• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին Որքան շուտ Հայաստանը հստակեցնի... 21:11
Բաց հարթակ. Հայաստանի կառավարությունը պետք է ազգայնացնի երկաթուղին. Գրիգորյան Բաց հարթակ. Հայաստանի կառավարությունը... 20:47
ՇՀԿ գագաթնաժողով․ Փաշինյան-Ալիև հանդիպում, Պուտինի հետ սպասվող բանակցություն ՇՀԿ գագաթնաժողով․ Փաշինյան-Ալիև հանդիպում,... 19:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մշակույթ 00:0128 Նմբ, 2022

Ինչու և ինչպես են հուշարձան համարվող շինությունները դարձել սեփականություն

Մարկ Գրիգորյան (Հայաստանի ճարտարապետության պատմության ինստիտուտ-թանգարանի տնօրեն) - Տեսեք՝ մեր դիմացը կանգնած է շենքի ճակատ, որի վրա կառուցվելու է բազմահարկ շենք, և մենք մտածելու ենք, որ այս շենքը պատմակա՞ն է, իհարկե ո՛չ, դա ինքնախաբեություն է

Սախարովի հրապարակ, Բուզանդի փողոց, Արամի փողոց, Մաշտոցի պողոտա... Երևան, Գորիս, Գյումրի. ընդհանուր մոտ 5000-ի է հասնում Հայաստանում հուշարձանի կարգավիճակ ունեցող, բայց մասնավոր սեփականություն հանդիսացող շինությունների թիվը:

Մարկ Գրիգորյան - Հրշեջների շենքը Սախարովի հրապարակի վրա, որը ինձ թվում է՝ սեփականատերը թողնում է հատուկ, որ քանդվի ու մի նոր բան սարքի: Այդպիսի շենքերը շատ-շատ են, միայն այդ երկուսը չեն, և բոլորը սեփականաշնորհված են, օրինակ՝ Մարգարյանի ծննդատան կողքի գտնվող շենքը, Առաջին հանրապետության կենտրոնական բանկն էր այնտեղ, մասնավոր է, փակել գնացել է տերը:

Երևանյան հուշարձանները մոտ 800-ն են, դրանց պահպանության պատասխանատուի խոսքով ևս՝ մեծ մասը մասնավորի ձեռքին է:

Հարություն Վանյան (Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Գյումրիի «Կումայրիում» 1000 հուշարձան կա, էլի մեծ մասը մասնավոր է:

Թե ինչու կամ ինչպես են հուշարձան համարվող շինությունները դարձել սեփականություն, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը մանրամասնում է՝ կա Հայաստանի սեփականությունը համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների մասին օրենք, որով էլ կանոնակարգվում է, թե որ հուշարձանները չեն կարող օտարվել:

Հարություն Վանյան - Դրանց թիվը մոտ 19.000 է, բայց հուշարձանների ընդհանուր թիվը 25.000 է, հետևաբար 4-5000 հուշարձան օրենքով արգելք չկա սեփականաշնորհման, նաև պետք չէ մոռանալ, որ կան հուշարձաններ, որ մասնավոր են եղել, և հետո են հուշարձանի կարգավիճակ ստացել:

Սեփականաշնորհված հուշարձաններն ընդհանուր ցանկից առանձնացված չեն, բայց մարզերում գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցները այդպիսի հուշարձանների մասին պարբերաբար տեղեկություններ են տալիս՝ վստահեցնում է Վանյանը:

Հարություն Վանյան - Մասնավորին պատկանող հուշարձանների սեփականատերերին են գտնում կադաստրի միջոցով և գրավոր տեղեկացնում ենք: Տեսքը չփոխելով՝ փոխում են գործառույթը, ոչ միայն որպես բնակելի, այլ որպես հյուրատուն են օգտագործում:

Շատ դեպքեր են եղել, երբ սեփականատերը վերականգնելու փոխարեն մաշվող հուշարձանը վաճառել է՝ անկարող լինելով կատարել պարտավորությունները:

Իսկ սեփականատերերի պարտականությունները ամրագրված են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի 36-րդ հոդվածում. այլ պահանջներին զուգահեռ, սեփականատերը պետք է՝

ա) ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը.
բ) սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.
գ) ապահովել հուշարձանի մատչելիությունն ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար.
դ) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.
ե) հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները.
զ) լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին:

Իսկ եթե այս պարտավորությունները չեն կատարվում, օրենսդրությունը կառավարությանը հնարավորություն է տալիս դիմել դատարան ու պահանջել վերցնել հուշարձանը սեփականատիրոջից՝ նրան տրամադրելով փոխհատուցում: Չնայած օրենսդրական այս կարգավորմանը՝ անմխիթար վիճակում գտնվող բազմաթիվ հուշարձաններ կան, բայց դրանք սեփականատիրոջից վերցնելու ոչ մի նախադեպ:

