• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Թուրքիայի նկատմամբ վստահությունն աճել է. Ֆիդան. «Հարևաններ» Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 20:39
Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ Հիբրիդային հարձակում և պաշտպանություն.... 22:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:2719 Նմբ, 2022

Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա մեր երկրում տիրող իրավիճակին. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում:

Միջոցառման սկզբում երկրների առաջնորդներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանին, դիմավորել են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

Գագաթնաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ:

Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողություն, որից անմիջապես հետո մեկնարկել է գագաթնաժողովը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ձերդ Գերազանցություն, մեծարգո նախագահ Կայիս Սաիդ,
Հարգելի գործընկերներ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ, ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել այստեղ՝ Թունիսի Ջերբա քաղաքում, ֆրանկոֆոն այդքան մտերմիկ և գնահատված միջավայրում գտնվելու կապակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Սաիդին և Թունիսի ժողովրդին` այսքան կարևոր հանդիպումը կազմակերպելու և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար։



Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն առաջին անգամ Թունիսում անցկացնելով՝ մենք մեր հարգանքն ենք հավաստում Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերից մեկին՝ նախագահ Հաբիբ Բուրգիբային։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովից չորս տարի է անցել` ընթացիկ նախագահության բացառիկ երկար մի ժամանակաշրջան, որը, սակայն, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պատվով՝ անվերապահորեն կյանքի կոչելով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ թանկագին Լուիզ Մուշիկիվաբոյին, մեր կազմակերպությունն այս ընթացքում այդչափ արդյունավետ կառավարելու, ինչպես նաև հաստատված որակյալ փոխհարաբերությունների համար։ Ուրախ եմ, որ կարողացել ենք համատեղ աշխատել լիակատար ներդաշնակության պայմաններում։

Ցանկանում եմ նաև ողջունել նրա ջանքերը՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի նոր կերպարի կերտման և ՖՄԿ-ն դարձնելու հաստատակամորեն ապագային միտված, աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք հավակնություններ ստանձնած կազմակերպություն:



Վերջին տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է մեծ ցնցումների: Covid-19 սարսափելի համավարակը, կլիմայական արտակարգ դրությունը, պատերազմների վերսկսումն ու դրանց հետևանքները համաշխարհային պարենային և էներգետիկ մատակարարումների վրա իրենց խոր հետքն են թողել միջազգային նոր միջավայրի ձևավորման գործում։

Միևնույն ժամանակ, թվարկված մարտահրավերները եկել են բացահայտելու այն մոտեցումների ու արժեքների ճշգրիտ և տեղին լինելու հանգամանքը, որոնք հիմնավորում են մեր պատասխանները։

Համավարակների և կլիմայական հրատապ մարտահրավերների պայմաններում մենք պետք է շարունակենք խթանել երկրների միջև ուժեղացված համագործակցությունը՝ ընդգծելով համերաշխության սկզբունքը։ Վերջինս պետք է ենթադրի, որ առաջարկվող ծրագրերն ու նախաձեռնությունները կարող են օգուտ բերել առավել խոցելի երկրներին, ինչպես նաև խոցելի իրավիճակներում գտնվող բնակչությանը։

Առերեսվելով ատելության խոսքի և անհանդուրժողականության ակտիվացմանը՝ այսօր ևս համոզվում ենք Երևանի գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականության և մարդու իրավունքների, հավասարության և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը խթանելու անհրաժեշտության մեջ։



Ի վերջո, դիմակայելով ճգնաժամերի և հակամարտությունների բազմապատկմանը՝ մենք ողջունում ենք Ֆրանկոֆոնիայի հանձնառությունն ի նպաստ բազմակողմանիության, որը երաշխավորում է իրավունքի և պետությունների ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված միջազգային համակարգի գոյությունը։

Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճանաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը։

Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։

Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։

Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:

Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։

Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։



Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գործող նախագահ, հետևողականորեն շարունակել է իր գործունեությունը Երևանի` միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի շրջանակներում՝ նախաձեռնելով Քովիդ-19 համավարակի ժամանակ միասին ապրելու վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի կողմից։

Մեր երկիրն ուշադրությամբ հետամուտ է եղել թվային և տնտեսական տիրույթներում Ֆրանկոֆոնիայի գործունեությանն ու գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ ձեռք բերված զգալի առաջընթացին։ Այս առումով, մեր երախտագիտությունն ենք հայտնել ՖՄԿ-ին՝ ֆրանսախոս աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Կուզենայի ընդգծել նաև ֆրանսերենի մասին ընդունվելիք հռչակագրի կարևորությունը, որը կդառնա նշանակալի փաստաթուղթ ֆրանսերենի վերաբերյալ՝ արձանագրելով ֆրանկոֆոն բոլոր երկրները շաղկապելու վերջինիս դերը։

