• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական... 21:50
Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից... 19:12
Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանը և Աբդել... 19:07
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:3102 Դեկ, 2022

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով քաղաքական կամքի բացակայություն կամ պակասություն չունենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, և հավելել, որ այսօրվա նիստը անցկացվում է նաև այդ հանգամանքը հաշվի առնելով: 

«Պիտի ընդգծեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ էինք ձեռք բերել, և, կարծես, դրանց իրականացումն ընթացքի մեջ է: Մասնավորապես հիշում եմ, որ պայմանավորվել էինք վավերացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, և դա արդեն տեղի է ունեցել Ազգային ժողովում:

Ուզում եմ ասել հետևյալը. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով քաղաքական կամքի բացակայություն կամ պակասություն մենք չունենք: Եվ ցանկանում եմ ընդգծել, որ նաև իմ անձնական ընկալմամբ և ընդհանրապես մեր Կառավարության մոտեցմամբ մենք հարցը չենք դիտարկում բարեգործության տրամաբանության մեջ, որովհետև խոսքը մեր երկրում մարդկանց ներուժի լիարժեք զարգացման և օգտագործման մասին է:

Եվ այս առումով, չգիտեմ ինչքանով է դա լավ կամ վատ հնչում, իմ և մեր Կառավարության վերաբերմունքը չի տարբերվում, որովհետև խոսքը մեր երկրում մարդկային պոտենցիալը զարգացնելու և դա ի նպաստ մեր երկրի զարգացմանը ներդնելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու մասին է:

Նաև գործնական քայլեր կան, որ առաջիկայում մենք կանենք: Մասնավորապես, տեղյակ եք, որ այժմ զինված ուժերում և մի շարք այլ ծառայություններում բարեփոխումներ ենք իրականացնում: Նկատեցի, որ, օրինակ՝ շատ ծառայություններում որոշակի սահմանափակումներ կան մարդկանց ծառայության մեջ ներգրավելու: Ես հանձնարարական եմ տվել, որպեսզի զինված ուժերում, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Արտաքին հետախուզական ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում նկատի ունենալ և հաշվի առնել, որ ակնհայտորեն կան հաստիքներ, աշխատատեղեր, որոնց պարագայում սահմանափակումներ մտցնելու որևէ տրամաբանություն չկա:

Հետևաբար, հույս ունեմ, որ այս առումով էլ առաջիկայում մենք որոշակի փոփոխություններ կունենանք: Օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցակարգային լուծումների ենք գնացել, որպեսզի հնարավոր լինի այն մարդկանց համար, ովքեր լիարժեք կարող են աշխատել ոլորտում՝ աշխատեն, oրինակ՝ նույն Ճգնաժամային կառավարման կենտրոնում: Նույն էլ հիմա ժամանակակից պայմաններում բոլոր ոլորտներում կա հնարավորություն, և մենք պետք է հարցի դիտանկյունը փոխենք և հակառակը սկսենք:

Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեր նպատակն այն է, որ մենք հենց նախադպրոցական կրթությունից նպաստենք երեխայի պոտենցիալի լիարժեք զարգացմանը և բացահայտմանը: Եվ մեր քաղաքականության մեջ որևէ ձևով չպետք է այս առումով տարբերակենք հաշմանդամություն ունեցող երեխաներին հաշմանդամություն չունեցող երեխաներից: Բոլոր երեխաներն էլ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն, որովհետև մեկն ավելի չար է, մյուսը՝ պակաս: Հարցի մեր ընկալումը տեղավորվում է այս շրջանակում:

