• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2023 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ
Տնտեսություն
12:0807 Դեկ, 2022

2023 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ

Շարունակվում են «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները:

ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրիլիոն 591 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ:

«2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական ապահովության ամրապնդումը՝ Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: Արագ տնտեսական աճը և ներառական զարգացումն այլընտրանք չունեն»,- ասաց Խաչատրյանը:

Խոսելով ընթացիկ տարվա ցուցանիշների մասին՝ նախարարը նշեց, որ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.5 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:

«Այս տարվա բյուջետային ծախսերը ոչ միայն ֆինանսավորվել են նախատեսված ծավալով, այլև տարվա ընթացքում կատարել ենք զգալի լրացուցիչ ֆինանսական հատկացումներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար:

Այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ արձանագրելով ՀՆԱ-ի 13 տոկոսը գերազանցող իրական աճ»,- ասաց նախարարը:

Խաչատրյանը նշեց, որ 2023 թվականի բարձր տնտեսական աճի ցուցանիշը պետք է դառնա Կառավարության  բարեփոխումների, հատկապես տնտեսական քաղաքականության արդյունավետության չափման հիմնական ցուցիչը:

Դիտումների քանակ62
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ 2023 թ. պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 76.2 միլիարդ դրամ 15:4931 Հոկ, 2022 ՀՀ 2023 թ. պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 76.2 միլիարդ դրամ Հասարակություն
  • Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը 15:1705 Հոկ, 2022 Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը Հասարակություն
  • Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձ է արվել. ՊԵԿ 10:5324 Օգս, 2022 Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձ է արվել. ՊԵԿ Իրավունք
  • Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը 10:3409 Դեկ, 2021 Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]am։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015