Վերջապես, Հայաստանն ուղեկցել և սատարել է գլխավոր քարտուղարին այդ բարեփոխումների իրականացման հարցում, և ողջունելի է, որ մեր կազմակերպությունն այժմ աշխատում է վերահաստատված և նոր ռազմավարական շրջանակներում իրականացվող Ֆրանկոֆոնիայի հիմնական առաջնահերթությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ:

Հայաստանը համոզված է, որ հայտարարված այս համընդհանուր ձգտումը հնարավորություն կտա ապահովել Ֆրանկոֆոնիայի ճանաչելիությունը միջազգային մակարդակով, ինչպես նաև նրա արժեքների ու գաղափարների տարածումը, որոնց իմ երկիրը շարունակում է խորապես հավատարիմ լինել։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին երախտիքի խոսք հղել գլխավոր քարտուղարին՝ իր պատրաստակամության և ներգրավվածության համար։

Այժմ ինձ մնում է Ձեզ հանձնել, պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը՝ մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Ելույթից հետո տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության փոխանցումը Հայաստանից Թունիսին` ՀՀ վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղմման խորհրդանշական արարողությամբ:

Դիտումների քանակ142
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս 09:1419 Նմբ, 2022 Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս Քաղաքականություն
  • ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Թունիս 20:2018 Նմբ, 2022 ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Թունիս Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5824 Մար, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր 10:5624 Մար, 2026
  • Եղեգնաձոր համայնքի Վարդան Զորավար փողոցը բարեկարգված և ասֆալտապատված է. վարչապետ 10:5124 Մար, 2026
  • Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 10:3424 Մար, 2026
  • Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել 10:1124 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի դեմ սուտ տեղեկությունների մի մասը տանում է դեպի կոնկրետ երկիր. Միրզոյան 10:0024 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0024 Մար, 2026
  • ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով․ Թորոսյան 09:4824 Մար, 2026
  • ԱՍՀՆ-ի և առողջապահության նախարարության միավորման մասին լուրը կեղծ է. Կոստանյան 09:2924 Մար, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ 09:1524 Մար, 2026
  • Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը 09:1124 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:4824 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 08:2624 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2024 Մար, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 08:0724 Մար, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ին 6 մլրդ 969 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0024 Մար, 2026
  • «Էլ չկան քամիները». Գեղեցիկ Մարգարյանի նոր ժողովածուն 00:5324 Մար, 2026
  • Խաբեության նոր սխեմա. առաջարկում են 5G թարմացում և մուտք գործում դյուրահավատների հեռախոսներ 00:3324 Մար, 2026
  • Հայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններին․ Հովհաննիսյան 00:2024 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մասին, իսկ Թեհրանը հերքում է 23:4823 Մար, 2026
  • Հրդեհ՝ թոնրատան տանիքում 23:3323 Մար, 2026
  • ԵՄ վիզաների տրամադրման դյուրացման ուղղությամբ առաջընթաց կա. ԱԳ նախարարի տեղակալ 23:2023 Մար, 2026
  • «Սևան» ԲԿ տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության, փաստաթղթեր կեղծելու համար 23:0023 Մար, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրները 22:5123 Մար, 2026
  • 30 տարի արնաքամ են արել. Միրզոյանը Քոչարյանին առաջարկեց կոնկրետացնել՝ ինչ նկատի ունի վերադարձ ասելով 22:4223 Մար, 2026
  • Կառավարման ակադեմիա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:2423 Մար, 2026
  • Հարցազրույց Նազելի Բաղդասարյանի հետ 22:0523 Մար, 2026
  • Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի 21:4523 Մար, 2026
  • Ֆինանսական կրթություն և ոչ միայն. բաց դռների օր՝ Ֆրանսիական քոլեջում 21:2723 Մար, 2026
  • «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով 21:1223 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը. վարչապետի տեսաուղերձը 21:0123 Մար, 2026
  • Մարտ 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5023 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 20:3923 Մար, 2026
  • Իրանը ԱՄՆ-ի հետ շփումներում համաձայնել է ապագայում չհարստացնել ուրան. Թրամփ 20:3323 Մար, 2026
  • Մարտի «կանաչ» օրացույցը 20:2623 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 23 մարտ. 2026 20:2023 Մար, 2026
  • Ինչու չենք ասում՝ ինչ բառապաշարով է խոսում ընդդիմությունը. Գալյանը՝ վարչապետի հայտարարության մասին 20:1323 Մար, 2026
  • Նոր հմտություններ՝ Իջևանի երիտասարդ կանանց 20:0823 Մար, 2026
  • Թրամփը 5 օրով երկարաձգել է Թեհրանին տված ժամանակը 20:0223 Մար, 2026
  • Կատարը չի մասնակցում Իրանի հարցով միջնորդական ջանքերին. CNN 19:5423 Մար, 2026
  • Մենք նվագում ենք, Դուք՝ պարում. վարչապետը հրավիրում է երկրորդ պարահրապարակին 19:4123 Մար, 2026
  • 1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ 19:3823 Մար, 2026
  • Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը 19:3223 Մար, 2026
  • ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը. Politico 19:2123 Մար, 2026
  • 2025-ին՝ 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ պետական բյուջե. ԱԺ քննարկումներ 19:1223 Մար, 2026
  • Քաղպաշտպանությունը՝ անվտանգության կարևոր բաղադրիչ․ ուսումնավարժություններ կրթօջախներում 19:0323 Մար, 2026
