TASS-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանին թույլ չեն տա հյուրընկալել 2023 թվականի շախմատի աշխարհի առաջնությունը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի ավելի վաղ տարածած հանձնարարականների պատճառով: Այդ մասին հայտարարել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը։ «Մենք չենք կարող Ռուսաստանում անցկացնել աշխարհի առաջնությունը՝ ՄՕԿ-ի առաջարկությունների հիման վրա»,- ասել է ՖԻԴԵ-ի նախագահը և հավելել, որ իրենք չեն ցանկանում սրել իրավիճակը: «Չինաստանի դեպքում նույնպես անարդար է մրցաշարը հյուրընկալելը: Ահա թե ինչու մենք չեզոք վայր ենք փնտրում»,- շարունակել է նա:
Հուլիսի 20-ին նորվեգացի գրոսմայստեր և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է մասնակցել շախմատի համաշխարհային թագի համար ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի դեմ խաղին։ Կարլսենի հեռանալուց հետո Նեպոմնյաշչին, ամենայն հավանականությամբ, աշխարհի շախմատային թագի համար կմրցի չինացի Դինգ Լիրենի հետ:
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պատրաստակամություն է հայտնել աշխարհի շախմատի թագի համար պայքարի առաջին կեսն ընդունել Մոսկվայում՝ Տրետյակովյան պատկերասրահում, իսկ մյուս կեսը՝ Չինաստանը։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան