• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
Արարատ և Վանաձոր․ խոշորացման նոր փուլը Արարատ և Վանաձոր․ խոշորացման... 19:39
Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:4624 Հոկ, 2022

Հակակոռուպցիոն կոմիտեն վճռականորեն կանգնած է կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի դիրքերում. Սասուն Խաչատրյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` որպես իրավապահ նոր մարմնի ստեղծման և ձևավորման ուղղությամբ կատարված մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու նպատակով այսօր կազմակերպվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված  միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ ոստիկանության  պետ Վահե Ղազարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին շնորհավորելով կառույցի ձևավորման առաջին տարեդարձի և Կոմիտեի աշխատողի օրվա առթիվ, նշել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը շատ կարևոր և քաղաքական կամք պահանջող ինստիտուցիոնալ բարեփոխում է:

«Որովհետև, նախ, առաջին հերթին, մենք ձևավորեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, որի ձևավորման պրոցեսը տարբերվում է մեր ունեցած պատկերացումներից, և, ընդհանրապես, գործունեության ոլորտը շատ կոնկրետացված է՝ հենց հատկապես հակակոռուպցիոն գործերով է զբաղվում, և մեր առաջին քննչական մարմինն է, որը, բացի քննչական գործունեությունից, նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն ծավալելու հնարավորություն ունի: Սա շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի առումով, որովհետև, ըստ էության, Հակակոռուպցիոն կոմիտեն իր ինստիտուցիոնալ ձևավորման պրոցեսում լիարժեք հնարավորություն ունի իրական և ոչ թե տիտղոսային պայքար մղելու կոռուպցիայի դեմ»,- ասել է ՀՀ վարչապետը` միաժամանակ ընդգծելով. «Հակակոռուպցիոն պայքարի մեր կամքն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ հետպատերազմական շատ ծանր շրջանում, նույնիսկ նախընտրական շրջանում, հետընտրական շրջանում, քաղաքական ինչ-որ սրացումների շրջանում մենք այս բարեփոխումների գործընթացը ոչ մի րոպեով չենք կանգնեցրել: Հենց սրա համար, որ առիթ լինի, և իհարկե, առիթը ստեղծվեց Հակակոռուպցիոն կոմիտեի օրվա առիթով՝ արձանագրելու, որ ինստիտուցիոնալ բոլոր նախապայմանները ստեղծված են, որպեսզի հանրությունը ստանա պատասխաններ, մենք բոլորս ստանանք պատասխաններ, և մենք բոլորս տեսնենք արդյունքներ»:

ՀՀ վարչապետը նշել է, որ ամեն տարի հարկավոր է հանրությանը ցույց տալ, թե հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում որքան գումար է վերադարձվել պետբյուջե, և քանի մարդ է պատասխանատվության ենթարկվել. «Ես տեսել եմ և զգացել, որ կան պետական կոնկրետ օղակներ, այդ թվում՝ իրավապահ համակարգում, որտեղ չերևացող, անապացուցելի դիմադրության որոշակի երևույթներ, դրսևորումներ կան: Բայց եղել են նաև օբյեկտիվ պատճառներ առ այն, որ գործիքակազմի սահմանափակության հետ կապված խնդիր կա: Այսօր մենք այդ խնդիրը հաղթահարել ենք, և հիմա ժամանակն է, որպեսզի մեր խոսակցության թեման, ոճը, արդյունքները և տեսանելիությունը փոխենք էականորեն:

