• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
23:3606 Դեկ, 2022

Արցախի ԱԺ պատգամավորների պնդմամբ` Վոլկովը հավաստիացրել է՝ Լաչինում ադրբեջանական անցակետ չի լինելու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին ադրբեջանական անցակետ չի լինելու՝ Արցախի խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ փակ հանդիպմանը հայտարարել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը:

Արթուր Հարությունյան (Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար) - Նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցքի տրամաբանության մեջ չի մտնում: Այսինքն՝ չի կարող այնտեղ լինել որևէ անցակետ՝ միջանցքի տարածքում` թե՛ սկզբում, թե՛ մեջտեղում, թե՛ վերջում, տարբերություն չկա, որտեղ, բացի ռուս խաղաղապահներից, վերահսկողություն կամ, չգիտեմ՝ մոնիթորինգ պետք է իրականացնի ադրբեջանական կողմը:

Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում, իրականությանը չի համապատասխանում: Հայտարարությամբ հանդես է եկել Արցախի անվտանգության խորհուրդը:

«Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։ Ըստ այդմ, կրկին շեշտում ենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից»,- հայտնել են Արցախի ԱԽ-ից։

Արցախի խորհրդարանի պատգամավորները Վոլկովի հետ հանդիպմանը մատնանշել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիների սադրանքից հետո նրա հարցազրույցը ադրբեջանական լրատվամիջոցներին, թե իբր Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրվելու: Ըստ հրամանատարի` ինքը նման հայտարարություն չի արել, իր խոսքը խեղաթյուրվել է: Անդրեյ Վոլկովը, սակայն, նշել է՝ ռենտգեն-սկաներ տեղադրելու ադրբեջանական առաջարկը քննարկման փուլում է:

Դավիթ Գալստյան (Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար) - Մենք միաձայն՝ 5 խմբակցության ղեկավարներով, ասացինք, որ դա անընդունելի է ոչ միայն 5 քաղաքական ուժերի, այլ նաև ողջ արցախահայության կողմից, և թույլ չենք տալու նման սարք տեղադրել մեր ճանապարհին: Այն լրացուցիչ խոչընդոտ կհանդիսանա մեզ համար՝ մեր բնականոն կյանքը կազմակերպելու համար:

Վերջին օրերի ադրբեջանական սադրանքները, դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակումը հարված են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը՝ զորակազմի հրամանատարի հետ հանդիպմանը նշել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու հիշեցրել, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ 5 կմ լայնությամբ միջանցքը երկու կողմից պետք է լինի բացառապես խաղաղապահների վերահսկողության ներքո:

Դիտումների քանակ51
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015