Հարություն Վանյան - Գլոբալ լուծումը ես չեմ տեսնում, որ իրավական գործիքով հնարավոր է բոլոր հուշարձանների վերականգնումը իրականացնել:

Ճարտարապետության պատմության ինստիտուտ-թանգարանի տնօրենն ընդունում է՝ բոլոր հուշարձանները միանգամից նորոգելու փող չկա, բայց պետք է կապ չունենա՝ շենքը մասնավո՞ր է, թե՞ պետական, կարևոր է ճիշտ առաջնահերթությունը:

Մարկ Գրիգորյան - Որպես առաջնային նշանակություն կնշեի Բուզանդի փողոցի հատվածը, որը բավական փչացել է, բայց փրկել հնարավոր է, Կոնդի մզկիթը, որը սեփականաշնորհված է մի քանի ընտանիքների կողմից, որոնք երազում են այդտեղից գնալ, Արամյանենց տունը:

Ամբերդի, Սելիմի քարավանատան, Լոռի բերդի պարիսպների ու բաղնիքների, Տավուշի բերդի, Սրվեղի վանքի նորոգումը հետաձգել չի կարելի, նախատեսված է գալիք տարի: Մարկ Գրիգորյանը, վերականգնման հրատապության առումով, հիշատակում է նաև մասնավորի ձեռքում գտնվող մի կարևոր հուշարձան:

Մարկ Գրիգորյան - Հովհաննես Քաջազնունու տունը՝ ես դիմել եմ, որ գոնե հուշատախտակը դրվի այդ տան կողքին, որ իմանան՝ ո՛ւմ տունն է: Դեռ արձագանք չկա քաղաքապետարանից:

Արամ Մանուկյանի տան դեպքում էլ ամեն անցնող օր ավելի է մոտեցնում փլուզման վտանգը: Վանյանն այս դեպքում նշում է՝ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչված, բայց կա իրացման խնդիր:

Հարություն Վանյան - Նախնական էսքիզային տարբերակով այդ շենքը պետք է վերականգնվի, քանի որ իրոք շատ վթարային է, հուշարձանների դեպքում կան մեթոդներ նույնությամբ վերականգնման և հնարավոր է: Էսքիզային փուլը քննարկել ենք: Ե՛վ ներդրողի, և՛ Կառավարության տեսանկյունից այն ենթակա է վերականգնման: Պարզապես այդ տարածքում իրացման խնդիր կա, դատական պրոցեսն է երկարում:

Վանյանի հավաստմամբ՝ այդ նույն պատճառով չի մեկնարկում նաև «Հին Երևան» նախագիծը, որի մասին հայտարարվեց տարիներ առաջ: Այն պետք է վերականգներ 19-20-րդ դարերի երևանյան միջավայրը, սակայն անորոշ ժամանակով հետաձգվել է:

Մարկ Գրիգորյան - Ուղղակի մեզ մի քիչ ավելի քաղաքական կամք է պետք:

Քաղաքական կամքի օրինակներ է բերում, թե ինչպես են այլ երկրներում պահպանում պատմական հուշարձանները:

Մարկ Գրիգորյան - Մեծ Բրիտանիայում պատմական հուշարձանների մի քանի ցուցակ կա, կան նաև մասնավոր սեփականություն հանդիսացող, տերերը փոխելու իրավունք չունեն ոչինչ, դռներ պատուհաններ, պատմական շենքում եվրոդուռ կամ պատուհան ունենալը ճիշտ չէ: Լուժկովը մեծ կալվածք էր ձեռք բերել, բայց ոչինչ փոխել չկարողացավ ու վաճառեց: Բերեզովսկին մի քանի տարի փորձում էր վերականգնելու իրավունք ստանալ ու միայն 10 տարի հետո ստացավ, շատ խիստ է այնտեղ:

Անգամ խիստ մաշված կամ արդեն քանդված, փլուզված շենքերը ևս հնարավոր է վերականգնել՝ եթե կան գումար ու ցանկություն: Աշխարհն այդ փորձն էլ ունի:

Մարկ Գրիգորյան - 1944-ին նացիստները Վարշավայի մի թաղամաս իսպառ ոչնչացրին, տրակտորներով, ամբողջ թաղամասը վերականգնված է, և այնպես, որ չիմանալով պատմությունը, չեք իմանա, որ հինը չի, քանի որ արվել է խնամքով և մեծ ուշադրությամբ սեփական պատմական ժառանգության հանդեպ:

2020 թ. բյուջեով հուշարձանների վերականգնման համար հատկացվել էր 64 մլն դրամ, վերաբաշխումների արդյունքում փաստացի ծախսվել 74 մլն,
2021-ին բյուջեով հաստատվել էր 75 մլն դրամ, ծախսվել 320 մլն,
2022-ին 108 մլն հաստատված գումարի փոխարեն հուշարձանների պահպանության և վերականգնման համար ծախսվել է 300 մլն,
2023-ի բյուջեով էլ հաստատված գումարը 660 մլն դրամ է:

Թեև ամեն տարի պետությունն ավելի շատ գումար է հատկացնում հուշարձանների պահպանման համար, միայն պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների ցանկում 400-500 հուշարձան կա, որոնց վերականգնումը, մասնագետների գնահատմամբ, խիստ հրատապ է:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ192
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գանձաքար բնակավայրում գազ չի լինի 00:4302 Սեպ, 2026
  • Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 00:1102 Սեպ, 2026
  • Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա 23:5601 Սեպ, 2026
  • Մոսկվան համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին. Պուտին 23:4601 Սեպ, 2026
  • Դա կոչվում է սադրանք. փորձագետները Զախարովայի հայտարարությունների մասին 23:1601 Սեպ, 2026
  • Երբ այլընտրանքը ստեղծվի, ընտրություն կկատարենք՝ հանրաքվեով կամ առանց հանրաքվեի․ Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին 23:0001 Սեպ, 2026
  • Հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում. ՀՀ վարչապետ 22:5701 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում․ Թրամփ 22:4001 Սեպ, 2026
  • Որքան ահագնանում են Կրեմլի սպառնալիքները, այնքան Հայաստանն ավելի է մերձենում ԵՄ-ին. փորձագետներ 22:2401 Սեպ, 2026
  • Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի 22:0901 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ 22:0001 Սեպ, 2026
  • Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում 21:5701 Սեպ, 2026
  • ԵՄ-ի հետ կապված գործընթացը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեմ չէ, Հայաստանը դեռ ընտրության պահը չի հասունացրել. Փաշինյան 21:3801 Սեպ, 2026
  • Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին 21:1101 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը մեկնարկել է 21:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՌԴ-ն փորձում է լարել իրավիճակը. փորձագետները՝ Զախարովայի հայտարարությունների մասին 21:0001 Սեպ, 2026
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 105 մլն դրամ հարկ և տուրք է վճարել 20:5901 Սեպ, 2026
  • Փողերի լվացում, կաշառք. Գագիկ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել չորս դրվագով 20:5501 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը եղել է ինժեներական նոր լուծումներով կառուցվող ջոկի դիրքի շինհրապարակում 20:5101 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 1-ը՝ Ուշիում. նոր ուսումնական տարին մեկնարկել է հիմնանորոգված դպրոցում 20:4701 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4201 Սեպ, 2026
  • COP17-ի երևանյան մեկնարկին մնաց 48 օր 20:3701 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.09.2026 20:3101 Սեպ, 2026
  • Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար 20:2401 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 1. 2026 20:1601 Սեպ, 2026
  • Պատերազմը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան 20:0701 Սեպ, 2026
  • Իմ խնդիրն է այնպես անել, որ Իրանը ցանկանա գործարք կնքել. Բեսենթ 19:5801 Սեպ, 2026
  • Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման հնարավորությունները քաղաքաշինության բնագավառում 19:5101 Սեպ, 2026
  • ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները համատեղ այց են կատարել Սյունիք՝ TRIPP ծրագրի շրջանակում 19:4401 Սեպ, 2026
  • Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է 19:4101 Սեպ, 2026
  • Կիևը դեռևս պատրաստ չէ լսել միջնորդներին. Պեսկով 19:3601 Սեպ, 2026
  • Երկամսյա հետազոտություն և նոր բացահայտումներ 19:2801 Սեպ, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, անհետ կորածներինը՝ 3900-ը 19:1901 Սեպ, 2026
  • 3000 մետր բարձրության վրա լայն թափով ընթանում են ամրացված շրջանի կառուցման աշխատանքները․ շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը դիրքեր 19:0901 Սեպ, 2026
  • Թուրքիան արտաքին քաղաքականության և տնտեսության մեջ Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից է. Պուտին 19:0201 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ-ն «անչափ բծախնդիր» է. «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը՝ ՀՀ-ի հետ պայմանագրի մասին 19:0001 Սեպ, 2026
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրեր 18:5401 Սեպ, 2026
  • Եվրամիության 11 երկիր Կալասին կոչ է արել վերանայել ԵՄ արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքը 18:4801 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր 18:3901 Սեպ, 2026
  • Վարժական հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավելու ենք․ Սուրեն Պապիկյան 18:2901 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանի ամերիկացի կամավորը 18:2101 Սեպ, 2026
  • Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումը 18:1201 Սեպ, 2026
  • Մանկան տնից՝ դպրոց. երեք առաջին դասարանցիներին ուղեկցել է նախարար Թորոսյանը 18:0301 Սեպ, 2026
  • Ռուսաստանը համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին, հիանում ձեր ցուցաբերած քաջությամբ. Պուտինը՝ Փեզեշքիանին 17:5401 Սեպ, 2026
