• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. «Հարևաններ» Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի... 20:12
Ռեֆորմիստների կուսակցության խոստումները Ռեֆորմիստների կուսակցության խոստումները 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 19:49
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:5923 Նմբ, 2022

Իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը Ադրբեջանը կարող է մեկնաբանել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար. Նիկոլ Փաշինյան

Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը: 

Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ,

Ողջունում եմ ձեզ Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ հագեցած ժամանակաշրջան էր։ Մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։

Ի հեճուկս հոբելյանների՝ մեր տրամադրությունը, ցավոք, ամենևին էլ հոբելյանական չէ։ Վերջին երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։

Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։

Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։

Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ընկերներ, այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության:

Նշեմ նաև, որ Ստանիսլավ Վասիլիի Զասն ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար։

Քանի որ 2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը, կարծում եմ՝ արդարացված կլինի, եթե հարգարժան Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեզ ներկայացնի նրան։

Գործընկերներ,

Առաջարկում եմ անմիջապես անցնել օրակարգային բովանդակային հարցերին և քննարկել մեր նիստի ձևաչափը»:

Այնուհետև ՀԱՊԿ երկրների առաջնորդները հանդես են եկել ելույթներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիմնական ելույթում նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք կամփոփենք ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության արդյունքները և կլսենք Բելառուսի առաջիկա նախագահության առաջնահերթությունները։

Մեր նախագահությունը տևեց գրեթե 14 ամիս։ Այս շրջանը համընկավ լուրջ ցնցումների հետ` ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային առումով:

Ցավոք, ամբողջ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ոչ միայն հակամարտությունների ռիսկի նվազում չկա, այլև արձանագրվում է լարվածության շարունակական աճ՝ էլ ավելի մեծ ու ընդգրկուն խնդիրների կուտակման ակնհայտ միտումներով։

Ինչպես գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետությունը բախվել է ադրբեջանական չարդարացված և չհրահրված ագրեսիայի, որը հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլև զինվորականների, ինչպես նաև քաղաքացիական անձանց շրջանում կորուստների և քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերմանը։

Ադրբեջանական հերթական ագրեսիան և մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարևոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։ Նման ձևակերպման գոյությունն ինքնին կարող է տարօրինակ թվալ, բայց մեր վերջին քննարկումներն ուսումնասիրելով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա չափազանց կարևոր է։

Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ երկրներն անկախացել են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին հանրապետությունների միջև Խորհրդային Միության տարիներին։ Այսինքն՝ նախկին վարչական սահմանները դարձել են պետական ​​սահմաններ, իսկ վերոնշյալ երկրների տարածքները որոշվել են հենց այս սահմաններով։ Հենց այս սահմաններով է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ։

2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին:

Այսպիսով, ՄԱԿ-ի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձևի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա։

Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել։

Այս նրբությունները կարևոր են նաև այն պատճառով, քանի որ որոշիչ դեր են խաղում հետագա կոլեկտիվ գործողություններում։ Այս համատեքստում ցանկանում եմ պատասխանել այն մեկնաբանություններին, ըստ որոնց` Հայաստանը փորձում է ՀԱՊԿ երկրներին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Սա պարզապես շահարկում է, քանի որ Հայաստանը չի կարող շահագրգռված լինել պատերազմի մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ բավականաչափ տառապել է պատերազմներից, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին։

Վերոնշյալ իրադարձությունների քաղաքական գնահատականն անհրաժեշտ է առաջին հերթին բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։ Սա, իհարկե, կարևոր է նաև մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, սակայն այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն։ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին։

Հենց այդ պատճառով Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական ​​աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։

Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, հարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը։

Պետությունների հարգելի ղեկավարներ,

Վերջին շրջանում բավականին շատ մեկնաբանություններ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմության վերաբերյալ։ Սակայն ես չեմ ցանկանում անդրադառնալ պատմական էքսկուրսի ժանրին, ոչ թե այն պատճառով, որ այս մասին ասելիք չունեմ, այլև այն պատճառով, որ այսօր ավելի կարևոր է ներկա իրավիճակի վերլուծությունը։

2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ընդունվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որին հաջորդեցին բազմաթիվ փաստաթղթեր, հայտարարություններ, մեկնաբանություններ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։

Սա ակնհայտորեն նշանակում է, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են պահպանվում, բայց այդպես էլ չի ասվում, թե ով և որ կողմը չի կատարում այդ կետերն ու պայմանավորվածությունները։

Այսօր ես կփորձեմ ամփոփել այս հարցը, քանի որ պետք է փաստեմ, որ այս մասին, ինչպես ասում են, փաթեթային ձևով խոսելու առիթ երբեք չի եղել։

Եռակողմ հայտարարության 1-ին կետում ասվում է. «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

Նույն հայտարարության 3-րդ կետում ասվում է. «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»։

Այս կետերը հստակ սահմանում են, որ կա, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, գոյություն ունի ԼՂ-ում շփման գիծ, ​​գոյություն ունի Լաչինի միջանցք։ Շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է խաղաղապահ զորախումբ՝ ձևավորելով խաղաղապահների պատասխանատվության գոտի, և կողմերը մնում են իրենց դիրքերում, բացառությամբ Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանների՝ համաձայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերի:

Խախտելով այս կետերը՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի՝ ի հեճուկս փաստաթղթի, որը ստորագրել է այդ թվում` Ադրբեջանի նախագահը։

Խախտելով հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև կողմերի՝ իրենց զբաղեցրած դիրքերում կանգ առնելու մասին վերոնշյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն արդեն 2020 թ. դեկտեմբերին ապօրինի օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը, ինչպես նաև դրանց հարակից տարածքները։

Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա է իրականացրել նաև 2022 թ. մարտին՝ խախտելով շփման գիծը և ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ շփման գծում։

Հարկ է նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Խծաբերդ գյուղի օկուպացիայի ժամանակ Ադրբեջանը գերի է վերցրել 66 հայ զինվորի, նույնպես ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այսինքն՝ այս երկու գործողություններն էլ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում», Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերու, պատանդի և այլ պահվող անձանց։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Խախտելով սույն կետը՝ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Ադրբեջանի նախագահը մշտապես պնդում է, որ Հայաստանի տարածքով պետք է ինչ-որ միջանցք ստեղծել, և Հայաստանին մեղադրում է վերը նշված կետը չկատարելու մեջ։ Ես հատուկ մեջբերեցի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որպեսզի ցույց տամ ակնհայտը՝ այնտեղ «միջանցք» բառ չկա, ոչինչ ասված չէ միջանցքի մասին։

Այս պարբերությունը, ինչպես համոզվեցիք, վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, և միայն այս համատեքստում է նշվում տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և այս հատվածը, համապատասխանաբար, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մաս է կազմում։

Սա ակնհայտ է նաև 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ պարբերության պարզաբանումն է, այս պարբերության իմաստը պարզաբանող փաստաթուղթ է։

Ըստ այդմ, պետք է արձանագրել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի խախտման վերաբերյալ Հայաստանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են։ Այս հարցում Հայաստանը միայն մեկ պարտավորություն ունի՝ ապահովել տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ որևէ կոնկրետ երթուղի նշված չէ։

Հայաստանի Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է ապահովել նման հաղորդակցություն, և այդ նպատակով շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, և այս որոշման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս որոշումը չի կայացվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ցանկանում այս ճանապարհը։

Սա նշանակում է, որ Հայաստանը լիովին կատարում է իր պարտավորությունը, իսկ Ադրբեջանը չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, այդօրինակ մերժումը լիովին անհասկանալի է։ Եթե ​​Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և նպատակ ունի հասնել խաղաղության, ինչպես ինքն է պնդում, ապա եկեք բացենք այդ անցակետերը, այդ ճանապարհները, եկեք հնարավորություններ ստեղծենք մարդկանց համար։

Հասկանալի է, որ սկզբում կտարակուսեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, այն ժամանակ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ Ադրբեջանի քաղաքացիները միանշանակ կսկսեն օգտվել փոխադրման այս նոր հնարավորությունից, վստահ եմ, որ Ռուսաստանի և մեր մյուս երկրների քաղաքացիները նույնպես։

Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, ապա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամ որևէ այլ հայտարարության կամ փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություններ չունի։ Հայտարարության 9-րդ կետը նախատեսում է նման հնարավորություն կողմերի համաձայնեցմամբ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Իսկ համաձայնեցումը չկայացավ միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը և՛ ձեռք բերված պայմանավորվածություններին և՛ ստորագրված հայտարարություններին հակասող գործողությունները։ Կոնկրետացնեմ՝ խոսքը միջանցքի շուրջ հռետորաբանության մասին է, դուք դրա մասին գիտեք։ Ցավոք սրտի, մեր որոշ գործընկերներ նույնպես ինչ-որ կերպ ենթարկվում են կա՛մ մոլորության, կա՛մ սադրանքի, երբեմն էլ համաձայնում են փաստաթղթերի ընդունմանը, որտեղ նման ձևակերպում է կիրառվում։

Եվս մեկ նրբություն՝ 9-րդ կետում ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս կետը լրացուցիչ պարզաբանված է Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 695 հրամանագրում, որի 3-րդ պարբերությունում ասվում է (մեջբերում եմ). «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման նպատակով»։

Այսինքն՝ խոսք չկա և չի կարող լինել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության և մեր ցանկացած ինքնիշխան գործառույթի օտարման մասին, խոսքը պայմանավորվածությունների կատարման վերահսկողության մասին է. իմիջիայլոց, պայմանավորվածություն ասելով՝ պետք է հասկանալ Հայտարարությունը, քանի որ, բնականաբար, այլ պայմանավորվածություններ չեն կարող լինել, և այս գործառույթը կարող է իրականացնել միայն Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայությունը: Եվ ինչպես ես հասկացա, ճանապարհին խոսել ենք այդ մասին, մենք ընդհանուր մոտեցում ունենք այս հարցում:

Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է նաև այն բանում, որ մեր բանակը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ։ Իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերը բանակ ունեն միայն և միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել միջազգային երաշխիքներով դեմիլիտարացված գոտի, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղին կարող է անհրաժեշտ չլինել նման մասշտաբի պաշտպանության բանակ։ Այս առաջարկը, կարծում եմ, մնում է ուժի մեջ։

Պետությունների հարգելի ղեկավարներ,

Սա կուտակված թեմաների մի փոքր մասն է, որ ուզում էի կիսվել ձեզ հետ։ Բայց ես չեմ ցանկանում չարաշահել ժամանակը և այս պահին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության համար»։

Այնուհետև ընդլայնված կազմով նիստում պաշտոնապես ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բելառուսին: Այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է Բելառուսի առաջնահերթությունները առաջիկա նախագահության շրջանում, որից հետո ստորագրման են ներկայացվել համաձայնեցված փաստաթղթերը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն իսկ ասել է իր ելույթում, փաստաթղթերից երկուսը չի ստորագրվել: Դրանք նախատեսվում է բերել վերջնական տեսքի և նոր միայն ներկայացնել ստորագրման:

Դիտումների քանակ682
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում ընդգրկված է 5 հիմնական ուղղություն 09:1714 Մայ, 2026
  • Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին 08:4614 Մայ, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:1214 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0114 Մայ, 2026
  • Դոնալդ Թրամփը եռօրյա պետական այցով Չինաստանում է 00:4114 Մայ, 2026
  • Քարոզարշավի ընթացքը Ռեֆորմիստները գնահատում են լավ, ոգևորող, ոգեշնչող 00:2214 Մայ, 2026
  • Մեր քաղաքականությունը ութ հազար մարդու բերել է ՀՀ. ՔՊ-ն հանդիպումների շարք է անցկացրել Արագածոտնում 00:0414 Մայ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի հաշվառման-քննական բաժնի նոր շենքի աշխատանքային պայմաններին 23:3813 Մայ, 2026
  • «Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը համար 17-ն է 23:1413 Մայ, 2026
  • Վերադարձ նախագահական մոդելին, նոր ատոմակայան, ջրի կառավարման նախարարություն. ինչ է առաջարկում ՀԱԿ-ը 23:0013 Մայ, 2026
  • Երկաթգծի շուրջ զարգացումները պարզ կդառնան ընտրությունների արդյունքում. ԵՄ հռչակագիրն ու ՌԴ արձագանքը 22:5113 Մայ, 2026
  • Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ 22:4313 Մայ, 2026
  • Քո ձայնը խորհրդարանում. Հանուն Հանրապետության կուսակցության քարոզարշավը Կոտայքում 22:3013 Մայ, 2026
  • Ժամը 19:55-ի դրությամբ Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 2250 մարդ․ ԻՔՄ 22:2113 Մայ, 2026
  • Ըմբիշ Ալեքսան Շալջյանն արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր․ վաղը պայքարի մեջ կմտնի Արիանա Մարտիրոսյանը 22:1213 Մայ, 2026
  • Հարցազրույց Գևորգ Կարապետյանի հետ 22:0513 Մայ, 2026
  • Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը 21:5113 Մայ, 2026
  • Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը՝ Վանաձորում 21:4213 Մայ, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 21:2813 Մայ, 2026
  • Լուրեր 21։00 | 3-րդ ուղի չկա. փորձագետը՝ ընտրություններից հետո երկաթգծի ճակատագրի մասին 21:0013 Մայ, 2026
  • Մայիս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5113 Մայ, 2026
  • Կրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից 20:4013 Մայ, 2026
  • Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն 20:3413 Մայ, 2026
  • Լիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանը 20:2813 Մայ, 2026
  • Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները 20:2213 Մայ, 2026
  • Լոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 20:2013 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտել 20:1413 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 13. 2026 20:0613 Մայ, 2026
  • Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքեր 19:5813 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 19:4913 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա Թալայինիկ 19:3713 Մայ, 2026
  • Ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ 19:2813 Մայ, 2026
  • roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ խոսնակ 19:2113 Մայ, 2026
  • Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են լսվել, երբ իշխանությունները փորձել են ձերբակալել սենատորի 19:1213 Մայ, 2026
  • Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է 19:0313 Մայ, 2026
  • 6-ժամյա պայքար. կտրված վերջույթը բարեհաջող վերապատվաստվել է 18:5413 Մայ, 2026
  • Կարեն Օհանյան. «Չառլիի երազը» 18:4213 Մայ, 2026
  • Թափոնների վերամշակում՝ արտադրողի պատասխանատվությամբ 18:3113 Մայ, 2026
  • ՀՀ ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ 18:3013 Մայ, 2026
  • Մարդու իրավունքները՝ Գեղարքունիքում. ՄԻՊ-ի այցը 18:2013 Մայ, 2026
  • Վթար Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դին 18:1213 Մայ, 2026
  • Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան 18:0413 Մայ, 2026
  • Քննարկվել են COP17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատասխանատուներին 17:5613 Մայ, 2026
  • Ջրհեղեղներ Թուրքիայի սևծովյան ափամերձ տարածքում, կան տուժածներ 17:4713 Մայ, 2026
  • Սենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններում 17:3813 Մայ, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին 17:2913 Մայ, 2026
  • Հայաստանի ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ, և բոլոր մասնակիցների համար հավասար պայմանները կարևոր են. ԵԽԽՎ պատվիրակություն 17:1913 Մայ, 2026
  • «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները պարգևատրվել են Արուճի եկեղեցում 17:1013 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | ԵՄ-ն բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում 17:0013 Մայ, 2026
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 16:5913 Մայ, 2026
  • Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիր 16:5113 Մայ, 2026
  • Ստեփանավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդկանց 16:4513 Մայ, 2026
  • Ինժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 16:3613 Մայ, 2026
  • Շվեդիա և Դանիա. արտահանման նոր շուկաներ ՓՄՁ-ների համար 16:2713 Մայ, 2026