Ցանկանում եմ նաև ասել, որ սա, ինչի մասին ես ասում եմ, ոչ թե քաղաքական նպատակահարմարության կամ ճաշակի հարց է, այլ կոռուպցիան մի երևույթ է, որի կողմից երկրի անցյալին և ապագային հասցված վնասը շատ կոնկրետ բովանդակություն ունի: Այդ բովանդակությունը մեծ մասամբ պարզաբանված է, բայց նաև շատ կոնկրետ թվաբանություն ունի: Այդ թվաբանությունը պետք է պարզաբանվի, այսինքն՝ մենք պետք է այդ թիվը կոնկրետ ունենանք, ամեն տարի ունենանք և նաև հանրագումարում ունենանք, և այդ թիվը պետք է երևա ՀՀ պետական բյուջեի եկամուտների մեջ»:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով կառույցի կազմավորման և կայացման ուղղությամբ կատարված աշխատանքներին և արձանագրված ձեռքբերումներին, ընդգծել է, որ ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինը լինելու հանգամանքը, ճիշտ է, արդյունավետ քննության նոր հնարավորություններ է ընձեռում, բայց և միաժամանակ մեծ սպասումներ է առաջ բերում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունից: Սա, իր հերթին, մեծ պատասխանատվություն է՝ ձևավորելու բարեվարք ու բանիմաց ծառայողներով համալրված, արդի մարտահրավերներին համահունչ տեխնիկական միջոցներով հագեցած կառույց, որի թե՛ քննչական և թե՛ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների համատեղ, իրար լրացնող գործունեությունը շոշափելի արդյունքներ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում։

Կոմիտեի նախագահը ներկայացրել է քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` փաստելով, որ մեկ տարվա ընթացքում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվը ավելի քան եռապատկվել է. «2021 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև օրս ՀՀ հակակառուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ, մինչդեռ նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ: Այսինքն` եթե համեմատենք այս ցուցանիշները, ապա իր գործունեության առաջին իսկ տարվա ընթացքում Կոմիտեն ավելի քիչ քննիչներով քննել է 477 քրեական վարույթ ավելի (84,4%): Ներկա պահին քննվում է 366 քրեական վարույթ, մինչդեռ 2021 թ. հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է ընդամենը 114 քրեական գործ»:

Ինչ վերաբերում է դատարան ուղարկված քրեական վարույթներին, ապա դրանք հիմնականում եղել են բարդ և բազմադրվագ կոռուպցիոն գործեր. «Ներկայումս Կոմիտեի քննիչների վարույթում նախաքննություն է կատարվում նաև մի շարք այլ բարդ և բազմադրվագ գործերով, որոնցից կցանկանայի առանձնացնել ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին և գործող պաշտոնյաների և նրանց մտերիմների կողմից կազմակերպված հանցավոր սխեմայով, խարդախությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը: Նախաքննության ներկա փուլում բացահայտվել է 12 դրվագ, որոնցով հափշտակվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր շուրջ 12 հեկտար մակերեսով հողատարածքներ, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 7,8 միլիարդ ՀՀ դրամ, այսինքն` մոտ 19 միլիոն ԱՄՆ դոլար»։

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ հաշվետու տարում Կոմիտեում քննված քրեական վարույթներով, այդ թվում` նաև ավարտված կանխիկ գումարով վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 663 միլիոն դրամի վնաս։

Բացի դրանից՝ որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց՝ արգելանք է դրվել մոտ 9 միլիարդ 535 միլիոն ՀՀ դրամ արժողության գույքի վրա։ Ի դեպ, միայն երկու քրեական գործով արդեն իսկ հիմնավորվել է պետությանը 39.9 միլիարդ դրամի վնաս պատճառելու դեպք. «Առանց նշելու կոնկրետ քրեական գործերը, հստակեցնեմ միայն, որ այդ ողջ ծավալի վնասի չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա, այսինքն` առկա է իրական երաշխիք, որ մեղադրական դատավճռի պայմաններում վնասը վերականգնվելու է։ Երկու գործով էլ մեղադրյալները գտնվում են հետախուզման մեջ, ուստի ներկայում սպասում ենք մեղադրյալի բացակայության պայմաններում հեռակա վարույթը կարգավորող քրեադատավարական նորմերի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը՝ նշված գործերը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու համար։ Ընդհանուր առմամբ կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանքի տակ է գտնվում մոտ 66 միլիարդ 789 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ»,- նշել է Կոմիտեի ղեկավարը։

Հանրության շրջանում պատասխանատվության և պատժի անխուսափելիության գիտակցումը արմատավորելու համար, Սասուն Խաչատրյանի համոզմամբ, հարկավոր է ունենալ լավ օրենսդրություն, կոմպետենտ և ազնիվ մասնագետներ՝ քրեական վարույթի իրականացման բոլոր փուլերում, իրավապահ ամբողջ համակարգում:

«Եթե այդ օղակներից  ցանկացածում խախտվում է այս սկզբունքներից որևէ մեկը, ապա ալգորիթմը խափանվում է, խնդիրը չի լուծվում»,- իր խոսքում նշել է Կոմիտեի նախագահը` շարունակելով, որ այսօր արդեն թեկուզ զգուշորեն, բայց կարելի է արձանագրել, որ կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը հասարակության մեջ որոշ չափով ամրապնդել է կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիության համոզմունքը և իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը։

Դրա դրսևորումներից են քաղաքացիների այն բազմաթիվ դիմում-հաղորդումները, որոնցում նրանք տեղեկացնում են հանրային ծառայության մեջ գտնվող տարբեր անձանց առերևույթ չարաշահումների մասին։ Հատկանշական է, որ հենց պետական մարմինների ծառայողներն իրենք են սկսել բարձրաձայնել իրենց կառույցներում կոռուպցիոն դրսևորումների մասին, ինչն անխոս նպաստում է կոնկրետ մարմնում կոռուպցիոն ռիսկերից զերծ, անաչառ ծառայության ապահովմանը։

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեր երկրի արձանագրած դրական ցուցանիշի մասին արդեն իսկ փաստում է Եվրոպայի միության աջակցությամբ հրատարակված՝ Արևելյան գործընկերության ինդեքսի 2020-2021 թթ. զեկույցը, որով արձանագրվել է Հայաստանի էական առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Վերը նշված ինդեքսի համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը 5 ոլորտներում, և դրանցից առաջինը հենց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է։

Կոմիտեի ղեկավարը կարևորել է նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և քննության արդյունավետության ապահովման մեջ օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության դերն ու նշանակությունը՝ ինչպես լավագույն փորձը փոխառելու, այնպես էլ բուն մինչդատական վարույթի ընթացքում իրավական փոխօգնության առումով` հատկապես հաշվի առնելով, որ մի շարք կոռուպցիոն հանցագործություններ, ինչպիսիք են փողերի լվացումը, ապօրինի հարստացումը, հաճախ ունեն անդրազգային բնույթ, և առանց այլ երկրների մեր գործընկերների աջակցության որոշ դեպքերում անհնար է պատշաճ քննությունը։

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և կայացման գործում ներդրած ջանքերի ու սրտացավ վերաբերմունքի համար՝ Սասուն Խաչատրյանը վստահեցրել է, որ Կոմիտեն վճռականորեն կանգնած է կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի դիրքերում և շարունակաբար միջոցներ է ձեռնարկելու կոռուպցիայի դեմ տարվող պայքարն ավելի արդյունավետ և տեսանելի դարձնելու, այս առումով հանրության վստահությունն ու սպասումներն արդարացնելու համար։

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը, քննչական երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը և ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սերգեյ Առաքելյանը ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձի կապակցությամբ կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով և պատվոգրերով:

Դիտումների քանակ47
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Այսօր հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, որը պետք է լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ 16:4224 Հոկ, 2022 Այսօր հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, որը պետք է լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք 13:1415 Սեպ, 2026
  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին 13:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Աշխարհում բենզինը թանկանում է. ՀՀ-ում իրավիճակը մեղմել է դիվերսիֆիկացիան. փորձագետ 10:0015 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0015 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում 09:5315 Սեպ, 2026
  • Հարթագյուղի գազամատակարարումը կդադարեցվի 09:1415 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը 08:2915 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2115 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0615 Սեպ, 2026
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015