  • Լուրեր 19։00 | Ատելության խոսքից մինչև պատերազմի հնարավորություն. Սրբուհի Գալյանի մեկնաբանությունները 19:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանի միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել 18:5423 Մար, 2026
  • Տեղեկատվական ամենատարածված մանիպուլյացիաները 18:4323 Մար, 2026
  • Երևանում անցկացվել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան նվիրված լիագումար նիստ 18:3323 Մար, 2026
  • Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը, եթե նրա ափերը կամ կղզիները հարձակման ենթարկվեն. The Guardian 18:2623 Մար, 2026
  • Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը 18:1723 Մար, 2026
  • Առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է. Փաշինյան 18:0923 Մար, 2026
  • Փեզեշքիանը՝ Թրամփի հայտարարության մասին 18:0323 Մար, 2026
  • Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար 17:5623 Մար, 2026
  • Կառավարությունը սկսել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նոր ծրագիր 17:5123 Մար, 2026
  • Թրամփը հինգ օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին 17:4123 Մար, 2026
  • Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն 17:3323 Մար, 2026
  • Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը 17:1823 Մար, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց 17:1223 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 17:0723 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար 23.03.2026 17:0023 Մար, 2026
  • ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ 16:5723 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն խոստացել է առաջինը չհարվածել ենթակառուցվածքներին 16:5523 Մար, 2026
  • Քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի միջոցառումները 16:4223 Մար, 2026
  • Հիմնանորոգման նպատակով կփակվի Սարալանջի պողոտայի մի քանի հատվածները միացնող ճանապարհահատվածը 16:3123 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ 16:2223 Մար, 2026
  • Կասեցվել է Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 16:1323 Մար, 2026
  • 60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոց. Վեդիի ոստիկանների բացահայտումը 16:0423 Մար, 2026
  • ՓԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին 15:5123 Մար, 2026
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը 15:4023 Մար, 2026
  • Վարկային միջոցները կուղղվեն արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծմանը 15:3023 Մար, 2026
  • Գրանցվել է 583 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 15:1923 Մար, 2026
  • Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար 15:0823 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Միրզոյանը համաձայն է պատերազմի վերաբերյալ վարչապետի դիրքորոշմանը | 23.03.2026 15:0023 Մար, 2026
  • Վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալները գերազանցել են կալանավորվածներին 14:4923 Մար, 2026
  • Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ 14:3923 Մար, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր 14:2523 Մար, 2026
  • Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան 14:1523 Մար, 2026
  • Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters 14:0823 Մար, 2026
  • Քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ. Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին 13:5523 Մար, 2026
  • TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան 13:4723 Մար, 2026
  • 174.6 միլիոն դիտում. վարչապետը՝ սոցցանցի իր էջերի մասին 13:3923 Մար, 2026
  • Հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկան փլուզման եզրին է. Financial Times 13:2623 Մար, 2026
  • Բաքվում պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան 13:1223 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1223 Մար, 2026
  • Մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, և ՀՀ երկաթուղիները մոդեռնիզացվեն. Միրզոյան 13:0323 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Որ ուժերը որքան գումար են ծախսում համացանցում գովազդի վրա. առաջատարը ընդդիմությունն է 13:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է մեքենայի. կան վիրավորներ 12:4823 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4323 Մար, 2026
  • Քննարկվել են խարդախության դեմ մղվող պայքարի մեխանիզմները․ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում գագաթնաժողովի է մասնակցել 12:3723 Մար, 2026
  • 2025 թ․ բյուջեի եկամուտներն ու ծախսերը աճել են՝ ապահովելով ծրագրի բարձր կատարողական 12:2623 Մար, 2026
  • Էներգետիկ օբյեկտների զգալի վնասը կհանգեցնի գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների. Ֆաթիհ Բիրոլ 12:1423 Մար, 2026
  • Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է. վարչապետ 12:0323 Մար, 2026
  • Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին հիմնականում դեղորայքի տեսքով. Միրզոյան 12:0323 Մար, 2026
  • Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան 11:5723 Մար, 2026
  • Սոցիալիստ Էմանուել Գրեգուարը` Փարիզի նոր քաղաքապետ. AFP 11:5123 Մար, 2026
  • Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 11:4323 Մար, 2026
  • Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. Միրզոյան 11:3223 Մար, 2026
  • ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստի ապօրինի ձևակերպում է իրականացրել. գործը դատարանում է 10:5723 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015