• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
Սոնա Շահգելդյանի և Արթուր Նիկողոսյանի ընկերությունը՝ Մարինե Կարապետյանի բացահայտմամբ Սոնա Շահգելդյանի և Արթուր... 23:58
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 20:1226 Նմբ, 2022

Վաղարշապատի հիվանդանոցի հիմնանորոգման համար պետությունը 1 մլրդ 400 միլիոն դրամ է հատկացրել

Հոկտեմբերից «Վաղարշապատի հիվանդանոցում» շինարարական եռուզեռ է: Աշխատանքն ընթանում է, բայց պացիենտների սպասարկումը չի դադարեցվել: Հիմնանորագվում են բուժհաստատության 4 մասնաշենքերը, ևս մեկն էլ աշխատակազմի համար է կառուցվում. հիմքն արդեն փորել են:

Ղուկաս Սարգսյան (տեխնիկական հսկիչ) - Նկուղային հարկ է լինելու՝ ռեզերվուարով, արհեստանոցով, 2-րդ հարկում տնօրինությունն է, 3-րդ-ում՝ հաշվապահությունը:

Պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է. մասնաշենքերի հիմնանորոգման և նորի կառուցման համար պետությունը 1 մլրդ 400 միլիոն դրամ է հատկացրել: Ֆիզիկապես քայքայված շենքում չնորոգված անկյուն չի լինելու: Ամրացվելու են հիմնային հեծանները, պատերը բետոնապատվելու են, փոխվելու է տանիքը:

Ղուկաս Սարգսյան - Շենքը 40 մ խորության վրա սկսում է հիմնային հեծանների կառուցումով, պատերի ամրացմամբ և բարձրանում մինչև 3-րդ հարկ, ծածկն էլ ուժեղացվում է:

Քանդվելու, հողին է հավասարեցվելու ընդունարանը: Փոխարենը կառուցվելու է նորը, որտեղ կտեղափոխվեն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն ու ախտորոշիչ լաբորատորիաները: Շտապօգնության կայանն ու 7 մահճակալով ինֆեկցիոն բաժանմունքը ևս կտեղափոխվեն առաջին հարկ: Ինֆեկցիոնն առանձին մուտքով կլինի: Վերակառուցվող հիվանդանոցը նաև կվերազինվի: Տնօրենը չի բացառում, որ հարմարավետ պայմաններում նոր բաժանմունքներ բացեն, նոր մասնագետների հրավիրեն:

Գոռ Ավետիսյան («Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ տնօրեն) - Մենք նախատեսում ենք նոր ճյուղերի զարգացման, նոր ուղղությունների մեջ ներգրավված լինել... նախատեսվում է նաև մասնագիտական խմբերի ներգրավում:

60-ականներին կառուցված ծննդատունը, որ վերջին տարիներին միավորվեց հիվանդանոցի հետ, մասնագետների խոսքով՝ սեյսմակայուն չէ: Մասնաշենքը պետք է ամրացվի, ծածկերն ուժեղացվեն, բայց ոչ այս նախագծի շրջանակում:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Քանի որ հիվանդանոցն ու պոլիկլինիկան միավորվեցին, ծննդատունն էլ դարձավ հիվանդանոցի մաս, մենք դիտարկեցինք, որ ծննդատունն էլ հիմնանորոգման կարիք ունի: Նախարարության հետ համագործակցելով՝ փորձում ենք հասկանալ՝ երբ կարող ենք դրան անդրադառնալ՝ առաջիկա ծրագրերով:

Առաջիկա ծրագրերում, ամենայն հավանականությամբ, կներառվի նաև դիահերձարանի քայքայված շենքի հիմնանորոգումը: Որևէ ժամանակակից չափանիշի չհամապատասխանող շինության դռները բացվում են բուժկենտոնի ուղղությամբ:

Արմեն Գրիգորյան (ճարտարապետ) - Չպետք է երևա մորգի դուռը, դրա համար առաջարկում եմ դուռը տեղափոխել հակառակ կողմը:

Հետագա ծրագրերում հնարավոր է ներառվի նաև բուժհաստատության տարածքի ցանկապատումը: Կառուցապատողները լիահույս են, որ սահմանված վերջնաժամկետի՝ 2 տարվա ընթացքում ցանկապատի թույլտվություն ու ֆինանսավորում ևս կլինեն:

Հեղինակ`Հայկուշ Ասլանյան
Դիտումների քանակ27
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023
  • «Լեռնային կղզի». հայկական լեռները բացահայտող գիրք 23:5404 Փտր, 2023
  • Հայաստանում որոշ դեղամիջոցների դեֆիցիտը լրացնելու համար պետությունը մի շարք քայլեր է ձեռնարկել 23:3904 Փտր, 2023
  • Փետրվարի 5-ի եղանակային կանխատեսումները 23:0304 Փտր, 2023
  • Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից 22:2804 Փտր, 2023
  • Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն 21:5904 Փտր, 2023
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 2022-ին 18 մլրդ 142 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 21:2104 Փտր, 2023
  • 8 անշարժ գույք, ավտոմեքենա, 40 մլն դրամ. պատգամավոր Շիրակ Թորոսյանի հայտարարագիրը 21:0904 Փտր, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 04.02.2023 21:0004 Փտր, 2023
  • Փետրուար 4-ը` 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5804 Փտր, 2023
  • «Էջմիածին» վոկալ-գործիքային, էստրադային համույթը միավորել է երիտասարդ երաժիշտներին 20:5404 Փտր, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.02.2023 20:5204 Փտր, 2023
  • Սուրբ Սարգսի տոնը Վանաձորում 20:4604 Փտր, 2023
  • Քովիդով վարակվածների բուժումը՝ մեկ կենտրոնում 20:3904 Փտր, 2023
  • Հայաստանը՝ գերմանական գրականության էջերում 20:3404 Փտր, 2023
  • Ահաբեկչական կազմակերպությունները խանգարում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Չավուշօղլու 20:2804 Փտր, 2023
  • Վերջերս ֆոտոթակարդների օբյեկտիվում հաճախ են կարմիր գրքի կենդանիներ հայտնվում 20:2104 Փտր, 2023
  • Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը դեմ է արտահայտվել Ուկրաինա զենքի վերարտահանման գաղափարին 20:1404 Փտր, 2023
  • Հայ ֆիզիկոսները՝ միջազգային նախագծերում 20:0904 Փտր, 2023
  • Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն. Բոգդանով 20:0304 Փտր, 2023
  • Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել 19:5404 Փտր, 2023
  • Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց․ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել 19:4704 Փտր, 2023
  • Սերբիան ակնկալում է, որ 2024 թ. կսկսի ադրբեջանական գազ ներկրել 19:3604 Փտր, 2023
  • Տարբեր երկրներից մոտ 300 պատվիրակ հայ գործընկերների հետ քննարկել է քաղցկեղի բուժման նոր մեթոդները 19:2704 Փտր, 2023
  • Հրդեհ Սարյան փողոցում 19:1804 Փտր, 2023
  • Ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով 19:0904 Փտր, 2023
  • Ճոճվող պատեր, ճռճռացող հատակ. Էջմիածնի 1-ին դպրոցի անմխիթար վիճակը 18:5704 Փտր, 2023
  • ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական նավթամթերքի գնի վերին սահմանաչափ կիրառելու մասին որոշումը 18:4104 Փտր, 2023
  • «Փեթակ»-ի ժրաջանությունն ու «Շիրակ»-ի բերքառատությունը՝ Սիրիայում 18:2804 Փտր, 2023
  • ՀՀ-ում քրաուդֆանդինգի առաջին հարթակում արդեն 3 ընկերություն կա 18:0404 Փտր, 2023
  • Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների ուսումնական-սպասարկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են 17:4904 Փտր, 2023
  • Արագածի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 17:3404 Փտր, 2023
  • ՀԱԱՀ ուսումնափորձնական տնտեսությունը համալրվել է բարձր մթերատու 5 երինջով 17:2304 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015