  • ՔՏՀԱՏՄ-ը վերահսկողություն և իրազեկման աշխատանքներ է իրականացրել Կոտայքի մարզի մի շարք կրթական հաստատություններում 17:4401 Սեպ, 2026
  • 37 տարվա պարային ուղի 17:3501 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը 17:2601 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից երկրների գործընկերերի հետ 17:2201 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը և Հնդկաստանի Ազգային պաշտպանության քոլեջի ղեկավարը բարձր են գնահատել պաշտպանական ոլորտում երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը 17:1801 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ 17:1101 Սեպ, 2026
  • Պուտինը կարևորել է, որ միջազգային պրակտիկայից բացառվի զինված հակամարտությունների հրահրումը 17:0101 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները. վարչապետի ելույթը Բիշքեկում 17:0001 Սեպ, 2026
  • Գիտելիք ստացիր և օգտագործիր այն ի նպաստ այլոց․ Գլխավոր դատախազը մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցի միջոցառմանը 16:5601 Սեպ, 2026
  • ԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն 16:4501 Սեպ, 2026
  • Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանը միշտ հավատարիմ է եղել միջազգային իրավունքի սկզբունքներին. Փեզեշքիան 16:4401 Սեպ, 2026
  • Այսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով 16:3901 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է 16:2901 Սեպ, 2026
  • Թուրքիան վճռորոշ դիրք է զբաղեցնում էներգետիկ ուղիների դիվերսիֆիկացման գործում. Էրդողան 16:2101 Սեպ, 2026
  • 25-օրյա վարժական հավաքները կարևոր դեր ունեն պահեստազորայինների պատրաստության գործում. Պապիկյան 16:1401 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP-ի իրագործմամբ. Փաշինյանը՝ Բիշքեկում 16:1101 Սեպ, 2026
  • Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. Բելոզյորով 16:0101 Սեպ, 2026
  • Այսօր ես հանդիպում կունենամ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան 15:5301 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. Ալիև 15:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը 15:4001 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները 15:3601 Սեպ, 2026
  • Դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են 15:3301 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին` նոր ակնկալիքներով. Արաքսիա Սվաջյանն այցելել է դպրոցներ 15:2401 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆ 15:1201 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | TRIPP-ի շուրջ նոր քննարկում․ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ սենատորի պատվիրակությանը 15:0001 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում 14:3201 Սեպ, 2026
  • Դատախազի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում 14:1701 Սեպ, 2026
  • Նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 13:5901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ 13:4601 Սեպ, 2026
  • Տեսական ֆիզիկայի միջազգային գիտաժողով՝ Երևանում 13:3401 Սեպ, 2026
  • Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է 13:0701 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը կարևորել են քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը 13:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Տարածաշրջանի համար կենսական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Էրդողան 13:0001 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:5301 Սեպ, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ 12:3901 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում. Պեսկով 12:2901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ 12:2301 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12:1601 Սեպ, 2026
  • Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների 12:0301 Սեպ, 2026
  • Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան 11:5701 Սեպ, 2026
  • Պուտինը և Մոդին Բիշքեկում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները 11:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին 11:4301 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ լուսանկարի արարողություն 11:4001 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում 11:2701 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի ԱԳ նախարարի հետ 11:1301 Սեպ, 2026
  • Ուժեղ և արդյունավետ պետության հիմքում կրթված, մտածող և պատասխանատու քաղաքացին է․ ՊԵԿ նախագահի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 11:1101 Սեպ, 2026
  • Հայաստանում գործարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը 11:0401 Սեպ, 2026
  • Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 10:5701 Սեպ, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ 10:3501 Սեպ, 2026
  • Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ 10:2101 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | 770 ավիաընկերություն օգտվել է ՀՀ օդային տարածքից. թռիչք-վայրէջքների աճը 7.5 տոկոս է 10:0001 Սեպ, 2026
  • «ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում 09:5801 Սեպ, 2026
  • Ռազմական ակադեմիայի նոր կուրսանտները երդվել են 09:4801 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը 09:4001 Սեպ, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 484 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3001 Սեպ, 2026
  • Հանդիպում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ․ Նիկոլ Փաշինյան 09:2401 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015