Իհարկե կան բազմաթիվ հարցեր՝ սկսած ենթակառուցվածքայինից, վերջացրած սոցիալ-հոգեբանական: Հանրային հոգեբանության մեջ էլ կա փոփոխություններ բերելու անհրաժեշտություն: Բայց նաև սա այն հարցը չէ, որ մենք պիտի հույս ունենանք, որ մի շաբաթում կլուծենք: Մյուս կողմից էլ՝ մենք այս ճանապարհին ոչ մի վայրկյան կանգ առնելու իրավունք չունենք: Եվ հույս ունեմ, որ կկարողանանք դինամիկա ունենալ և այդ դինամիկայով առաջ շարժվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ նիստի մասնակիցները քննարկել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումից հետո նախատեսվող քայլերն ու գործողությունները: Նիստի մասնակիցները ողջունել են արձանագրության վավերացումը և նշել, որ այս գործընթացը ձգվում էր ավելի քան 12 տարի:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը, մասնավորապես, բազմաբնակարան շենքերում, հասարակական նշանակություն ունեցող հաստատություններում մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Վարչապետն ընդգծել է, որ այս առումով կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերի իրականացումը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Դիտումների քանակ129
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • 2018-2022 թթ. համայնքներում իրականացվել է շուրջ 90 մլրդ դրամ արժեքով 1897 սուբվենցիոն ծրագիր. ՀՀ վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ կատարողականը 19:1702 Դեկ, 2022 2018-2022 թթ. համայնքներում իրականացվել է շուրջ 90 մլրդ դրամ արժեքով 1897 սուբվենցիոն ծրագիր. ՀՀ վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ կատարողականը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ-ում առաջին անգամ դատավորի լիազորություն է դադարեցվել 22:5829 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը 22:2729 Հնվ, 2023
  • Տնային կալանքի և վարչական հսկողության համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը Հայաստանում է 21:5729 Հնվ, 2023
  • Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում 21:5029 Հնվ, 2023
  • Շահառուների մեծ մասն ստացել է Արցախից տեղահանվածների բնակարանային մատչելիության ծրագրի հավաստագիրը 21:3229 Հնվ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 29.01.2023 21:0029 Հնվ, 2023
  • Սփյուռքի դպրոցները գրքերի կարիք ունեն | Հարցազրույց Արարատ Ղուկասյանի հետ 20:3429 Հնվ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 29.01.2023 20:0029 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ 19:1229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 19:0729 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել 18:3229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին 17:4529 Հնվ, 2023
  • Ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի՝ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ 17:3529 Հնվ, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել 17:0729 Հնվ, 2023
  • Վստահ եմ, որ առաջիկայում համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի. Խաչատուրյանը՝ Եգիպտոսի նախագահին 16:4729 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր 15:3829 Հնվ, 2023
  • Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է 15:2829 Հնվ, 2023
  • Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախում կվերսկսվի ուսումնական գործընթացը 15:2129 Հնվ, 2023
  • Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին 15:0029 Հնվ, 2023
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով 14:3829 Հնվ, 2023
  • Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում հրդեհ է բռնկվել 14:3429 Հնվ, 2023
  • Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը 13:3329 Հնվ, 2023
  • Արարատ Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակը 13:2529 Հնվ, 2023
  • Արցախից 6 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ 12:1729 Հնվ, 2023
  • Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի 11:3329 Հնվ, 2023
  • Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է 11:0829 Հնվ, 2023
  • Իրանի ՊՆ-ն մեկնաբանել է Սպահանում ԱԹՍ-ների հարձակումը 11:0029 Հնվ, 2023
  • Այսօր որևէ կացարանում հրդեհ չի եղել. ՊՆ մամուլի քարտուղար 10:2729 Հնվ, 2023
  • Արագածոտնի, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 09:5529 Հնվ, 2023
  • Նոր նյութերի սինթեզ՝ դեղագիտության ոլորտում 00:5329 Հնվ, 2023
  • Հայագիտության հանրայնացումը՝ ժամանակի հրամայական 00:2529 Հնվ, 2023
  • Ընդունել դիմացինին՝ առանց ծաղրելու. ուսուցողական ինտերակտիվ ներկայացում 00:0329 Հնվ, 2023
  • Հունվարի 29-ի եղանակային կանխատեսումները 23:3928 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015