքներն ու գյուղերն են. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերին և խոնարհվում նրանց հիշատակի առաջ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։ 34 տարի առաջ բնության աղետին զոհ գնացին շուրջ երեք տասնյակ հազար մեր քաղաքացիներ, հարյուր հազարավորները դարձան անօթևան:

Երկրի տնտեսությանը, բնակչության ներուժին և հոգեբանությանը հասցվեց հսկայական հարված, որի հետևանքները զգալի են նաև այսօր։

Միևնույն ժամանակ բնական աղետները փորձություններ են պետությունների ու ժողովուրդների համար, որոնք ի ցույց են դնում պետականության ու հասարակության դիմադրողականության ներքին պաշարը։

Մեր ժողովուրդը կարողացավ ծանր ճիգով, ընթացող պատերազմի ու պետականության կերտման բախտորոշ այդ ժամանակահատվածում միաբանվել, ամրանալ ոգով ու կամքով և կրկին կառուցել ու ստեղծել։

Այս նվիրական գործից անմասն չմնացին ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները, հայ ժողովրդի մեծ բարեկամ պետություններն ու անհատները, որոնք իրենց անգնահատելի ու անուրանալի աջակցությունը ցուցաբերեցին երկրաշարժի հետևանքները վերացնելու, աղետից տուժած մեր բնակավայրերը, կրթական ու արդյունաբերական կառույցները վերականգնելու գործին:

Այսօր մեր պետության և հասարակության բոլոր ջանքերն ամեն օր պետք է միտված լինեն երկրաշարժի նյութական ու բարոյական հետևանքների վերացմանն ու չեզոքացմանը, որովհետև անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը վերականգնված, զարգացող ու ծաղկող մեր քաղաքներն ու գյուղերն են, Գյումրիի, Սպիտակի, Վանաձորի ու տասնյակ համայնքների կրթական ու արդյունաբերական կառույցները, կանաչող այգիներն ու լուսավոր փողոցները»:

Դիտումների քանակ69
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015