  • Իրանի հարցում Չինաստանի միջամտության կարիքը չկա. Թրամփ 16:1713 Մայ, 2026
  • Ապատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասին 16:0813 Մայ, 2026
  • Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք 16:0813 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյան 16:0413 Մայ, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 491 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:5813 Մայ, 2026
  • «Ուժեղ ընտրակաշառք». ՀԿԿ գաղտնալսման «հերոսները» դարձյալ Սամվել Կարապետյանի կողմնակիցներն են 15:5013 Մայ, 2026
  • Իսրայելը մտահոգված է, որ Թրամփը կարող է վատ գործարք կնքել Իրանի հետ. CNN 15:4213 Մայ, 2026
  • Հանտավիրուսի դեպքեր՝ զբոսանավում. ի՞նչ է հայտնի այս պահին 15:3513 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի մասին 15:2813 Մայ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են «Ձորակ» խնամքի կենտրոնում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը 15:2113 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը 15:1213 Մայ, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում ամերիկացիների ֆինանսական վիճակը՝ Իրանի իրավիճակի պատճառով 15:0313 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Եղավ էդ փողը՝ 200-ը. նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 15:0013 Մայ, 2026
  • Հանրապետությունում մայիսի 12-13-ը բացահայտվել է 181 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար 14:5513 Մայ, 2026
  • Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ 14:4613 Մայ, 2026
  • Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր»-ի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 14:3613 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում 14:3513 Մայ, 2026
  • Հայաստանը դուրս է գալիս Յութուբի մոխրագույն գոտուց. մոնետիզացիան արդեն հասանելի է 14:2913 Մայ, 2026
  • Արագած և Քուչակ գյուղերի մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի. ԿԳՄՍՆ 14:1813 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա, ապա 4-6 աստիճանով կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:1013 Մայ, 2026
  • Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները 14:0213 Մայ, 2026
  • ՀՀ-ում մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ԵՄ մտավոր սեփականության գրասենյակների համատեղ աշխատաժողովը 13:5013 Մայ, 2026
  • Սերբիայում ՆԱՏՕ-ի հետ առաջին համատեղ զորավարժություններ են անցկացվում 13:3613 Մայ, 2026
  • Հորս արև, ղրգելու եմ 100. ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 13:2713 Մայ, 2026
  • Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ 120 միջին բուժաշխատողներ պարգևատրվել են առողջապահության նախարարի պատվոգրով 13:1413 Մայ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին 13:0513 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Սա կարևոր քայլ է. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի որոշման մասին 13:0013 Մայ, 2026
  • Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 12:5813 Մայ, 2026
  • ՀԾԿՀ-ն հավանություն է տվել ՀԱԷԿ-ի 2026 թվականի 3.4 մլրդ դրամի ներդրումային ծրագրին 12:5013 Մայ, 2026
  • Իրանը պահպանել է իր ռազմական ներուժի մեծ մասը. NYT 12:4213 Մայ, 2026
  • Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:3113 Մայ, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կարապետ Գուլոյանից բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ 12:2413 Մայ, 2026
  • ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ 12:2313 Մայ, 2026
  • Մարտական գործողությունների յուրաքանչյուր օրն Ուկրաինային արժենում է մոտ 450 միլիոն դոլար. Սիբիհա 12:1213 Մայ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 12:0313 Մայ, 2026
  • Միջազգային փորձագիտական թիմի հետ քննարկվել են արդյունաբերական թափոնների քարտեզագրման և շրջանաձև տնտեսության զարգացման ծրագրերը 11:5513 Մայ, 2026
  • Մհեր Գրիգորյանը ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը 11:4813 Մայ, 2026
  • Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 11:4213 Մայ, 2026
  • Վաշինգտոնը և Մոսկվան ընդհանուր համաձայնության չեն եկել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցում. Թրամփ 11:3513 Մայ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է 11:2613 Մայ, 2026
  • «Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է 11:1413 Մայ, 2026
  • Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակ 11:0413 Մայ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. Ռուբինյան 11:0313 Մայ, 2026
  • Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ ՀՀ առաջընթացի առաջին զեկույցը 10:5513 Մայ, 2026
  • Քննարկվել է նախադպրոցական, հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտը 10:4513 Մայ, 2026
  • Արթուր Նահապետյանը և ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն անդրադարձել են ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին 10:3013 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015