2023 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բոլոր ծրագրերի համար նախատեսված է 298 միլիարդ 627 միլիոն դրամ ֆինանսավորում, որը 2022 թվականի ճշտված բյուջեի` 268 միլիարդ 296 միլիոն դրամի նկատմամբ ավելի է մոտ 30 միլիարդ դրամով:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2021 թվականին փաստացի ծախսը կազմել է 201 միլիարդ 372 միլիոն դրամ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար նախատեսված է 14 միլիարդ 495 միլիոն դրամ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար հաջորդ տարի նախատեսված է 1 միլիարդ 109 միլիոն դրամ: